Ֆրանսեսկ Ֆաբրեգաս Սոլեր

Ֆրանսեսկ Ֆաբրեգաս Սոլեր

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

  • Անուն` Ֆրանսեսկ Ֆաբրեգաս Սոլեր
  • Դիրք` Կիսապաշտպան
  • Ծննդավայր` Արենյուս (Բարսելոնա)
  • Ծննդյան ամսաթիվ` 04/05/1987
  • Հասակ` 179
  • Քաշ` 75
  • Դեբյուտ` Բարսելոնա-Ռեալ Մադրիդ(3-2, Իսպանիայի սուպերգավաթ), 17/08/2011

Ֆրանսեսկ Ֆաբրեգաս Սոլեր


Սեսկ Ֆաբրեգասը Բարսելոնային միացավ 2011 թվականի ամռանն Արսենալից: Նա դարձավ թիմի 2 - րդ ձեռքբերումը 2011/2012 մրցաշրջանում: Նա պաշտոնապես ներկայացվեց 2011 թվականի օգոստոսի 15 - ին:

Սեսկ Ֆաբրեգասը 10 տարեկանից Բարսայում էր, մինչ 16 տարեկան հասակում տեղափոխվեց Արսենալ: Այնտեղ նա դարձավ ակումբի պատմության մեջ առաջին թիմում խաղադաշտ դուրս եկած ամենաերիտասարդ խաղացողը, ինչպես նաև ամենաերիտասարդ գոլի հեղինակը: Նրա արագ զարգացումը Վենգերին ստիպեց Սեսկին դարձնել հիմնական կազմի ֆուտբոլիստ: Արդեն 2004/2005 մրցաշրջանում Ֆաբրեգասը 30 խաղ էր անցկացրել Պրեմիեր լիգայում: 2008 թվականին 21 - ամյա Ֆաբրեգասը, ով արդեն համաշխարհային գերաստղ էր, ստացավ զինագործների ավագի թևկապը:

8 մրցաշրջանի ընթացքում Սեսկն Արսենալում 303 հանդիպում անցկացրեց` խփելով 57 գոլ, ինչը փայլուն ցուցանիշ է կիսապաշտպանի համար: Բացի դա, նա 100 գոլային փոխանցում կատարեց խաղընկերներին: Բացի մի քանի ծանր վնասվածքներից, ամենավատ բանն Արսենալում Սեսկի համար տիտղոսների սակավությունն էր: 2004 թվականի Անգլիայի սուպերգավաթն ու 2004/2005 մրցաշրջանի Անգլիայի գավաթը եղան այն 2 գավաթները, որոնք Ֆաբրեգասը նվաճեց զինագործների հետ: Եվրոպայում Արսեենալի հետ կիսապաշտպանը հասավ մինչ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որտեղ 2 - 1 հաշվով զիջեց Բարսելոնային:

Օգոստոսի 15 - ին նա 5 - ամյա պայմանագիր ստորագրեց Բարսայի հետ: Եթե ինչ - որ թիմ ցանկանա գնել Ֆաբրեգասին, ստիպված կլինի վճարել 200 մլն եվրո:

Ֆրանսեսկն Իսպանիայի ազգային հավաքականում իր նորամուտը նշել է 18 տարեկան հասակում: Նա հավաքականի հետ հռչակվել է Եվրո 2008 - ի և Մունդիալ 2010 - ի չեմպիոն: Աշխարհի առաջնության եզրափակչում Ինիեստայի հաղթական գոլի փոխանցում հենց Սեսկը կատարեց:

ԲՆՈՒԹԱԳԻՐ

Սեսկ Ֆաբրեգասը կարող է խաղալ կիսապաշտպանության բոլոր դիրքերում: Նա կարող է խաղալ հենակետային կիսապաշտպանի դիրքում, կիսապաշտպանության աջ կամ ձախ եզրերում, կամ նույնիսկ հարձակման գծում: Նա շատ արժանիքներ ունի, որպեսզի հայտնվի խաղադաշտում և օգնի թիմին: Նրա հետ խաղընկերներն ավելի լավ կխաղան:

ՏԻՏՂՈՍՆԵՐ

Բարսելոնա
2011/12 Աշխարհի ակումբային գավաթ
2011/12 Եվրոպայի սուպերգավաթ
2011/12 Իսպանիայի սուպերգավաթ

Արսենալ
2005 Անգլիայի գավաթ
2004 Անգլիայի սուպերգավաթ

Իսպանիայի ազգային հավաքական
2010 Աշխարհի առաջնության չեմպիոն
2008 Եվրոպայի չեմպիոն

Անհատական մրցանակներ
2008 Պրեմիեր լիգայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ
2003 Մինչև 17 տարեկանների Աշխարհի առաջնության գլխավոր ռմբարկու և լավագույն ֆուտբոլիստ

ԿԱՐԻԵՐԱ

2011-12 Բարսելոնա
2010-11 Արսենալ
2009-10 Արսենալ
2008-09 Արսենալ
2007-08 Արսենալ
2006-07 Արսենալ
2005-06 Արսենալ
2004-05 Արսենալ
2003-04 Արսենալ

Տրանսֆերներ
Տրանսֆերներ

ՈՒ՞մ եք ցանկանում տեսնել Բարսայում` պաշտպանության կենտրոնում:

Եթե ուզում եք քվեարկել կատարեք մուտք կամ գրանցվեք

Իսպանիայի Լիգա

1 Ռեալ Մադրիդ 100
2 Բարսելոնա 91
3 Վալենսիա 61
4 Մալագա 58
5 Ատլետիկո Մադրիդ 56
6 Լևանտե 55
7 Օսասունա 54
8 Ռեալ Մալյորկա 52
9 Սևիլյա 50
10 Ատլետիկ Բիլբաո 49
11 Խետաֆե 47
12 Ռեալ Սոսյեդադ 47
13 Ռեալ Բետիս 47
14 Էսպանյոլ 46
15 Ռայո Վալեկանո 43
16 Ռեալ Սարագոսա 43
17 Գրանադա 42
18 Վիլյառեալ 41
19 Սպորտինգ 37
20 Ռասինգ 27

Ամենաակտիվ օգտվողները

1 Nare 10488
2 ♥Anushik♥Messi♥ 10110
3 MeEsSi 8203
4 Samo 7895
5 Zorik23 7169
6 Z.P.14 6998
7 XAVIPEDRO(LILIT) 6771
8 DAVOUJAN 6735
9 MELINE(mm97) 6707
10 XAVIFAN 6505
Դեպի Էջի սկիզբ