Չավի Էրնանդես Կրեուս

Չավի Էրնանդես Կրեուս

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

  • Անուն` Չավի Էրնանդես Կրեուս
  • Դիրք` Կիսապաշտպան
  • Ծննդավայր` Տերասսա (Բարսելոնա)
  • Ծննդյան ամսաթիվ` 25/01/1980
  • Հասակ` 170
  • Քաշ` 68
  • Դեբյուտ` Մալորկա-Բարսելոնա (2-1, Իսպանիայի սուպեր գավաթ), 18/08/1998

Չավի Էրնանդես Կրեուս


Չավին իր ամբողջ ֆուտբոլային կյանքն անց է կացրել Կամպ Նոույում` միանալով Բարսելոնային, երբ դեռ 11 տարեկան էր: Նա շատ շուտ կարողացավ իրեն դրսևորել և 97-98 խաղաշրջանի ընթացքում պատանեկան թիմից տեղափոխվեց Բարսելոնա B թիմ` դառնալով թիմի ուղեղը:


Չավիի` ազգային հավաքականում ընդգրկվելու երազանքն իրականացավ, երբ 1998 թվականի ամռանը նա մասնակցեց Մայորկայի հետ հանդիպմանը` Իսպանիայի սուպեր գավաթի ժամանակ: Նա մեկնարկային կազմում էր և գոլ խփեց: Ավելի լավ դեբյուտի մասին նա չէր էլ կարող երազել: Խավին էական դեր խաղաց նաև 1998-1999 խաղաշրջանի ժամանակ, երբ ակումբի ղեկավարն էր Վան Գաալը` խփելով գոլ, ինչը փոխեց թիմի ճակատագիրը:

 

1999-2000 խաղաշրջանը բարենպաստ էր Չավիի համար. Գուարդիոլայի ստացած վնասվածքի պատճառով խաղաշրջանի մեծ մասում նա առաջատար խաղացողներից էր: Այն բանից հետո, երբ թիմի լեգենդար ավագը հեռացավ, նա դարձավ թիմի հենակետը և իր ողջ կարողությունները ցուցադրելու հնարավորություն ստացավ:

 

Վան Գաալի, Ռեքսաչի, Անտիչի, Ռայկարդի և Գուարդիոլայի հետ միասին Չավին միշտ եղել է թիմի առանցքային անդամներից, ինչը պարզ դարձավ 300 պաշտոնական խաղերի ընթացքում: Այդ ժամանակ նա դեռ նոր էր բոլորել իր 25-ամյակը:

 

Ռայկարդի հետ միասին Չավին ցույց տվեց, որ կարող է ոչ միայն խաղալ` որպես կենտրոնական կիսապաշտպան, այլ նաև կարող է թիմի կենտրոնում գրավել յուրաքանչյուր տեղ` ունակություն, որի շնորհիվ Խավին 2004/05 խաղաշրջանի ամենավարկանիշային խաղացողներից էր` ընդհանուր առմամբ խաղալով 36 խաղ:

 

Չավին երբեք չի մոռանա 2005 թվականի դեկտեմբերի 2-ը: Պարապմունքների ժամանակ նա վնասեց իր ձախ ծնկի հանգույցները: Սակայն նա ապաքինվեց ավելի շուտ, քան կարելի էր ենթադրել: 5 ամիս անց նա նորից խաղադաշտում էր: 2006 թվականի ապրիլի 29-ին Քադիսի դեմ հանդիպման ժամանակ, Չավին մեկ անգամ ևս "իրեն ֆուտբոլիստ զգաց": Նա ժամանակը ետ էր շրջել և իր թիմակիցների հետ տոնում էր Լիգայի և Չեմպիոնների լիգայի տիտղոսները:

 

Վերջին երկու խաղաշրջանների ընթացքում Չավին այն ֆուտբոլիստներից էր, ով մասնակցեց գրեթե բոլոր խաղերին: Դրան գումարած 2007-2008 խաղաշրջանի ընթացքում նա գերազանցեց իրեն` խփելով 7 գոլ:

 

Գուարդիոլայի կառավարման առաջին տարում Խավի Էրնանդեսը գերազանցեց իր իսկ անձնական ռեկորդը` 54 խաղերի ընթացքում խփելով 10 գոլ: Ինիեստայի հետ միասին նա կազմում էր կենտրոնական խաղազույգ, որը մեծ ներդրում ունեցավ թիմի հաղթանակներում:

 

Բացի այդ, Չավի Էրնանդեսը խաղում էր նաև Իսպանիայի թիմում: Նա խաղում էր 2002 և 2006 թվականներին` Աշխարհի գավաթի ժամանակ և 2008 թվականին` Եվրոպայի առաջնության ժամանակ: Վերջինիս ժամանակ նա ընտրվեց որպես լավագույն խաղացող, քանզի Իսպանիայի թիմը հաղթեց տիտղոսը:

 

ԲՆՈՒԹԱԳԻՐ

 

Յուրաքանչյուր խաղի ժամանակ Չավին փլեյմեյքեր է, ով չի նյարդայնանում և ղեկավարում է թիմը անհավանական սառը գլխով: Բարսելոնա թիմում ընդգրկվելուց ի վեր նա խաղադաշտում ցույց է տվել աներևակայելի տեսարաններ: Նա Բարսելոնայի պատանեկան թիմի լավ աշխատանքի ևս մեկ օրինակ է, թե անհրաժեշտության դեպքում ինչպես կարելի է կողմնորոշվել կիսապաշտպանի ցանկացած դիրքում:

