Մարտին Մոնտոյա Տորալբո
ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
- Անուն` Մարտին Մոնտոյա Տորալբո
- Դիրք` Պաշտպան
- Ծննդավայր` Բարսելոնա
- Ծննդյան ամսաթիվ` 14/04/1991
- Հասակ` 174
- Քաշ` 74
- Դեբյուտ` Մալյորկա-Բարսելոնա (0-3, Լա Լիգա), 26/02/2011
Մարտին Մոնտոյա Տորալբո
Մարտին Մոնտոյան ծնվել է Բարսելոնայում 1991 թվականի ապրիլի 14 - ին և 8 տարեկան հասակում միացել է Բարսելոնայի ակադեմիային: Այդ օրվանից նա խաղացել է տարբեր տարիքային խմբերում:
2008/2009 մրցաշրջանում նա միացել է Խուվենիլ Ա - ին, խաղալով նաև Լուիս Էնրիկեի Բարսա Բ - ում: 2009 թվականի օգոստոսի 19 - ին խաղադաշտ է դուրս եկել Ժոան Գամպերի գավաթի խաղարկությունում` Մանչեսթեր Սիթիի դեմ խաղում:
Հաջորդ մրցաշրջանում նա դարձել է 2 - րդ թիմի լիիրավ անդամ, որի կազմում անցկացրել է 51 հանդիպում: Նա իր նորամուտն առաջին թիմում նշել է Գվարդիոլայի օրոք` 2011 թվականի փետրվարի 26 - ին: Այդ ժամանակ Բարսան Իբերոսթար մարզադաշտում մրցում էր Մալյորկայի դեմ: Մոնտոյան խաղադաշտում անցկացրեց շուրջ 5 րոպե: Մոտ 10 ամիս անց` դեկտեմբերի 6 - ին, նա իր առաջին խաղն անցկացրեց Չեմպիոնների լիգայում, խաղալով Բատե Բորիսովի դեմ:
2011/2012 մրցաշրջանի վերջում Դանիել Ալվեսի վնասվածքի պատճառով Մոնտոյան մասնակցել է մի շարք հանդիպումների, այդ թվում Կոպա Դել Ռեյի եզրափակչին Ատլետիկ Բիլբաոյի դեմ:
Մարտին Մոնտոյան խաղացել է Իսպանիայի մինչև 16, 17, 19 և 21 տարեկանների հավաքականներում: Վերջին 2 - ի կազմում նա հռչակվել է Եվրոպայի չեմպիոն: 2011 թվականին Մոնտոյան այդ հաջողությանը հասավ Տիագո Ալկանտարայի հետ:
Նույն թվականի օգոստոսի 25 - ին նա հրավեր ստացավ Իսպանիայի ազգային հավաքականից, կրկնելով 1992/1993 թվականների Թոմաս Քրիստիանսենի ռեկորդը, ով, հանդիսանալով 2 - րդ թիմի խաղացող, հրավեր էր ստացել ազգային ընտրանուց:
ԲՆՈՒԹԱԳԻՐ
Իր 174 սանտիմետր հասակով Մոնտոյան շատ արագ, կայուն ու եռանդուն պաշտպան է, ով նաև լավ է հարձակվում եզրով: Նա ուժեղ ու համառ է և 10 տարուց ավել Բարսելոնայում լինելուց հետո հիանալի է պատրաստված տեխնիկապես ու աչքի է ընկնում ճշգրիտ փոխանցումներով:
ՏԻՏՂՈՍՆԵՐ
ՖԱ Բարսելոնա
2012/13 Լա Լիգա
2011/12 Կոպա Դել Ռեյ
2011/12 Իսպանիայի սուպերգավաթ
2010/11 Լա Լիգա
Իսպանիա
2011 Եվրո Մ21 չեմպիոն
2008 Եվրո Մ17 չեմպիոն
ԿԱՐԻԵՐԱ
2012-13 Բարսելոնա
2011-12 Բարսելոնա Բ
2010-11 Բարսելոնա Բ
2009-10 Խուվենիլ Ա / Բարսելոնա Բ
2008-09 Խուվենիլ Ա
2007-08 Խուվենիլ Բ
2006-07 Կադետա Ա
2005-06 Կադետա Բ
2004-05 Ինֆանտիլ Ա
2003-04 Ինֆանտիլ Բ
2002-03 Ալևին Ա
2001-02 Ալևին Բ
2000-01 Բենժամին Ա
1999-00 Բենժամին Բ