Ժերարդ Պիկե Բերնաբեու

Ժերարդ Պիկե Բերնաբեու

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

  • Անուն` Ժերարդ Պիկե Բերնաբեու
  • Դիրք` Պաշտպան
  • Ծննդավայր` Բարսելոնա
  • Ծննդյան ամսաթիվ` 02/02/1987
  • Հասակ` 192
  • Քաշ` 85
  • Դեբյուտ` Բարսելոնա-Ուիսլա (4-0, Չեմպիոնների լիգա), 13/08/2008

Ժերարդ Պիկե Բերնաբեու


Ժերարդ Պիկեն վերադարձավ Բարսելոնա` այն ֆուտբոլային ակումբ, որտեղից նա սկսել էր, 2008 թվականի ամռանը, Մանչեսթեր Յունայթեդում 3, իսկ Ռեալ Սարագոսայում 1 խաղաշրջան անցկացնելուց հետո:

 

Ժերարդ Պիկեն ծնվել է 1987 թվականի փետրվարի 2-ին և այդ օրվանից նա համարվում էր Բարսելոնա ֆուտբոլային ակումբի անդամ: Քանի դեռ նա փոքր էր, նա կապված էր ակումբի հետ, իսկ երբ դարձավ 10 տարեկան, նա միացավ ակումբի պատանեկան թիմին:

 

Այդ ժամանակվանից ի վեր նա անցավ տարբեր տարիքային մակարդակներով, ընթացքում տիտղոսներ շահելով և արժանանալով բազում ծափահարությունների: Երբ նա խաղում էր Կադետ B մակարդակում, նրա կառավարիչը Տիտո Վիլանովան էր, և նա ևս մեկ անգամ հանդիպեց Վիլանովային, երբ վերադարձավ առաջին թիմ: Ուսումնառության և զարգացման այս ամբողջ ժամանակահատվածում Ժերարդ Պիկեն ցույց տվեց, որ կարող է դաշտում տարբեր դիրքեր զբաղեցնել և վաստակել գոլ խփողի համբավ` չնայած իր պաշտպանական դիրքին:

 

2003/04 խաղաշրջանի Ժերար Պիկեն դադար վերցրեց և գնաց Մանչեսթեր Յունայթեդ: Նրա առաջին խաղը հոկտեմբերի 26-ին էր` ժամանելուց 3 շաբաթ անց, Կարլինգյան գավաթի մրցախաղին ընդդեմ Քրու Ալեքսանդրի: 2005/06 խաղաշրջանում նա Ալեքս Ֆերգյուսոնի հետ նույն թիմում էր, մինչ 2006/07 խաղաշրջանում նրան կանչեցին Ռեալ Սարագոսա:

 

Արագոնայի հետ միակ խաղաշրջանը խաղալուց հետո, Պիկեն բավականին շատ խաղեր խաղաց` որպես կիսապաշտպան: Նա խաղաց լիգայի 22 խաղ, որոնցից 18-ը նա սկսեց և խփեց գոլեր: Այս ժամանակահատվածում նա խաղաց Գաբրիել Միլիտոյի հետ միասին, ոմ հետ նա կրկին հանդիպեց, երբ վերադարձավ Բարսելոնա:

 

2007/08 խաղաշրջանում Պիկեն վերադարձավ Մանչեսթեր Յունայթեդ և հնարավորություն ունեցավ տոնել Պրեմիեր լիգան և Չեմպիոնների լիգան: Չեմպիոնների լիգայի խաղաշրջանը շատ հիշարժան էր, հատկապես սկզբնական փուլում, երբ նա խփեց 2 գոլ:

 

Ակումբում անցկացրած առաջին խաղաշրջանում, նա ցույց տվեց, թե ինչի է ընդունակ` 45 հանդիպումներից երեքում գոլ խփելով: Իր ունակությունները հաշվի առնելով` նրան կնքեցին Պիկենբաուեր մականվամբ: Նրա խաղաոճը հարձակողական է: Դա շատ ցայտուն երևաց Բերնաբեուի հետ խաղում, երբ նա գոլ խփեց` հաշիվը դարձնելով 6:2:

