Տիագո Ալկանտարա

Տիագո Ալկանտարա

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

  • Անուն` Տիագո Ալկանտարա
  • Դիրք` Կիսապաշտպան
  • Ծննդավայր` Սան Պրիետո Վերնոտիկո, Բարի (Իտալիա)
  • Ծննդյան ամսաթիվ` 11/04/1991
  • Հասակ` 172
  • Քաշ` 71
  • Դեբյուտ` Մալյորկա - Բարսելոնա (Լա Լիգա), 17-05-2009

Տիագո Ալկանտարա


Ծնվելով իտալական Բարի քաղաքում, Տիագոն Բարսային միացավ 2005 թվականին, երբ 14 տարեկան էր: Այդ օրվանից ի վեր նա սկսեց աճել որպես ֆուտբոլիստ` խաղալով Բարսելոնայի երիտասարդական թիմերում:

Տիագոն, չնայած, որ ընդամենը 20 տարեկան է, մեծ փորձ ունի: Մեծ մասսամբ ի շնորհիվ իր հոր` Մազինյոյի, ով ժամանակին խաղացել է Բարսելոնայում: Ալկանտարայի ընտանիքը, լինելով Բրազիլիայում, Իտալիայում և Իսպանիայում, ի վերջո հանգրվանեց Գալիսիայում, որտեղ Տիագոն սկսեց խաղալ ՈՒրեկա դե Վիգոյում: Այդտեղ նրան անմիջապես նկատեցին մի շարք հանրաճանաչ ակումբներ: Արդյունքում, 2005 թվականին նա տեղափոխվեց Բարսա:

Կադետայում և Բարսելոնայի այլ երիտասարդական թիմերում կատարելագործվելու հետո` 2008/2009 մրցաշրջանում նա տեղափոխվեց Բարսա Բ: Առաջին մրցաշրջանում նա 25 խաղ անցկացրեց 2 -րդ թիմում, իսկ հաջորդ մրցաշրջանում` 18:

Առաջին թիմում նա իր պաշտոնական անդրանիկ հանդիպումն անցկացրեց 2009 թվականի մայիսի 17-ին Մալյորկայի դեմ, երբ ընդամենը 18 տարեկան էր: Տիագոն ցույց տվեց, որ չնայած իր երիտասարդ տարիքին, ի վիճակի է օգտակար լինել թե առաջին և թե 2-րդ թիմին: Այդ խաղում նա 74-րդ րոպեին փոխարինեց Էդյուր Գուդյոնսենին: Իր առաջին գնդակն առաջին թիմում Ալկանտարան հեղինակեց 2010 թվականի փետրվարի 10-ին Ռասինգի դեմ: Այդ խաղում կապտանռնագույնները Նոու Կամպում հաղթեցին 4-0 հաշվով: Բացի այդ խաղից, 2009/2010 մրցաշրջանում նա միայն 1 անգամ խաղադաշտ դուրս եկավ, այնել գավաթի խաղարկությունում:

2010/2011 մրցաշրջանում Տիագոն ավելի մեծ դեր էր խաղում Պեպ Գվարդիոլայի թիմում: Նա 17 անգամ խաղադաշտ դուրս եկավ, որից 12 - ը Լա Լիգայում (6-ը մեկնարկային կազմում): Այդ խաղերում նա 3 գոլ հեղինակեց Ալմերիայի (2) և Ռեալ Սոսյեդադի դարպասները: Նա, բացի Լա Լիգայից, խաղաց նաև Կոպա Դել Ռեայում և Չեմպիոնների լիգայում: Բացի այդ, Ալկանտարան օգնեց Լուիս Էնրիկեի թիմին գրանցել պատմության մեջ լավագույն արդյունքը (3-րդ հորիզոնականը Սեկունդայում):

2011/2012 մրցաշրջանում Տիագոն կլինի առաջին թիմի լիարժեք անդամ: Նա երկարաձգեց իր պայմանագիրը 2011 թվականի հունիսին: Այն կտևի մինչ 2015 թվականը:

ԲՆՈՒԹԱԳԻՐ

Տիագոն յուրահատուկ ֆուտբոլիստ է բնածին տաղանդով, որը նրան անկրնկնելի է դարձնում խաղադաշտում և առանձնացնում է բոլորից: Նա հիանալի կերպով ներխուժում է մրցակցի տուգանային հրապարակ, ստեղծում է ազատ տարածություններ խաղընկերների համար, լավ է տեսնում խաղադաշտը և տիրապետում է հրաշալի փոխանցումների ու հարվածների:

ՏԻՏՂՈՍՆԵՐ

ՖԱ Բարսելոնա
2012/13 Լա Լիգա
2011/12 Կոպա Դել Ռեյ
2011/12 Աշխարհի ակումբային գավաթ
2011/12 Եվրոպայի սուպերգավաթ
2011/12 Իսպանիայի սուպերգավաթ
2010/11 Չեմպիոնների լիգա
2010/11 Լա Լիգա
2010/11 Իսպանիայի սուպերգավաթ
2009/10 Լա Լիգա
2008/09 Լա Լիգա

Իսպանիա
2011 Եվրո Մ21 չեմպիոն
2008 Եվրո Մ17 չեմպիոն

ԿԱՐԻԵՐԱ

2011-12 ՖԱ Բարսելոնա
2010-11 Բարսելոնա Բ/Բարսելոնա
2009-10 Բարսելոնա Բ
2008-09 Բարսելոնա Բ
2007-08 Խուվենիլ Ա/Բարսելոնա Բ
2006-07 Կադետա Ա/Խուվենիլ Բ
2005-06 Կադետա Բ

Բարսելոնա
Բարսելոնա

Բարսային պետք են....

Եթե ուզում եք քվեարկել կատարեք մուտք կամ գրանցվեք

Լա Լիգա

1 Բարսելոնա 91
2 Ռեալ Մադրիդ 81
3 Ատլետիկո Մադրիդ 72
4 Ռեալ Սոսյեդադ 59
5 Վալենսիա 59
6 Մալագա 54
7 Ռեալ Բետիս 52
8 Սևիլյա 47
9 Խետաֆե 47
10 Ռայո Վալեկանո 46
11 Էսպանյոլ 44
12 Ռեալ Վալյադոլիդ 43
13 Լևանտե 42
14 Ատլետիկ Բիլբաո 41
15 Օսասունա 36
16 Գրանադա 36
17 Ռեալ Սարագոսա 34
18 Դեպորտիվո Լա Կորունյա 32
19 Սելտա դե Վիգո 31
20 Ռեալ Մալյորկա 29
Դեպի Էջի սկիզբ