Իբրահիմ Աֆելլայ
ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
- Անուն` Իբրահիմ Աֆելլայ
- Դիրք` Հարձակվող
- Ծննդավայր` Ուտրեչտ (Նիդերլանդներ)
- Ծննդյան ամսաթիվ` 02/04/1986
- Հասակ` 180
- Քաշ` 76
- Դեբյուտ` Ատլ. Բիլբաո-Բարսելոնա (1-1, Կոպա Դել Ռեյ), 05/01/2011
Իբրահիմ Աֆելլայ
Աֆելլայը պայմանագիր կնքեց ՖԱ Բարսելոնայի հետ 2010 թվականի դեկտեմբերի 24-ին` 5 շաբաթ անց այն բանից հետո երբ ակումբը համաձայնագիր ձեռք բերեց ՊՍՎ Էինդհովենի հետ Աֆելլային Կամպ Նոու բերելու համար: Հոլանդացի միջազգային խաղացողը ձմռան առաջին խաղացողն էր, ում հետ Պեպ Գվարդիոլան պայմանագիր կնքեց առաջին թիմը համալրելու համար:
24 տարեկան Աֆելլայը ծնվել է 1986 թ. ապրիլի 2-ին Նիդերլանդների Ուտրեչտ քաղաքում` Մարոկկոյի ժառանգականությամբ: Իր ձևավորման տարիները նա անցկացրել է ՈՒՍՎ Էլինսվիջկի խաղերում: 2004 թվականի փոտրվարի 4-ին նա առաջին անգամ հանդես եկավ ՊՍՎ-ի առաջին թիմում` խաղալով ընդդեմ ՆԱԿ-ի: 10 օր անց, ընդհամենը 17 տարեկան պատանին արդեն խաղում էր առաջնության իր առաջին խաղը Էինդհովենի կազմում` ընդդեմ Տվենտեի:
2004-2005 խաղաշրջանի ընթացքում Աֆելլայը 7 անգամ հանդես եկավ առաջին թիմի կազմում, բայց իր տեղը հավաքականում և թիմում ամրապնդվեց միայն 2005/2006 խաղաշրջանում: Այդ ժամանակվանից ի վեր նա տարեկան խաղում է առաջնության առնվազն 23 խաղ: 2008/09 խաղաշրջանի ընթացքում նա խփեց 13 գոլ: Հոլանդիայում նա հաղթել է հիմնական տիտղոսների գերիշխող մասը` առաջնության 4 տիտղոս, Հոլանդիայի գավաթը և Սուպերգավաթ իր ամունով:
Փորձ ունենալով Չեմպիոնների լիգայի և Եվրոպական լիգայի խաղերում` Աֆելլայը միացավ ՖԱ Բարսելոնային` կնքելով պայմանագիր և անցնելով հինգշաբաթյա բուժզննում: ՊՍՎ-ի հետ Աֆելլայի պայմանագրի ժամկետն ավարտվելու էր 2011 թվալանի հունիսին:
Հեռանկարային խաղացողը, ով 2008 թվականի Եվրոպայի առաջնությունների և 2010 թվականի Աշխարհի գավաթի եզրափակիչ խաղերի ժամանակ Հոլանդիայի հավաքականի մասն էր կազմում և ով կարող է հիանալի հանդես գալ նաև դաշտի կենտրոնում, դեռևս ոչ մի էական դեր չի խաղացել:
ԲՆՈՒԹԱԳԻՐ
Աֆելլայը հեռանկարային խաղացող է` բազմաթիվ արժանիքներով, ներառյալ տեմպը, խաբս տալու ունակությունը և անմիջականությունը. ինչը զինաթափում է պաշտպաններին:
Նա նաև հայտնի է հեռավորությունից գոլ խփելու իր կարողությամբ և կարող է նշան բռնել թե աջ, թե ձախ ոտքով հավասարապես: Հոլանդիայում նա դարձել է բազմաթիվ դիտարժան գոլերի հեղինակ:
ՏԻՏՂՈՍՆԵՐ
ՖԱ Բարսելոնա
2011/12 Աշխարհի ակումբային գավաթ
2011/12 Եվրոպայի սուպերգավաթ
2011/12 Իսպանիայի սուպերգավաթ
2010/11 Չեմպիոնների լիգա
2010/11 Լա Լիգա
ՊՍՎ Էինդհովեն
2008 Յոհան Կրոյֆ Սկաալ (հոլանդական սուպեր գավաթ)
2007/08 Էրեդվայզ
2006/07 Էրեդվայզ
2005/06 Էրեդվայզ
2004/05 ԿՆՎԲ-բեկեր (հոլանդական գավաթ) 2
004/05 Էրեդվայզ
Նիդեռլանդների ազգային հավաքական
2010 Աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Անհատական պարգևներ
2007 Հոլանդիայի Տարվա երիտասարդ խաղացող
ԿԱՐԻԵՐԱ
2011-12 ՖԱ Բարսելոնա
2010-11 ՖԱ Բարսելոնա
2010-11 ՊՍՎ Էինդհովեն
2009-10 ՊՍՎ Էինդհովեն
2008-09 ՊՍՎ Էինդհովեն
2007-08 ՊՍՎ Էինդհովեն
2006-07 ՊՍՎ Էինդհովեն
2005-06 ՊՍՎ Էինդհովեն
2004-05 ՊՍՎ Էինդհովեն
2003-04 ՊՍՎ Էինդհովեն