Խոսեպ Գվարդիոլա

Խոսեպ Գվարդիոլա

Խոսեպ Գվարդիոլա


Խոսեպ Գվարդիոլա Սալան ծնվել է Սանտպեդորում 1971 թվականի հունվարի 18-ին: Որպես Բարսելոնայի ֆուտբոլիստ չափազանց հաջող կարիերա ունենալով և այնուհետև հանդես գալով որպես Բարսա Ատլետիկի մարզիչ` այժմ նա եռապատկեց իր դեբյուտային խաղաշրջանը որպես առաջին թիմի մարզիչ:

 

Խոսեպ Գվարդիոլան` Բարսելոնայի պատմության մեջ ամենակարևոր խաղացողներից մեկը, 2008 թվականի հունիսի 17-ին առաջին թիմի կառավարումն իր վրա վերցրեց` Բարսա Ատլետիկում որպես մարզիչ անցկացրած "ադամանդե" խաղաշրջանից հետո, որի հետ նա հասավ մինչ Երկրորդ B դիվիզիա: "Ես չեմ կարող ձեզ արծաթ խոստանալ, բայց կարող եմ ասել, որ մենք կպայքարենք մինչև վերջ, և դուք կհպարտանաք մեզնով", - ասաց նա իր առաջին Գամպեր ավարի ժամանակ: Եվ նա ճիշտ էր:

 

 

Ակումբի պատմության մեջ 15-րդ կատալոնացի մարզիչն ակումբ եկավ երկու խաղաշրջան տևած ավարի երաշտին վերջ դնելու առաքելությամբ: Այդ անելու համար նա օգտագործեց նույն 4-3-3 համակարգը, որը նա փորձել էր որպես Բարսելոնայի ֆուտբոլիստ և որը նրան հաջողություն բերեց Բարսա Ատլետիկում:

 

Գվարդիոլան ֆուտբոլ խաղալու միայն մի ձև գիտի, որն է հարձակվելը, դիրքը պահպանելը և գնդակը շուրջը պտտեցնելն այնպես, որ մյուս թիմը ստիպված լինի վազել դրա ետևից: Ահա այսպես է խաղում Բարսելոնան, այդպես էր խաղում և Բարսա Ատլետիկը: Եվ տեսականորեն նրանք ավելի շատ հնարավորություններ ունեն գոլ խփելու, քան ցանկացած այլ թիմ, որոնց հետ նրանք խաղում են: Նա գնահատում է իր խաղացողների տաղանդը, բայց քրտնաջան աշխատանքը և անհատական զոհաբերությունն ընդհանուր գործի համար ավելի վեր է դասում: Նա դիտարկում է ֆուտբոլը որպես հավաքական սպորտաձև, որտեղ նա է պատասխանատու արդյունքների համար, ուստի, նաև հավաքականի առաջնորդն է:

 

Խոեպ Գվարդիոլան բծախնդիր մարզիչ է, ով տեսնում է բոլոր մանրամասները: Նա պատրաստվում է յուրաքանչյուր խաղին, դիտում է հակառակորդ թիմի տեսագրությունները և երբեք մյուս մրցաշարից այն կողմ չի մտածում: Նա "ադամանդե" մոտիվատոր է, ով կարողանում է հավաքականի յուրաքանչյուր խաղացողից առավելագույնը ստանալ: Այս փիլիսոփայությունը նրան հաջողություն բերեց առաջին թիմում անցկացրած առաջին խաղաշրջանի ժամանակ, քանզի Բարսելոնան բարձրացրեց Իսպանիայի, Լիգայի և Չեմպիոնների լիգայի գավաթները: Դա լավագույն խաղաշրջանն էր ակումբի պատմության մեջ` եռակի հաղթանակի 2008/09 խաղաշրջանը:

 

Սա նշանակում էր, որ Գվարդիոլան այժմ երրորդ մարզիչն է` Կրոյֆից և Սամիտիերից հետո, ով վերցրեց առաջնության տիտղոսն այն բանից հետո, երբ արդեն հաղթել էր այն որպես Բարսելոնայի խաղացող: Նա նաև վեցերորդն է, ով որպես մարզիչ հաղթեց Չեմպիոնների Լիգան, երբ արդեն հաղթել էր այն որպես Բարսելոնայի խաղացող, և առաջին մարզիչն է, ով եռակի հաղթանակ է տարել 21-րդ դարում:

 

Մինչ մարզչի կարիերային անցնելը Գվարդիոլան դասակարգային ֆուտբոլիստ էր, ով իր ամբողջ կարիերան գրեթե անց էր կացրել Բարսելոնա ֆուտբոլային ակումբում` մինչ Իտալիա, Քաթար և Մեքսիկա գնալը: Նա կատալոնյան ակումբի երիտասարդական ակադեմիային միացավ 1984 թվականին և ակումբի հետ մնաց մինչ Իտալիա մեկնելը:

 

Բարսելոնայի պարգևները

 

Բարսելոնան հաղթել է առաջնության 6 տիտղոս (1990-91, 91-92, 92-93, 93-94, 97-98 և 98-99), Եվրոպայի գավաթը (91-92), Գավաթակիրների գավաթը (96-97) և երկու Թագավորների գավաթ (96-97 և 97-98): Այս ամբողջ ժամանակ Գվարդիոլան թիմի կազմակերպիչն էր` իր ավանդական 4-րդ համարի համազգեստով:

 

Այլ թիմեր

 

Իտալիայի Սերիա A-յում նա առաջին անգամ հանդես եկավ 2001-02 խաղաշրջանում` Բրեշիայի հետ հանդիպման ժամանակ` Հռոմում մեկ տարի անցկացնելուց հետո մինչ Լոմբարդի գնալը: Ավելի ուշ 2 խաղաշրջան (2003-04 և 2004-05) անցկացրեց Քաթարի Ալ-Ահլիում և Դորադոս դե Սինալոայում (Մեքսիկա):

 

ՏԻՏՂՈՍՆԵՐ

 

ՖԱ Բարսելոնա
2011/12 Աշխարհի ակումբային գավաթ
2011/12 Եվրոպայի սուպերգավաթ
2011/12 Իսպանիայի սուպերգավաթ
2010/11 Չեմպիոնների լիգա
2010/11 Լա Լիգա 

2010/11 Իսպանիայի սուպերգավաթ

2009/10 Լա Լիգա

2009/10 Աշխարհի ակումբային գավաթ

2009/10 Եվրոպայի սուպերգավաթ

2009/10 Իսպանիայի սուպերգավաթ

2008/09 Չեմպիոնների լիգա

2008/09 Լա Լիգա

2008/09 Կոպա դել Ռեյ

 

Բարսա Ատլետիկ

2007/08 Առաջքաշում երկրորդ B դիվիզիա

 

 

Տրանսֆերներ
Տրանսֆերներ

ՈՒ՞մ եք ցանկանում տեսնել Բարսայում` պաշտպանության կենտրոնում:

Եթե ուզում եք քվեարկել կատարեք մուտք կամ գրանցվեք

Իսպանիայի Լիգա

1 Ռեալ Մադրիդ 100
2 Բարսելոնա 91
3 Վալենսիա 61
4 Մալագա 58
5 Ատլետիկո Մադրիդ 56
6 Լևանտե 55
7 Օսասունա 54
8 Ռեալ Մալյորկա 52
9 Սևիլյա 50
10 Ատլետիկ Բիլբաո 49
11 Խետաֆե 47
12 Ռեալ Սոսյեդադ 47
13 Ռեալ Բետիս 47
14 Էսպանյոլ 46
15 Ռայո Վալեկանո 43
16 Ռեալ Սարագոսա 43
17 Գրանադա 42
18 Վիլյառեալ 41
19 Սպորտինգ 37
20 Ռասինգ 27

Ամենաակտիվ օգտվողները

1 Nare 10488
2 ♥Anushik♥Messi♥ 10110
3 MeEsSi 8203
4 Samo 7895
5 Zorik23 7169
6 Z.P.14 6998
7 XAVIPEDRO(LILIT) 6771
8 DAVOUJAN 6735
9 MELINE(mm97) 6707
10 XAVIFAN 6505
Դեպի Էջի սկիզբ