Գրանցում
Գրանցվեք Barca.am կայքում և թեժ քննարկումների մասնակիցը դարձեք:
Կայքին կարող են անդամակցել Բրսելոնա ֆուտբոլային ակումբի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերող բոլոր անձինք, անկախ ակումբային պատկանելությունից, այլ ակումբների նկատմամբ վերաբերմունքից, տարիքից, սեռից, ազգությունից և քաղաքական հայացքներից:
Նախքան կայքին անդամակցելը և քննարկումներին մասնակցելը խնդրում ենք ծանոթանալ անդամակցության և մասնակցության կանոններին: Անդամակցության և Մասնակցության Կանոններ
1. Հնարավորինս հաճախ օգտագործել հայկական տառատեսակներ, քանի որ դա մեր մայրենի լեզվի տառատեսակներն են:
2. Պահպանել Բարսելոնա ակումբի, ակումբի ղեկավարության, խաղացողների և մարզիչների նկատմամբ կոռռեկտ վերաբերմունքը: Խստորեն արգելվում է վերոնշյալ անձանց և ակումբի նկատմամբ վիրավորական գրառումներ, բացասական կարծիքներ և նկարներ տեղադրելը: 3. Հարգալից վերբերմունք ցուցաբերել կայքում գրանցված բոլոր այցելուների նկատմամբ, անկախ նրանց ակումբային պատկանելությունից: Կտրականապե արգելվում է հայհոյել և վիրավորել կայքում գրանցված անձանց: Էրոտիկ և քաղաքական բնույթի գրառումները նույնպես արգելվում են: Հայհոյանք պարունակող գրառում կատարած անձի անդամակցությունը միանգամից, առանց նախազգուշացման կդադարեցվի:
4. Արգելվում է տեղադրել այլ կայքերին հղումներ և այլ անձնական նախագծերի գովազդային գրառումներ:
5. Արգելվում են այլ կայքերից նորությունների տեղադրումը քննարկումների ժամանակ` նշելով այդ կայքի ինտերնետային հասցեն:
6. Վիրվորական լոգոտիպերի և նկարների տեղադրումը նույնպես արգելվում է:
7. Չի թույլատրվում սմայլիկների և այլ նկրների առատ օգտագործումը: Խնդրում ենք յուրաքանչյուր հաղորդագրության մեջ չկիրառել մեկից ավելի սմայլիկ կամ նկար: Տեղադրվող նկարները պետք է լինեն փոքր չափսերի:
8. Չի թույլատրվում նկատողություններ անել կայքի ադմինիստրացիային, ինչպես նաև հորդորել ադմինիստրացիային նախազգուշացնել այլ այցելուներին:
9. Չի թույլատրվում նաև ինքնակամ նախազգուշացնել այլ այցելուներին կանոնների խախման համար, դա միայն ադմինիստրացիայի իրավունքն է:
10. Պատժամիջոցների խստությունը որոշվում է բացառապես կայքի ադմինիստրացիայի կողմից:
11. Կայքի կատարելագործման հետ կպված առաջարկությունները կարող են ներկայացվել հետադարձ կապի միջոցով, այլ ոչ թե քննարկումների ժամանակ:
Կայքից օգտվում են տարբեր տարիքի և սեռի ներկայացուցիչներ, որոնք կարող են ունենալ իրարից տարբերվող հայացներ և համոզմունքներ: Խնդրում և պահանջում ենք միմյանց հանդեպ լինել պարկեշտ և բարյացակամ:
Շնորհակալություն, Barca.am կայքի ադմինիստրացիա
Գրանցվելով Դուք համաձայն եք և ընդունում եք վերոնշյալ կանոնները: