Իսաակ Կուենկա Լոպեզ

Իսաակ Կուենկա Լոպեզ

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

  • Անուն` Իսաակ Կուենկա Լոպեզ
  • Դիրք` Հարձակվող
  • Ծննդավայր` Ռեուս (Բարսելոնա)
  • Ծննդյան ամսաթիվ` 27/04/1991
  • Հասակ` 181
  • Քաշ` 74
  • Դեբյուտ` Բարսելոնա-Վիկտորիա Պլզեն(2-0, Չեմպիոնների լիգա), 19/10/2011

Իսաակ Կուենկա Լոպեզ


Տեղափոխվելով Բարսելոնա, Իսաակ Կուենկան ստիպված էր շատ աշխատել, որպեսզի հասնի բարձունքների:  Բանն այն է, որ նա հասավ մինչ Կադետա Բ, ինչից հետո լքեց ակումբը 3 տարով: Վերադարձից հետո Կուենկան ընդգրկվեց Խուվենիլ Ա - ում և 2010/2011 մրցաշրջանում պետք է խաղար Բարսելոնա Բ - ում, սակայն վարձավճարով գնաց Սաբադել:

2011 թվականի ամռանը Կուենկան կրկին վերադարձավ Բարսելոնա, որպեսզի խաղա 2 - րդ թիմում, բայց Գվարդիոլան ուշադիր հետևում էր նրան և հրավիրեց միջմրցաշրջանային հատվածին: Պարբերաբար Պեպը նրան հրավիրում էր նաև առաջին թիմի մարզումներին և ի վերջո` 2011 թվականի հոկտեմբերի 19 - ին, Բարսելոնա 2 - 0 Վիկտորիա Պլզեն խաղում Կուենկան փոխարինեց Վիլյային` նշելով իր նորամուտն առաջին թիմում:

Հետագայում նա դարձավ մրցաշրջանի բացահայտումներից մեկը: Ցուցադրելով մարտավարական խիստ կարգապահություն, Կուենկան հանդես եկավ եզրում ու արդարացրեց սպասելիքները: Շուտով բոլորը սկսեցին հիանալ եզրից կատարած նրա ճշգրիտ փոխանցումներով և գոլային հոտառությամբ: Լա Լիգայում անցկացրած իր 2 - րդ խաղում Իսաակ խփեց իր առաջին գնդակը Բարսայի կազմում:

Կուենկան շատ արագ հարմարվեց առաջին թիմին և աստիճանաբար ավելի նկատելի դեր սկսեց խաղալ ոչ միայն մարզումների, այլև խաղերի ժամանակ: Արդյունքում, 2011 թվականի հունվարի 31 - ին Իսաակը երկարաձգեց պայմանագիրն ու փոխադրվեց առաջին թիմ:

ԲՆՈՒԹԱԳԻՐ

Կուենկան սովորաբար գործում է եզրերում` աջ կամ ձախ: Պատանեկան տարիքում նա խաղում էր ենթահարձակվողի դիրքում և միայն 18 տարեկանից Իսաակը սկսեց հանդես գալ հարձակման եզրում: Դա բացատրվում է նրանով, որ նա սուր փոխանցումներ էր կատարում դեպի տուգանային հրապարակ` օգտագործելով 2 ոտքերը:

Իսաակ Կուենկան շատ գրագետ է տակտիկապես: Նա կարող է մրցակցին անհարմար իրավիճակի մեջ դնել` կատարելով վճռորոշ փոխանցումներ: Նա շատ կարգապահ է, ժլատ չէ փոխանցումներ կատարելու հարցում և լավ է տեսնում դաշտը: Նա լավ է օգտագործում ազատ տարածություններն ու տիրապետում է դիպուկ հարվածների:

ՏԻՏՂՈՍՆԵՐ

Բարսելոնա
2011/2012 Իսպանիայի սուպերգավաթ
2011/2012 ՈՒԵՖԱ - ի սուպերգավաթ
2011/2012 Աշխարհի ակումբային գավաթ

ԿԱՐԻԵՐԱ

2011-2012 Բարսելոնա Բ/Բարսելոնա
2010-2011 Սաբադել
2009-2010 Խուվենիլ Ա
2008-2009 Ռեուս (Խուվենիլ)
2007-2008 Ռեուս (Խուվենիլ)
2006-2007 Դամմ (Կադետա Ա)
2005-2006 Կադետա Բ
2004-2005 Ինֆանտիլ Ա
2003-2004 Ինֆանտիլ Բ

Տրանսֆերներ
Տրանսֆերներ

ՈՒ՞մ եք ցանկանում տեսնել Բարսայում` պաշտպանության կենտրոնում:

Եթե ուզում եք քվեարկել կատարեք մուտք կամ գրանցվեք

Իսպանիայի Լիգա

1 Ռեալ Մադրիդ 100
2 Բարսելոնա 91
3 Վալենսիա 61
4 Մալագա 58
5 Ատլետիկո Մադրիդ 56
6 Լևանտե 55
7 Օսասունա 54
8 Ռեալ Մալյորկա 52
9 Սևիլյա 50
10 Ատլետիկ Բիլբաո 49
11 Խետաֆե 47
12 Ռեալ Սոսյեդադ 47
13 Ռեալ Բետիս 47
14 Էսպանյոլ 46
15 Ռայո Վալեկանո 43
16 Ռեալ Սարագոսա 43
17 Գրանադա 42
18 Վիլյառեալ 41
19 Սպորտինգ 37
20 Ռասինգ 27

Ամենաակտիվ օգտվողները

1 Nare 10488
2 ♥Anushik♥Messi♥ 10110
3 MeEsSi 8203
4 Samo 7895
5 Zorik23 7169
6 Z.P.14 6998
7 XAVIPEDRO(LILIT) 6771
8 DAVOUJAN 6735
9 MELINE(mm97) 6707
10 XAVIFAN 6505
Դեպի Էջի սկիզբ