 

Նրա փոխանցումներն առաջ և նրա` լարվածությունը հանելու և գնդակը պաշտպանելու ունակությունը, նրան դարձրել են խաղադաշտի համակարգող կենտրոններից մեկը:

 

Բացի այդ, նա ցույց տվել, որ ունակ է ելք գտնել անելանելի իրավիճակներից` իր հուժկու հարվածով խփելով մի շարք էական գոլեր:

 

Չավին միշտ կհիշի 2005 թվականի դեկտեմբերի 2-ը: Պարապմունքների ժամանակ նա վնասեց իր ձախ ծնկի հանգույցները և 5 ամիս խաղադաշտ դուրս չեկավ: 2006 թվականի ապրիլի 29-ին Քադիսի դեմ հանդիպման ժամանակ, Չավին մեկ անգամ ևս "իրեն ֆուտբոլիստ զգաց": Նա իր թիմակիցների հետ տոնում էր Լիգայի և Չեմպիոնների լիգայի տիտղոսները: Տերրասայի կիսապաշտպանը 2008 թվականի ՖԻՖԱ-յի Աշխարհի լավագույն խաղացող մրցանակաբաշխության թեկնածուներից էր, ով վերջում զբաղեցրեց 5-րդ տեղը:

 

Բարսելոնայի փլեյմեյքերը 2006 թվականի Աշխարհի Գավաթի խաղարկության ժամանակ Իսպանիայի թիմի հիմնական խաղացողներից էր, երբ թիմը առաջադիմեց մինչ 2-րդ փուլ` մինչ այն պահը, երբ Ֆրանսիան կջախջախեր այն:

 

ՏԻՏՂՈՍՆԵՐ

 

ՖԱ Բարսելոնա
2012/13 Լա Լիգա
2011/12 Կոպա Դել Ռեյ
2011/12 Աշխարհի ակումբային գավաթ
2011/12 Եվրոպայի սուպերգավաթ
2011/12 Իսպանիայի սուպերգավաթ
2010/11 Չեմպիոնների լիգա
2010/11 Լա Լիգա 

2010/11 Իսպանիայի սուպերգավաթ

2009/10 Լա Լիգա

2009/10 Աշխարհի ակումբային գավաթ

2009/10 Եվրոպայի սուպերգավաթ

2009/10 Իսպանիայի սուպերգավաթ

2008/09 Չեմպիոնների լիգա

2008/09 Լա Լիգա

2008/09 Կոպա դել Ռեյ

2006/07 Իսպանիայի սուպերգավաթ

2005/06 Չեմպիոնների լիգա

2005/06 Լա Լիգա

2005/06 Իսպանիայի սուպերգավաթ

2004/05 Լա Լիգա

1998/99 Լա Լիգա

 

Իսպանիայի ազգային հավաքական

2012 Եվրոպայի չեմպիոն
2010 Աշխարհի չեմպիոն

2008 Եվրոպայի չեմպիոն

2000 Արծաթե մեդալ. Սիդնեյի օլիմպիական խաղեր

1999 Մինչ 20 տարեկանների աշխարհի չեմպիոն

 

Անհատական տիտղոսներ 

2009 3-րդ ՖԻՖԱ-յի աշխարհի խաղացող

2008 Եվրո 2008 - ի լավագույն խաղացող

 

ԿԱՐԻԵՐԱ 

 

2011-12 ՖԱ Բարսելոնա
2010-11 ՖԱ Բարսելոնա

2009-10 ՖԱ Բարսելոնա

2008-09 ՖԱ Բարսելոնա

2007-08 ՖԱ Բարսելոնա

2006-07 ՖԱ Բարսելոնա

2005-06 ՖԱ Բարսելոնա

2004-05 ՖԱ Բարսելոնա

2003-04 ՖԱ Բարսելոնա

2002-03 ՖԱ Բարսելոնա

2001-02 ՖԱ Բարսելոնա

2000-01 ՖԱ Բարսելոնա

1999-00 ՖԱ Բարսելոնա

1998-99 ՖԱ Բարսելոնա

 

 

Բարսելոնա
Բարսելոնա

Բարսային պետք են....

Եթե ուզում եք քվեարկել կատարեք մուտք կամ գրանցվեք

Լա Լիգա

1 Բարսելոնա 94
2 Ռեալ Մադրիդ 81
3 Ատլետիկո Մադրիդ 72
4 Ռեալ Սոսյեդադ 62
5 Վալենսիա 62
6 Մալագա 54
7 Ռեալ Բետիս 52
8 Ռայո Վալեկանո 49
9 Սևիլյա 47
10 Խետաֆե 47
11 Էսպանյոլ 44
12 Ատլետիկ Բիլբաո 44
13 Ռեալ Վալյադոլիդ 43
14 Լևանտե 42
15 Գրանադա 39
16 Օսասունա 36
17 Դեպորտիվո Լա Կորունյա 35
18 Ռեալ Սարագոսա 34
19 Ռեալ Մալյորկա 32
20 Սելտա դե Վիգո 31
Դեպի Էջի սկիզբ