Վիկտոր Վալդես Արրիբաս
ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
- Անուն` Վիկտոր Վալդես Արրիբաս
- Դիրք` Դարպասապահ
- Ծննդավայր` Լիոբրեգատ (Բարսելոնա)
- Ծննդյան ամսաթիվ` 14/01/1982
- Հասակ` 183
- Քաշ` 78
- Դեբյուտ` Բարսելոնա-Մադրիդ (2-2, Լա Լիգա), 01/09/2002
Վիկտոր Վալդես Արրիբաս
Վիկտոր Վալդեսը միացել է Բարսելոնային պատանի հասակում 1992 թվականի հուլիսի 1-ին' Պենյա Սինկո Կոպասից:
Նույն տարվա սեպտեմբերին նա իր ընտանիքի հետ տեղափոխվեց Տեներիֆե և լքեց ակումբը' վերադառնալով միայն 3 տարի անց:
Պատանեկան թիմերում և Բարսելոնա B թիմում իր արժեքն արագ ցույց տալուց հետո, ակումբի մարզիչները որոշեցին, որ 2002-2003 խաղաշրջանը հարմար է, որ Վալդեսը դառնա առաջին կազմի անդամ: Սկզբնական շրջանում նա փոխհաջորդում էր Ռոբերտո Բոնանոյին, սակայն շուտով, մարզիչ Ռոբերտո Անտիչի ենթակայության տակ, նա սկսեց հանդես գալ որպես դարպասապահ:
Նա ամրապնդեց իր դիրքը 2003-2004 խաղաշրջանի մեկնարկային գծում: Այդ խաղաշրջանում նա մասնակցեց Բարսելոնայի գրեթե բոլոր հանդիպումներին և որոշ հանդիպումների ժամանակ գերազանց խաղ ցուցադրեց' օգնելով, որ թիմը դառնա Չեմպիոնների գավաթի տիտղոսակիր:
2005-2006 խաղաշրջանում Վալդեսը Բարսելոնայի առանցքային խաղացողներից էր և՛ Լիգայի, և՛ Չեմպիոնների լիգայի ժամանակ: Հատկապես հիշարժան է նրա խաղը Փարիզում տեղի ունեցած եզրափակչի ժամանակ, երբ Բարսելոնան երկրորդ անգամ հաղթեց Չեմպիոնների լիգան:
2006-2007 խաղաշրջանում Վալդեսը մասնակցեց Լիգայի բոլոր 38 հանդիպումներին: 2007-2008 խաղաշրջանում նա պասիվ էր միայն վերջին 3 հանդիպումների ընթացքում' թույլ տալով, որ Խոսե Մանուել Պինտոն, ով նոր էր ընդգրկվել թիմում, դրսևորի իրեն:
2008-2009 խաղաշրջանում, նա, որպես օրինաչափություն, երկրորդ անգամ ստացավ Զամորայի մրցանակը: Նա խաղաց առաջնության յուրաքանչյուր խաղ, բացի վերջին 3 խաղերից, երբ տիտղոսակիրն արդեն որոշված էր: Նա իրեն հիանալի դրսևորեց Հռոմում տեղի ունեցած եզրափակչի ժամանակ և դարձավ Բարսելոնայի առաջին դարպասապահը, ով երկրորդ անգամ թագադրվեց որպես Եվրոպայի չեմպիոն: Նրա գերազանց խաղը թույլ տվեց նրան երկարացնել պայմանագրի ժամկետը մինչև 2014 թվական:
ԲՆՈՒԹԱԳԻՐ
Վալդեսը շատ ճարպիկ դարպասապահ է, կարողանում է լավ կազմակերպել ակումբի պաշտպանությունը: Նա արդեն ապացուցել է, որ հիանալի դարպասապահ է և մեծ փորձ ունի' չնայած հարաբերականորեն երիտասարդ տարիքին:
ՏԻՏՂՈՍՆԵՐ
ՖԱ Բարսելոնա
2012/13 Լա Լիգա
2011/12 Կոպա Դել Ռեյ
2011/12 Աշխարհի ակումբային գավաթ
2011/12 Եվրոպայի սուպերգավաթ
2011/12 Իսպանիայի սուպերգավաթ
2010/11 Չեմպիոնների լիգա
2010/11 Լա Լիգա
2010/11 Իսպանիայի սուպերգավաթ
2009/10 Լա Լիգա
2009/10 Աշխարհի ակումբային գավաթ
2009/10 Եվրոպայի սուպերգավաթ
2009/10 Իսպանիայի սուպերգավաթ
2008/09 Չեմպիոնների լիգա
2008/09 Լա Լիգա
2008/09 Կոպա դել Ռեյ
2006/07 Իսպանիայի սուպերգավաթ
2005/06 Չեմպիոնների լիգա
2005/06 Լա Լիգա
2005/06 Իսպանիայի սուպերգավաթ
2004/05 Լա Լիգա
Իսպանիայի ազգային հավաքական
2012 Եվրոպայի չեմպիոն
2010 Աշխարհի չեմպիոն
Անհատական տիտղոսներ
2010/11 Զամորա
2009/10 Զամորա
2008/09 Զամորա
2004/05 Զամորա
ԿԱՐԻԵՐԱ
2011-12 ՖԱ Բարսելոնա
2010-11 ՖԱ Բարսելոնա
2009-10 ՖԱ Բարսելոնա
2008-09 ՖԱ Բարսելոնա
2007-08 ՖԱ Բարսելոնա
2006-07 ՖԱ Բարսելոնա
2005-06 ՖԱ Բարսելոնա
2004-05 ՖԱ Բարսելոնա
2003-04 ՖԱ Բարսելոնա
2002-03 ՖԱ Բարսելոնա