Լիոնել Անդրես Մեսսի

Լիոնել Անդրես Մեսսի

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

  • Անուն` Լիոնել Անդրես Մեսսի
  • Դիրք` Հարձակվող
  • Ծննդավայր` Սանտա Ֆե (Արգենտինա)
  • Ծննդյան ամսաթիվ` 24/06/1987
  • Հասակ` 169
  • Քաշ` 67
  • Դեբյուտ` Էսպանիոլ-Բարսելոնա (0-1, Լիգա), 16/10/2004

Լիոնել Անդրես Մեսսի


Լեո Մեսսին աշխարհի լավագույն խաղացողն է: Այս համեստ արգենտինացին արագության հետ մեկտեղ ունի նաև շատ այլ առավելություններ: Բայց չնայած իր բազմապիսի անհատական արժանիքներին, նա նաև հրաշալի թիմային խաղացող է:


Այս արգենտինացի հարձակվողն իր կարիերան սկսել է 1995 թվականին "Օլդ Բոյս" թիմում, որտեղ նա խաղաց մինչ 2000 թվականը: 13 տարեկանում Լիոնել Մեսսին հատեց Ատլանտիկան իր բախտը Բարսելոնայում փորձելու համար և միացավ մինչ 14 տարեկանների խմբին:


Յուրաքանչյուր տարիքային խմբում Մեսսին նշանակալի զարգացում ապրեց, արագ հերթափոխելով պատանեկան թիմերը. Բարսելոնա C-ին հաջորդեց Բարսելոնա B-ն և ռեկորդային ժամանակահատվածում Մեսսին հայտնվեց առաջին թիմում:


2003-2004 խաղաշրջանի ընթացքում, երբ դեռ 16 տարեկան էր, Մեսսին առաջին անգամ ներկայացավ Պորտոյի հետ ընկերական հանդիպմանը, որը տեղի ունեցավ նորաբաց Դրագաո մարզադաշտում: Դրան հաջորդող հաղթական խաղաշրջանում Մեսսին առաջին անգամ խաղաց 2004 թվականի հոկտեմբերի 16-ին Օլիմպիկ մարզադաշտում` Էսպանիոլի հետ հանդիպման ժամանակ:


Քանի որ թիմի որոշ ռեզերվային խաղացողներ լուրջ վնասվածքներ էին ստացել և չէին կարող մասնակցել խաղերին, Մեսսին ընդգրկվեց Բարսելոնա թիմի հիմնական կազմում: 2005 թվականի մայիսի 1-ին նա դարձավ առաջին ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով գոլ խփեց: Դա տեղի ունեցավ Ալբասետեի հետ հանդիպման ժամանակ, երբ Մեսսին ընդհամենը 17 տարեկան, 10 ամսական և 7 օրական էր: Հետագայում նրա ռեկորդը գերազանցեց Բոյան Կրկիչը:


Հոլանդիայում մինչ 20 տարեկանների Աշխարհի առաջնության ժամանակ Մեսսին ոչ միայն հաղթեց տիտղոսը, այլև դարձավ առաջատար ռմբարկու և ճանաչվեց մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ: 18 տարեկան հասակում նա դարձավ աշխարհի խաղերի ամենահայտնի ֆուտբոլիստը: Կարճ ժամանակ անց, նա առաջին անգամ մասնակցեց միջազգային խաղին` Հունգարիայի հետ հանդիպմանը:


Իր առաջխաղացումը որպես ֆուտբոլիստ եղավ 2005-06 խաղաշրջանում` Յուվենտուսի հետ հանդիպումից սկսած: Նա աչքի ընկավ և՛ "Սանտյագո Բեռնաբեու" մարզադաշտում, որտեղ Բարսելոնան հաղթեց 3:0 հաշվով, և՛ "Ստենֆորդ Բրիջ" մարզադաշտում Չեմպիոնների լիգայի` Չելսիի դեմ խաղի ժամանակ: Վնասվածքի պատճառով Մեսսին չմասնակցեց միայն խաղաշրջանի վերջին խաղին: Ընդհանուր առմամբ, Մեսսին խաղաց առաջնության 17 խաղ, որոնցից 6-ը` Չեմպիոնների լիգա, 2-ը` Կոպա դել Ռեյ: Մեսսին խփեց 6 գոլ:


Հաջորդ խաղաշրջանում Մեսսին մտցրեց նոր մեխանիզմ և զարմացրեց աշխարհն այնպիսի գոլերով, ինչպես օրինակ Թագավորի գավաթի ժամանակ: 2006/07 խաղաշրջանում, թեև թիմը որևէ տիտղոս չհաղթեց, արգենտինացին երկրորդն էր ՖԻՖԱ-ի տարվա լավագույն խաղացողների ցանկում և երրորդը` Ոսկե գնդակում: Նա շարունակում էր աճել 2007/08 խաղաշրջանում, երբ նա խփեց 16 գոլ: 2008 թվականին, Լեո Մեսսին ՖԻՖԱ-ի մրցանակաբաշխության ժամանակ կրկին անգամ գրավեց 2-րդ տեղը:


2008/09 խաղաշրջանում, ինչպես նաև այժմ` առանց Ռոնալդինիոյի, Մեսսին շարունակում է լինել Բարսելոնայի կազմի կարևորագույն անդամը: Նրան հաջողվեց ամբողջ խաղաշրջանի ընթացքում զերծ մնալ վնասվածքներից և, խաղալով 51 խաղ, խփել 38 գոլ: Արգենտինացին հիմնական խաղացող էր նաև երկու եզրափակիչ խաղերի ժամանակ` երկուսում էլ խփելով Բարսելոնայի երկրորդ գոլերը: 2009 թվականին Մեսսին դարձավ ՖԻՖԱ Աշխարհի լավագույն խաղացող և շահեց նաև Ոսկե գնդակը:


