Մարկ Բարտրա Արեգալ

Մարկ Բարտրա Արեգալ

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

  • Անուն` Մարկ Բարտրա Արեգալ
  • Դիրք` Պաշտպան
  • Ծննդավայր` Սան Խաումե դելս Դոմենիս (Տարագոնա)
  • Ծննդյան ամսաթիվ` 15/01/1991
  • Հասակ` 183
  • Քաշ` 70
  • Դեբյուտ` Ատլետիկո Մադրիդ-Բարսելոնա (2-1, Լա Լիգա), 14/02/2010

Մարկ Բարտրա Արեգալ


Մարկ Բարտրան ծնվել է 1991 թվականի հունվարի 15 - ին Տարագոնայում` Սան Խաումե դելս Դոմենիսում: Մինչ Բարսելոնա գալը, նա 1 մրցաշրջան անցկացրել է Էսպանյոլի ակադեմիայում: Լա Մասիա Բարտրան եկել է 11 տարեկան հասակում:

Այդ օրվանից նա շատ է աճել, առանձնանալով իր նրբագեղ խաղով կենտրոնական պաշտպանի դիրքում: Ֆուտբոլային առաջին քայլերը կատարելով Ալևին Ա - ում, նա խաղացել է Ինֆանտիլ Բ - ում և Ա - ում, Կադետա Բ - ում և Ա - ում, Խուվենիլ Բ - ում և Ա - ում: 2009/2010 մրցաշրջանում միացել է Բարսա Բ - ին, որի կազմում մասնակցել էր մի քանի հանդիպման դեռ այն ժամանակ, երբ խաղում էր Խուվենիլ Ա - ում: Այդ նույն մրցաշրջանում նա Խոսեպ Գվարդիոլայի կողմից հրավեր է ստացել առաջին թիմ, որի կազմում իր նորամուտը նշել է Ատլետիկո Մադրիդի դեմ խաղում, խաղալով իր համար անսովոր աջ պաշտպանի դիրքում:

Նա շարունակում էր պարբերաբար հրավերքներ ստանալ Գվարդիոլայի կողմից, երբ դեռ խաղում էր 2 - րդ թիմում: Նա մասնակցել է Լա Լիգայի ևս մի քանի հանդիպումների, խաղացել է Կոպա Դել Ռեյում և Չեմպիոնների լիգայում, հայտավորված է եղել 2011 թվականի ՈՒեմբլիի եզրափակչին, ինչպես նաև 2011/2012 մրցաշրջանի Կոպա Դել Ռեյի եզրափակչին:

Դրանից 1 տարի առաջ` 2011 թվականի մայիսի 21 - ին, նա խփել է իր առաջին գոլը Բարսելոնայի կազմում: Նրա գլխի հարվածից տուժել է Մալագան: Բարսա Բ - ի կազմում Բարտրան անցկացրել է 51 հանդիպում և խփել է 2 գնդակ:

Բարտրան Իսպանիայի մինչև 18 և 19 տարեկանների հավաքականների կազմում մասնակցել է Եվրոպայի առաջնություններին, իսկ մինչև 20 տարեկանների հավաքականի հետ խաղացել է Աշխարհի առաջնությունում, լինելով հավաքականի ավագը: Նա նաև հրավիրվում է Կատալոնիայի հավաքական:

ԲՆՈՒԹԱԳԻՐ

Բարձր վարպետության և 183 սանտիմետր հասակի համադրությունը բերել է նրան, որ Բարտրային հաճախ համեմատում են Պիկեի հետ: Նա շատ ուժեղ է 2 - րդ հարկում, լավ է վերահսկում գնդակը, լավ է կարդում խաղը, ինչը նրան թույլ է տալիս ապահովագրել իր թիկունքն ու իշխել նույնիսկ այն ժամանակ, երբ գնդակով չէ: Արագ, անվտանգ ու նվիրված պաշտպան:

ՏԻՏՂՈՍՆԵՐ

ՖԱ Բարսելոնա
2012/13 Լա Լիգա
2010/11 Չեմպիոնների լիգա
2010/11 Լա Լիգա
2009/10 Լա Լիգա

ԿԱՐԻԵՐԱ
2011-12 Բարսելոնա
2010-11 Բարսելոնա Բ
2009-10 Խուվենիլ Ա / Բարսելոնա Բ
2008-09 Խուվենիլ Ա
2007-08 Խուվենիլ Բ
2006-07 Կադետա Ա
2005-06 Կադետա Բ
2004-05 Ինֆանտիլ Ա
2003-04 Ինֆանտիլ Բ
2002-03 Ալևին Ա
2001-02 Էսպանյոլի ակադեմիա

Բարսելոնա
Բարսելոնա

Բարսային պետք են....

Եթե ուզում եք քվեարկել կատարեք մուտք կամ գրանցվեք

Լա Լիգա

1 Բարսելոնա 94
2 Ռեալ Մադրիդ 81
3 Ատլետիկո Մադրիդ 72
4 Ռեալ Սոսյեդադ 62
5 Վալենսիա 62
6 Մալագա 54
7 Ռեալ Բետիս 52
8 Ռայո Վալեկանո 49
9 Սևիլյա 47
10 Խետաֆե 47
11 Էսպանյոլ 44
12 Ատլետիկ Բիլբաո 44
13 Ռեալ Վալյադոլիդ 43
14 Լևանտե 42
15 Գրանադա 39
16 Օսասունա 36
17 Դեպորտիվո Լա Կորունյա 35
18 Ռեալ Սարագոսա 34
19 Ռեալ Մալյորկա 32
20 Սելտա դե Վիգո 31
Դեպի Էջի սկիզբ