 

Պիկեն միջազգային մեծ փորձ ունի, քանի որ խաղացել է պատանիների թիմում: 2007 թվականին Կանադայում նա խաղում էր մինչ 20 տարեկանների Աշխարհի գավաթի խաղերին, 2006 թվականին` Լեհաստանում տեղի ունեցող մինչ 19 տարեկանների Եվրոպայի առաջնությանը (որը Իսպանիան հաղթեց), ինչպես նաև 2004 թվականին Ֆրանսիայում տեղի ունեցող մինչ 19 տարեկանների Եվրոպայի առաջնությանը: 2009 թվականին նա առաջին անգամ հանդես եկավ Անգլիայի դեմ խաղում, ինչպես նաև մասնակցեց Կոնֆեդերացիաների գավաթին Հարավային Աֆրիկայում:

 

ԲՆՈՒԹԱԳԻՐ

 

Կատալոնացին մեծ պաշտպան է (1.92 մ հասակ, 85 կգ քաշ): Նրա քիզիկական չափսը և տեխնիկական լավ ունակությունները նրան շատ ուժեղ են դարձնում: Նա նաև գիտի, թե ինչպես օգտագործի այս հատկանիշները հարձակման ժամանակ:

 

ՏԻՏՂՈՍՆԵՐ

 

ՖԱ Բարսելոնա
2012/13 Լա Լիգա
2011/12 Կոպա Դել Ռեյ
2011/12 Աշխարհի ակումբային գավաթ
2011/12 Եվրոպայի սուպերգավաթ
2011/12 Իսպանիայի սուպերգավաթ
2010/11 Չեմպիոնների լիգա
2010/11 Լա Լիգա 

2010/11 Իսպանիայի սուպերգավաթ

2009/10 Լա Լիգա

2009/10 Աշխարհի ակումբային գավաթ

2009/10 Եվրոպայի սուպերգավաթ

2009/10 Իսպանիայի սուպերգավաթ

2008/09 Չեմպիոնների լիգա

2008/09 Լա Լիգա

2008/09 Կոպա դել Ռեյ

 

Մանչեսթր Յունայթեդ 

2007/08 Պրեմիեր լիգա

2007/08 Չեմպիոնների լիգա

2005/06 Կարլինգյան գավաթ

 

Իսպանիա
2012 Եվրոպայի չեմպիոն

2010 Աշխարհի չեմպիոն

2005/06 Եվրոպայի չեմպիոն (մինչև 19 տարեկաններ)

2003/04 Եվրոպա 2-րդ տեղ (մինչև 17 տարեկաններ)

 

ԿԱՐԻԵՐԱ

 

2011-12 ՖԱ Բարսելոնա
2010-11 ՖԱ Բարսելոնա

2009-10 ՖԱ Բարսելոնա

2008-09 ՖԱ Բարսելոնա

2007-08 Մանչեսթր Յունայթեդ

2006-07 Ռեալ Սարագոսա

2005-06 Մանչեսթր Յունայթեդ

2004-05 Մանչեսթր Յունայթեդ

 

 

Բարսելոնա
Բարսելոնա

Բարսային պետք են....

Եթե ուզում եք քվեարկել կատարեք մուտք կամ գրանցվեք

Լա Լիգա

1 Բարսելոնա 91
2 Ռեալ Մադրիդ 81
3 Ատլետիկո Մադրիդ 72
4 Ռեալ Սոսյեդադ 59
5 Վալենսիա 59
6 Մալագա 54
7 Ռեալ Բետիս 52
8 Սևիլյա 47
9 Խետաֆե 47
10 Ռայո Վալեկանո 46
11 Էսպանյոլ 44
12 Ռեալ Վալյադոլիդ 43
13 Լևանտե 42
14 Ատլետիկ Բիլբաո 41
15 Օսասունա 36
16 Գրանադա 36
17 Ռեալ Սարագոսա 34
18 Դեպորտիվո Լա Կորունյա 32
19 Սելտա դե Վիգո 31
20 Ռեալ Մալյորկա 29
Դեպի Էջի սկիզբ