Խավիեր Ալեխանդրո Մասկերանո

Խավիեր Ալեխանդրո Մասկերանո

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

  • Անուն` Խավիեր Ալեխանդրո Մասկերանո
  • Դիրք` Կիսապաշտպան
  • Ծննդավայր` Սան Լորենսո, Արգենտինա
  • Ծննդյան ամսաթիվ` 08/06/1984
  • Հասակ` 174
  • Քաշ` 74
  • Դեբյուտ`

Խավիեր Ալեխանդրո Մասկերանո


Խավիեր Մասկերանոն ներկայացավ որպես Բարսելոնայի խաղացող 2010 թվականի օգոստոսի 30-ին, այն բանից հետո, երբ հեղինակավոր կիսապաշտպանը Լիվերպուլից ամբողջապես տեղափոխվեց:

 

"Փոքրիկ ղեկավարը", ինչպես որ սիրով անվանում են արգենտինացուն, այնպիսի խաղացող է, որ որտեղ էլ հանդես է եկել, վաստակել է բոլոր խաղացողների հարգանքը: Նա իր մասնագիտական ուղին կերտեց Ռիվեր Փլեյթում Մանուել Պելեգրինիի ղեկավարության ներքո, երբ խաղաց Արգենտինայի հանդիպմանն ընդդեմ Ուրուգվայի:

 

Ռիվերում 2 տպավորիչ խաղաշրջան անցկացնելուց հետո Մասկերանոն տեղափոխվեց Բրազիլիա` Կորինֆիանս, որտեղ նվաճեց լիգայի տիտղոսը: Սա զգոնություն առաջացրեց Եվրոպական ակումբների շրջանում, և նա տեղափոխվեց ևս մեկ անգամ, երբ Ուեսթ Հեմ Յունայթիդն ապահովեց իր ծառայությունները: Լոնդոնյան ակումբը գնեց նրան և իր Կորինֆիանսի թիմակից Կարլոս Թեվեսին` վճարելով 35 միլիոն դոլար:

 

2007 թվականի հունվարին նա մեկ անգամ ևս տեղափոխվեց, քանզի նա մեկնեց Անգլիայի հյուսիս արևմտյան հատված Լիվերպուլին միանալու համար: Սակայն նա չհասցրեց այդ տարվա գարնանը մասնակցել Բարցելոնայի հետ հանդիպմանը: Էնֆիլդում նա մահացու տրիո կազմեց Սթիվեն Ժերարդի և Խավի Ալոնսոյի հետ միասին: Լիվերպուլում անցկացրած 3.5 տարիների ընթացքում նա հասավ մինչ Չեմպիոնների Լիգա, սակայն նրան չհաջողվեց որևէ հաղթանակ տանել:

 

2010 թվականի օգոստոսին Մասկերանոն 4 տարվա պայմանագիր կնքեց Բարսելոնա ֆուտբոլային ակումբի հետ, որով պարտավորվում է հանդես գալ որպես կենտրոնական կիսապաշտպան, քանզի Տուրե Յայան տեղափոխվել էր Մանչեսթեր Սիթի:

 

Մասկերանոն միակ արգենտինացի ֆուտբոլիստն է, որը 2 ոսկե մեդալ է հաղթել օլիմպիական խաղերի ժամանակ: 2004 թվականին Աթենքի խաղերում իր տեղն ամրապնդելով` 2008 թվականին նա օգնեց իր երկրին Պեկինում, որտեղ նա հանդես եկավ Լիոնել Մեսսիի հետ: Այս երկուսը միասին հայտնվեցին նաև Արգենտինայի հավաքականում`Հարավային Աֆրիկայում տեղի ունեցող Աշխարհի գավաթի եզրափակչի ժամանակ 2010 թվականին:

 

ԲՆՈՒԹԱԳԻՐ

 

Խավիեր Մասկերանոն (հունիսի 8, 1984) իշխանություն ունի դաշտի կենտրոնում: Արգենտինայի ազգային հավաքականի ավագը բնատուր առաջնորդ է, և հաճելի է հետևել, թե ինչպես է նա կերտում իր պաշտպանությունը:

 

Նա սլանում է դաշտի կենտրոնով և դնում գնդակն այնպես, որ թիմակիցները կարողանան առաջ ընթանալ: Նա տեխնիկապես շնորհալի է և կարողանում է դիպուկ հարվածել հեռավորության վրա: Մասկերանոյի իրազեկվածությունը և դիրքը նրան հուժկու խաղացող են դարձնում:

 

ՏԻՏՂՈՍՆԵՐ
2011/12 Աշխարհի ակումբային գավաթ
2011/12 Եվրոպայի սուպերգավաթ
2011/12 Իսպանիայի սուպերգավաթ
2010/11 Չեմպիոնների լիգա

2010/11 Լա Լիգա

Ռիվեր Փլեյթ

2004 Տորնեո Կլաուսարա 

 

Կորինֆիանս

2006 Բրազիլական լիգա

 

Արգենտինա

2008 Օլիմպիական ոսկե մեդալ

2004 Օլիմպիական ոսկե մեդալ

 

ԿԱՐԻԵՐԱ
 

2011-12 ՖԱ Բարսելոնա
2010-11 ՖԱ Բարսելոնա

2009-10 Լիվերպուլ

2008-09 Լիվերպուլ

2007-08 Լիվերպուլ

2006-07 Ուեսթ Հեմ

2005-06 Կորնիֆիանս

2004-05 Ռիվեր Փլեյթ

2003-04 Ռիվեր Փլեյթ

 

 

Տրանսֆերներ
Տրանսֆերներ

ՈՒ՞մ եք ցանկանում տեսնել Բարսայում` պաշտպանության կենտրոնում:

Եթե ուզում եք քվեարկել կատարեք մուտք կամ գրանցվեք

Իսպանիայի Լիգա

1 Ռեալ Մադրիդ 100
2 Բարսելոնա 91
3 Վալենսիա 61
4 Մալագա 58
5 Ատլետիկո Մադրիդ 56
6 Լևանտե 55
7 Օսասունա 54
8 Ռեալ Մալյորկա 52
9 Սևիլյա 50
10 Ատլետիկ Բիլբաո 49
11 Խետաֆե 47
12 Ռեալ Սոսյեդադ 47
13 Ռեալ Բետիս 47
14 Էսպանյոլ 46
15 Ռայո Վալեկանո 43
16 Ռեալ Սարագոսա 43
17 Գրանադա 42
18 Վիլյառեալ 41
19 Սպորտինգ 37
20 Ռասինգ 27

Ամենաակտիվ օգտվողները

1 Nare 10488
2 ♥Anushik♥Messi♥ 10110
3 MeEsSi 8203
4 Samo 7895
5 Zorik23 7169
6 Z.P.14 6998
7 XAVIPEDRO(LILIT) 6771
8 DAVOUJAN 6735
9 MELINE(mm97) 6707
10 XAVIFAN 6505
Դեպի Էջի սկիզբ