Ջոնաթան դոս Սանտոս
ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
- Անուն` Ջոնաթան դոս Սանտոս
- Դիրք` Կիսապաշտպան
- Ծննդավայր` Մոնտերեյ (Մեքսիկա)
- Ծննդյան ամսաթիվ` 26/04/1990
- Հասակ` 172
- Քաշ` 74
- Դեբյուտ` Կուլտուրալ Լեոնեսա-Բարսելոնա (0-2 Կոպա Դել Ռեյ), 28/10/2009
Ջոնաթան դոս Սանտոս
Ծնվելով մեքսիկական Մոնտերեյ քաղաքում 1990 թվականի ապրիլի 26 - ին, Ջոնաթան դոս Սանտոսը Բարսելոնային է միացել 2001 թվականին իր եղբոր` Ջիովանիի հետ: Նա խաղացել է տարիքային տարբեր խմբերում և 2008/2009 մրցաշրջանում, ստանալով Իսպանիայի քաղաքացիություն, իրավունք է ստացել խաղալ առաջին ու 2 - րդ թիմերում:
2009 թվականին Լուիս Էնրիկեն նրան փոխադրեց Բարսելոնա Բ, իսկ Խոսեպ Գվարդիոլան Դոս Սանտոսին հայտավորեց առաջին թիմի մինչմրցաշրջանային հատվածին, որի ընտացքում Բարսան շրջագայեց Անգլիայում և ԱՄՆ - ում: Օգոստոսի 15 - ին նա հայտավորվեց Իսպանիայի սուպերգավաթի Ատլետիկ Բիլբաոյի դեմ խաղին, սակայն իր նորամուտը նշեց միայն ամիսներ անց` հոկտեմբերի 28 - ին, երբ Բարսան մրցում էր Կուլտուրալ Լեոնեսայի հետ: Նա փոխարինեց Կեյտային հանդիպման 79 - րդ րոպեին:
Մոտ 1 ամիս անց` նոյեմբերի 24 - ին, Դոս Սանտոսը նշեց իր նորամուտը Չեմպիոնների լիգայում, խաղալով Միլանի Ինտերի դեմ: 2011 թվականի հունվարի 2 - ին էլ նա նշեց իր նորամուտը Լա Լիգայում` Վիլյառեալի դեմ խաղում:
2011/2012 մրցաշրջանում նրա խաղերի թիվն առաջին թիմում կտրուկ աճեց: Նա խաղաց Կոպա Դել Ռեյում, Լա Լիգայում և Չեմպիոնների լիգայում: Նա հայտավորված էր Կոպա Դել Ռեյի եզրափակիչ խաղին Ատլետիկ Բիլբաոյի դեմ, իսկ դրանից առաջ թիմի հետ մեկնել էր Ճապոնիա, որտեղ կայացավ Աշխարհի ակումբային առաջնությունը: Դրանից առաջ էլ Դոս Սանտոսը երկարաձգել էր իր պայմանագիրը մինչ 2015 թվականը:
Դոս Սանտոսը Մեքսիկայի հավաքականի կազմում իր նորամուտը նշել է 2009 թվականի սեպտեմբերի 22 - ին, խաղալով Կոլումբիայի դեմ: Նա նաև ընդգրկվել է Մունդիալ 2010 - ի Մեքսիկայի ընդլայնված հայտացուցակում, բայց ի վերջո չի մասնակցել այդ խոշոր մրցաշարին:
ԲՆՈՒԹԱԳԻՐ
Ջանաթան դոս Սանտոսը ունիվերսալ և որակյալ կիսապաշտպան է, ով լավ է վերահսկում գնդակն ու տիրապետում է ուժեղ հարվածների: Նա կարող է հանդես գալ հենակետայինի կամ խաղարկողի դիրքում: Նա աչքի է ընկնում խորքից կատարած ճշգրիտ փոխանցումներով, հաճախ ինքն է եզրափակում գրոհը: Նա իր մեջ միավորում է նրբագեղությունն ու ճշգրտությունը:
ՏԻՏՂՈՍՆԵՐ
ՖԱ Բարսելոնա
2012/13 Լա Լիգա
2011/12 Կոպա Դել Ռեյ
2011/12 Աշխարհի ակումբային գավաթ
2011/12 ՈՒԵՖԱ - ի սուպերգավաթ
2011/12 Իսպանիայի սուպերգավաթ
2010/11 Չեմպիոնների լիգա
2010/11 Լա Լիգա
ԿԱՐԻԵՐԱ
2012-13 Բարսելոնա
2011-12 Բարսելոնա Բ
2010-11 Բարսելոնա Բ
2009-10 Բարսելոնա Բ
2008-09 Խուվենիլ Ա
2007-08 Խուվենիլ Բ / Խուվենիլ Ա
2006-07 Խուվենիլ Բ
2005-06 Կադետա Ա
2004-05 Կադետա Բ
2003-04 Ինֆանտիլ Ա
2002-03 Ինֆանտիլ Բ
2001-02 Ալևին Ա