Խորդի Ալբա Ռամոս

Խորդի Ալբա Ռամոս

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

  • Անուն` Խորդի Ալբա Ռամոս
  • Դիրք` Պաշտպան
  • Ծննդավայր` Հոսպիտալետ դե Լյոբրեգատ
  • Ծննդյան ամսաթիվ` 21/03/1989
  • Հասակ` 170
  • Քաշ` 69
  • Դեբյուտ` Բարսելոնա-Ռեալ Սոսյեդադ(5-1, Լա Լիգա) 19/08/2012

Խորդի Ալբա Ռամոս


Խորդի Ալբան Բարսելոնայի հետ պայմանագիր է կնքել 2012 թվականի հուլիսի 5 - ին այն բանից հետո, երբ ակումբը համաձայնության է եկել Վալենսիայի հետ: Կատալոնացի պաշտպանն իր հարազատ ակումբ է վերադարձել  23 տարեկան հասակում, դառնալով Բարսելոնայի առաջին տրանսֆերը 2012/2013 մրցաշրջանից առաջ:

Խորդի Ալբա Ռամոսը ծնվել է 1989 թվականի մարտի 21 - ին Հոսպիտալետ դե Լյոբրեգատում: 10 տարեկանում Բարսային միանալուց հետո նա հանդես է եկել տարիքային տարբեր խմբերում, խաղալով Բոյան Կրկիչի, Ֆրան Մերիդայի և Դոս Սանտոսի հետ:

2007 թվականին նա հեռացավ Բարսելոնայից, միանալով Կորնելյային, որտեղ անցկացրեց 1 մրցաշրջան, մինչ Վալենսիա տեղափոխվելը, որը 6 000 եվրո վճարեց նրա համար: Սկզբում նա խաղում էր երիտասարդական թիմում, իսկ այնուհետև փոխադրվեց Վալենսիայի առաջին թիմ, որտեղ դարձավ առանցքային խաղացողներից մեկը: Այդ ընթացքում նա նաև հրավիրվեց Իսպանիայի մինչև 19 տարեկանների հավաքական:

2008/2009 մրցաշրջանը նա վարձավճարով անցկացրեց Խիմնաստիկում, անցկացնելով 30 հանդիպում Սեկունդայում: Նա հրավիրվեց Իսպանիայի մինչև 21 տարեկանների հավաքական, ինչպես նաև խաղաց Եգիպտոսում կայացած մինչև 20 տարեկանների Աշխարհի առաջնությունում: Դրանից հետո նա վերադարձավ Վալենսիայի առաջին թիմ:

Նա իր նորամուտը Վալենսիայի առաջին թիմում նշեց 2009 թվականի սեպտեմբերի 13 - ին, խաղալով Ռեալ Վալյադոլիդի հետ: Չնայած նրա դիրքը պաշտպանության ձախ եզրն էր, նա դրսևորում էր իր ունիվերսալությունը, խաղալով տարբեր դիրքերում: Բարսա գալուց առաջ նա Վալենսիայում 108 խաղ է անցկացրել, որոնցից 48 - ը 2011/2012 մրցաշրջանում:

Վալենսիայում ունեցած հաջող ելույթների շնորհիվ նա 2011 թվականի սեպտեմբերին հրավերք ստացավ Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեի կողմից և իր նորամուտը կարմիր ֆուրիայի կազմում նշեց 2011 թվականի հոկտեմբերի 11 - ին Շոտլանդիայի դեմ խաղում: Նա մասնակցեց Եվրո 2012 - ին, դառնալով մրցաշարի լավագույն խաղացողներից մեկը: 2012 թվականի հուլիսի 5 - ին նա պաշտոնապես ներկայացվեց որպես Տիտո Վիլանովայի Բարսելոնայի առաջին ձեռքբերում:

ԲՆՈՒԹԱԳԻՐ

Ալբան արագ և հմուտ խաղացող է, ով օգտագործում է իր արագությունն ու առաջ ընթանալու կարողությունը: Նրա ունիվերսալությունը մարզիչներին թույլ է տալիս Խորդիին օգտագործել տարբեր դիրքերում, այդ թվում հարձակման գծում: Նա հիանալի է պատրաստված տեխնիկապես, ուժեղ է նրա ձախ ոտքը, որն օգտագործում է գնդակը պահելու ու պաշտպանությունից դուրս գալու համար: Նրա հասակը 170 սմ է, բայց նա շատ համարձակ ու տպավորիչ խաղացող է, ով օգտագործում է իր արագությունը խաղադաշտի 2 ծայրերում էլ:

ՏԻՏՂՈՍՆԵՐ

ՖԱ Բարսելոնա
2012/13 Լա Լիգա

Իսպանիա
2012 Եվրոպայի չեմպիոն

ԿԱՐԻԵՐԱ

2012-13 Բարսելոնա
2011-12 Վալենսիա
2010-11 Վալենսիա
2009-10 Վալենսիա
2008-09 Խիմնաստիկ (վարձավճարով)
2007-08 Վալենսիա Բ
2007 Կորնելյա

Բարսելոնա
Բարսելոնա

Բարսային պետք են....

Եթե ուզում եք քվեարկել կատարեք մուտք կամ գրանցվեք

Լա Լիգա

1 Բարսելոնա 91
2 Ռեալ Մադրիդ 81
3 Ատլետիկո Մադրիդ 72
4 Ռեալ Սոսյեդադ 59
5 Վալենսիա 59
6 Մալագա 54
7 Ռեալ Բետիս 52
8 Սևիլյա 47
9 Խետաֆե 47
10 Ռայո Վալեկանո 46
11 Էսպանյոլ 44
12 Ռեալ Վալյադոլիդ 43
13 Լևանտե 42
14 Ատլետիկ Բիլբաո 41
15 Օսասունա 36
16 Գրանադա 36
17 Ռեալ Սարագոսա 34
18 Դեպորտիվո Լա Կորունյա 32
19 Սելտա դե Վիգո 31
20 Ռեալ Մալյորկա 29
Դեպի Էջի սկիզբ