Սեյդու Կեյտա

Սեյդու Կեյտա

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

  • Անուն` Սեյդու Կեյտա
  • Դիրք` Կիսապաշտպան
  • Ծննդավայր` Բամակո (Մալի)
  • Ծննդյան ամսաթիվ` 16/01/1980
  • Հասակ` 183
  • Քաշ` 77
  • Դեբյուտ` Բարսելոնա–Ուիսլա (4-0, Չեմպիոնների լիգա), 13/08/2008

Սեյդու Կեյտա


Սեյդու Կեյտան Բարսելոնայի հետ պայմանագիր կնքեց 2007/2008 խաղաշրջանում: Մալիի ֆուտբոլիստը եկավ Սեվիլիայից` ամրապնդելու Բարսելոնայի կենտրոնը որպես կիսապաշտպան:

 

Սեյդու Կեյտան ծնվել է 1980 թվականի հունվարի 16-ին Բամակոյում (Մալի)` ֆուտբոլիստների ընտանիքում: Նրա հորեղբայրը` Խալիֆ Կեյտան, համարվում է Մալիի պատմության մեջ լավագույն ֆուտբոլիստներից մեկը, քանզի 1970 թվականին հաղթել է Աֆրիկայի ոսկե գնդակը: Իր զարմիկ Մահմադու Սիսոկոն նույնպես հայտնի ֆուտբոլիստ է:

 

Կեյտան իր կարիերան սկսել է Սենթրո Խալիֆ Կեյտայի հետ միասին Մալիի առաջին դիվիզիայում (մարզական ակումբ, որ ստեղծել էր իր հորեղբայրը խոստումնալից երիտասարդներին մարզելու համար), որտեղ նրան նկատեցին Մարսելի Օլիմպիկ թիմից: 17 տարեկանում նա հետևեց հորեղբոր քայլերին և պայմանագիր կնքեց ֆրանսիական ակումբի հետ:

 

3 տարի Սեյդու կեյտան անցկացրեց պահեստայինների թիմում, մինչև 1999 թվականի սեպտեմբերի 19-ին նա առաջին անգամ հանդես եկավ Տրուայի դեմ խաղի ժամանակ` փոխարինելով աստղ Կրիստոֆ Դյուգարին: Նա նաև իր առաջին խաղերը խաղաց Չեմպիոնների լիգայում: Մի քանի ամիս առաջ` ապրիլին, Կեյտան Նիգերիայում ճանաչվել էր լավագույն ֆուտբոլիստ մինչ 20 տարեկանների Աշխարհի գավաթի ժամանակ` առաջ անցնելով այնպիսի ֆուտբոլիստներից, ինչպիսիք են Ռոնալդինիոն և Լամպարդը: Մալիացին մասնակցեց կիսաեզրափակիչներին Իսպանիայի հավաքականի կողմից, որը առաջնորդում էր Խավին` գրավելով 3-րդ տեղը:

 

Խաղաշրջանի ավարտին Մարսելի մարզիչ Աբել Բրագան, որոշեց տեղափոխել նրան երկրորդ դիվիզիա Լորիենտի փոխարեն, ավելի շատ փորձ ձեռք բերելու համար: Կեյտան մասնակցեց լիգայի բոլոր 38 խաղերին և օգնեց, որ թիմն ուղեգիր նվաճի դեպի Լիգա 1: 2001/02 խաղաշրջանում Կեյտան հեռանում է Մալիի հավաքականից Նիգերիայում տեղի ունեցող Ազգերի աֆրիկյան գավաթին մասնակցելու համար և Լորիենտը հետ գնաց երկրորդ դիվիզիա: Կիսապաշտպանը Մալիի հետ գրավեց 4-րդ տեղը, մասնակցեց լիգայի 21 հանդիպումներին և օգնեց Լորիանին հաղթել Ֆրանսիայի գավաթը 2002 թվականին և հասնել մինչ Լիգայի գավաթի եզրափակիչ:

 

Լենսը, ով Լիգա 1-ում գրավեց 2-րդ տեղը և ցանկանում էր ամրապնդել թիմը Չեմպիոնների Լիգայից առաջ, 2002/03 խաղաշրջանում որոշեց ձեռք բերել Սեյդու Կեյտային: Նա բոլոր մրցակցություններում, ընդհանուր առմամբ, խաղաց 38 խաղ և խփեց 3 գոլ: Նրա խաղաոճը դրդեց Լենսին պայմանագիր կնքել Կեյտայի հետ, և հաջորդ 4 խաղաշրջանը Կեյտան անցկացրեց ակումբում: Նրա գերազանց խաղը նրան դարձրեց 2006/07 խաղաշրջանի Լիգա 1-ի երկրորդ լավագույն ֆուտբոլիստը Ֆլորան Մալուդայից հետո:

 

Այժմ արդեն աստղ Կեյտան 2007 թվականի ամռանը տեղափոխվեց Սեվիլիա Ֆրանսիայում 8 տարի անցկացնելուց հետո: Նա մասնակցեց Անդալուզիա ակումբի լիգայի 38 հանդիպումներից 31-ին, որոնցից 29-ը` մեկնարկային կազմում: Նա խփեց 4 գոլ, և ապացուցեց, որ ունակ է նշանակետին խփել նաև հեռու տարածությունից:

 

Սեվիլիայում 1 տարի անցկացնելուց հետո, նա դարձավ առաջինը, ում հետ Գուարդիոլան պայմանագիր կնքեց 2008 թվականի ամռանը: Կանոնավորման սկզբնական շրջանից հետո, նա սկսեց ավելի կարևոր տեղ զբաղեցնել ակումբի կազմում: Նա խաղաց 46 խաղ և խփեց 6 գոլ, որոնցից ոմանք բավականին տպավորիչ էին, ինչպես օրինակ, Ալիանս Արենայում Բայերն Մունիչի դեմ խփած գոլը: Նա ցույց տվեց, որ հուսալի կիսապաշտպան է Բարսելոնայի համար:

 

Ամբողջապես ադապտացվելով Բարսելոնայում և ձեռք բերելով ուրույն խաղաոճ` Սեյդու Կեյտան 2009/10 խաղաշրջանում կայուն տեղ զբաղեցրեց խաղադաշտում:

 

Նա Մալիի հավաքականի մշտական խաղացողներից է և ազգային թիմի աստղերից մեկը: Նա մասնակցել է Աֆրիկայի գավաթի խաղերին 2002, 2004 և 2008 թվականներին:

 

ԲՆՈՒԹԱԳԻՐ

 

Սեյդու Կեյտան այնպիսի խաղացող է, ով հիանալի կերպով համակցում է ֆիզիկական ուժը տեխնիկական ունակությունների և տակտիկական բանիմացության հետ: Չնայած նա առջևում հանդես չի գալիս`կարողանում է լավ հարվածներ հասցնել ձախ ոտքով` հատկապես հեռու տարածությունից, ինչը նրան իրական սպառնալիք է դարձնում դարպասապահների մոտ. այն 15 գոլերը, որը նա խփել էր 2 տարվա ընթացքում մինչ Բարսելոնային միանալը, դա էին ապացուցում: Մալիացին առաջարկելու շատ բան ունի` որպես կիսապաշտպան: Նա կարող է հանդես գալ բռնողի դերում, ինչպես նաև հարձակվողների հետին մասում և ձախ կիսադաշտում: Նրա հասակը ավելի արդյունավետ է դարձնում իր խաղը թե՛ պաշտպանությունում, թե՛ տուգանային հրապարակում:

 

ՏԻՏՂՈՍՆԵՐ

 

ՖԱ Բարսելոնա
2011/12 Աշխարհի ակումբային գավաթ
2011/12 Եվրոպայի սուպերգավաթ
2011/12 Իսպանիայի սուպերգավաթ
2010/11 Չեմպիոնների լիգա
2010/11 Լա Լիգա 

2010/11 Իսպանիայի սուպերգավաթ

2009/10 Լա Լիգա

2009/10 Աշխարհի Ակումբի գավաթ

2009/10 Եվրոպայի սուպերգավաթ

2009/10 Իսպանիայի սուպերգավաթ

2008/09 Չեմպիոնների լիգա

2008/09 Լա Լիգա

2008/09 Կոպա դել Ռեյ

 

Լորիենտ

2001/02 գավաթ

 

Անհատական մրցանակներ

1999 Մինչև 20 տարեկանների Աշխարհի գավաթի խաղարկության լավագույն խաղացող

 

ԿԱՐԻԵՐԱ

 

2011-12 ՖԱ Բարսելոնա
2010-11 ՖԱ Բարսելոնա

2009-10 ՖԱ Բարսելոնա

2008-09 ՖԱ Բարսելոնա

2007-08 Սեվիլիա

2006-07 Լենս

2005-06 Լենս

2004-05 Լենս

2003-04 Լենս

2002-03 Լենս

2001-02 ՖԱ Լորիենտ

2000-01 ՖԱ Լորիենտ

1999-00 Օլիմպիկ դե Մարսել

 

 

Տրանսֆերներ
Տրանսֆերներ

ՈՒ՞մ եք ցանկանում տեսնել Բարսայում` պաշտպանության կենտրոնում:

Եթե ուզում եք քվեարկել կատարեք մուտք կամ գրանցվեք

Իսպանիայի Լիգա

1 Ռեալ Մադրիդ 100
2 Բարսելոնա 91
3 Վալենսիա 61
4 Մալագա 58
5 Ատլետիկո Մադրիդ 56
6 Լևանտե 55
7 Օսասունա 54
8 Ռեալ Մալյորկա 52
9 Սևիլյա 50
10 Ատլետիկ Բիլբաո 49
11 Խետաֆե 47
12 Ռեալ Սոսյեդադ 47
13 Ռեալ Բետիս 47
14 Էսպանյոլ 46
15 Ռայո Վալեկանո 43
16 Ռեալ Սարագոսա 43
17 Գրանադա 42
18 Վիլյառեալ 41
19 Սպորտինգ 37
20 Ռասինգ 27

Ամենաակտիվ օգտվողները

1 Nare 10488
2 ♥Anushik♥Messi♥ 10110
3 MeEsSi 8203
4 Samo 7895
5 Zorik23 7169
6 Z.P.14 6998
7 XAVIPEDRO(LILIT) 6771
8 DAVOUJAN 6735
9 MELINE(mm97) 6707
10 XAVIFAN 6505
Դեպի Էջի սկիզբ