Մեսսին իր տեղն ամրապնդեց նաև ազգային հավաքականում` խաղալով Աշխարհի գավաթի (2006) և Ամերիկայի գավաթի (2007) խաղերում: 2008 թվականին նա մեկնեց Պեկինի օլիմպիական խաղերին մասնակցելու, որտեղ իր երկիրը ոսկի շահեց:


ԲՆՈՒԹԱԳԻՐ


Մեսսին գերացանց, սենսացիոն և եզակի ֆուտբոլիստ է: Նա զարմանահրաշ ստեղծարար է, ունի զարմանալի անհատական վարպետություն, և կարողանում է իր մրցակցին անընդհատ պահել լարվածության մեջ: Չնայած բնատուր ձախլիկ լինելուն` նա բազմակողմանի է, կարող է խաղալ և կենտրոնում, և որտեղ որ պահանջվի և այն ոտքով, որն այդ պահին առավել հարմարավետ է:


Գուցե նա այդքան էլ բարձրահասակ չէ, բայց իր արագությունն ու մարզավիճակը թույլ են տալիս նրան հաղթել նույնիսկ ամենատոկուն պաշտպաններին: Նա զարմանալիորեն ուժեղ է և կարողանում է պահել գնդակն այնպես, ասես այն խրված է իր ոտքերի մեջ: Խաղի մեջ նրա նմանը պարզապես չկա:


Նրա սառնարյունությունը և պատասխանատվություն ստանձնելու ունակությունն այնպիսի արժանիքներ են, որ Լեո Մեսսիին դարձնում են մոլորակի լավագույն ֆուտբոլիստ:


ՏԻՏՂՈՍՆԵՐ


ՖԱ Բարսելոնա
2012/13 Լա Լիգա
2011/12 Կոպա Դել Ռեյ
2011/12 Աշխարհի ակումբային գավաթ
2011/12 Եվրոպայի սուպերգավաթ
2011/12 Իսպանիայի սուպերգավաթ
2010/11 Չեմպիոնների լիգա
2010/11 Լա Լիգա 

2010/11 Իսպանիայի սուպերգավաթ

2009/10 Լա Լիգա

2009/10 Աշխարհի ակումբային գավաթ

2009/10 Եվրոպայի սուպերգավաթ

2009/10 Իսպանիայի սուպերգավաթ

2008/09 Չեմպիոնների լիգա

2008/09 Լա Լիգա

2008/09 Կոպա դել Ռեյ

2006/07 Իսպանիայի սուպերգավաթ

2005/06 Չեմպիոնների լիգա

2005/06 Լա Լիգա

2005/06 Իսպանիայի սուպերգավաթ

2004/05 Լա Լիգա


Արգենտինայի ազգային հավաքական

2008 Ոսկե մեդալ Պեկին'08

2004/05 Աշխարհի գավաթ (մինչ 20 տարեկաններ)


Անհատական մրցանակներ
2013 ՖԻՖԱ - ի Ոսկե գնդակ
2012 Ոսկե խաղակոշիկ
2012 Լա Լիգայի լավագույն ռմբարկու
2012 ՖԻՖԱ - ի Ոսկե գնդակ
2011 Եվրոպայի լավագույն խաղացող 

2011 ՖԻՖԱ - ի Ոսկե գնդակ

2009/10 Ոսկե խաղակոշիկ

2009/10 Լա Լիգայի լավագույն ռմբարկու

2009 ՖԻՖԱ-ի Աշխարհի լավագույն խաղացող

2010 Ոսկե գնդակ

2008 ՖԻՖԱ-ի Աշխարհի 2-րդ լավագույն խաղացող

2007 ՖԻՖԱ-ի Աշխարհի 2-րդ լավագույն խաղացող


ԿԱՐԻԵՐԱ


2011-12 ՖԱ Բարսելոնա
2010-11 ՖԱ Բարսելոնա

2009-10 ՖԱ Բարսելոնա

2008-09 ՖԱ Բարսելոնա

2007-08 ՖԱ Բարսելոնա

2006-07 ՖԱ Բարսելոնա

2005-06 ՖԱ Բարսելոնա

2004-05 ՖԱ Բարսելոնա



Բարսելոնա
Բարսելոնա

Բարսային պետք են....

Եթե ուզում եք քվեարկել կատարեք մուտք կամ գրանցվեք

Լա Լիգա

1 Բարսելոնա 94
2 Ռեալ Մադրիդ 81
3 Ատլետիկո Մադրիդ 72
4 Ռեալ Սոսյեդադ 62
5 Վալենսիա 62
6 Մալագա 54
7 Ռեալ Բետիս 52
8 Ռայո Վալեկանո 49
9 Սևիլյա 47
10 Խետաֆե 47
11 Էսպանյոլ 44
12 Ատլետիկ Բիլբաո 44
13 Ռեալ Վալյադոլիդ 43
14 Լևանտե 42
15 Գրանադա 39
16 Օսասունա 36
17 Դեպորտիվո Լա Կորունյա 35
18 Ռեալ Սարագոսա 34
19 Ռեալ Մալյորկա 32
20 Սելտա դե Վիգո 31
Դեպի Էջի սկիզբ