Էրիկ Աբիդալ
ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
- Անուն` Էրիկ Աբիդալ
- Դիրք` Պաշտպան
- Ծննդավայր` Լիոն (Ֆրանսիա)
- Ծննդյան ամսաթիվ` 11/09/1979
- Հասակ` 186
- Քաշ` 75
- Դեբյուտ` Ռեյսինգ-Բարսելոնա (0-0, Լիգա), 26/08/2007
Էրիկ Աբիդալ
Էրիկ Աբիդալը միացավ Բարսելոնային 2007/08 խաղաշրջանում` փոխարինելու դանիացի Ջիովաննի վան Բրոնկհորսթին: Սա առաջին անգամ էր, որ նա հեռու էր գտնվում Ֆրանսիայից:
Ծնվելով Լիոնում (11-9-1979)` էմիգրանտների ընտանիքում, Աբիդալը իր ֆուտբոլային կարիերան սկսեց Լիոն-լա-Դաչերեյի ֆրանսիական CFA 2 դիվիզիայում, որտեղ նա հանդես էր գալիս որպես ձախ կիսապաշտպան: 2000 թվականի ամռանը նա պայմանագիր կնքեց Մոնակոյի հետ, որի կազմում էլ առաջին անգամ հանդես եկավ այդ նույն թվականի սեպտեմբերի 16-ին Լիգա 1-ում` ընդդեմ Տուլուզի: Առաջին խաղաշրջանի ընթացքում նա երբեմն հանդես էր գալիս առաջին թիմում, որի հետ մասնակցեց լիգայի 8 մրցաշարերին, ինչպես նաև Չեմպիոնների լիգային: 2001/02 խաղաշրջանի հետագա 14 խաղերում Աբիդալը հանդես էր գալիս Մոնակոյի պաշտպանությունում:
2004 թվականին նա վերադարձավ իր հայրենի քաղաք` Օլիմպիկ Լիոն, երբ նա պայմանագիր կնքեց լիգայի առաջնության նախորդ երեք խաղաշրջանների համար: Նա տեղ զբաղեցրեց մեկնարկային կազմում հենց սկզբից և առաջին անգամ հանդես եկավ Լես Բլեուսի կազմում 2004 թվականի օգոստոսի 18-ին` ընդդեմ Բոսնիայի:
Աբիդալն օգնեց Լիոնին նվաճել լիգայի 3 տիտղոս և 3-ից ավելի սուպեր գավաթ այն թիմի կազմում, որը հիացրեց ողջ Եվրոպային իր խաղաոճով: 2006 թվականին Գերմանիայում տեղի ունեցող Աշխարհի առաջնության ժամանակ նա մասնակցեց Ֆրանսիայի 7 խաղերից 6-ին`գրավելով 2-րդ տեղը և նվաճելով համապատասխան մեդալ: Սրանից հետո նա Լիոնի կազմում մասնակցեց ևս 31 հանդիպումների` Լիգա 1-ից սկսած: Նա նաև հանդես եկավ Չեմպիոնների լիգայի մրցաշարերում` խաղալով 10 խաղ մեկնարկային կազմում 2006/07 խաղաշրջանի ընթացքում:
Էրիկ Աբիդալը միացավ Բարսելոնային 2007 թվականի ամռանը: Ֆրանսիացին խաղաց Լիգայի 30 խաղերում, Չեմպիոնների լիգայի 10 խաղերում, ինչպես նաև խաղաց Գավաթի 6 խաղ` հանդես գալով որպես ձախ կիսապաշտպան Սիլվինիոյի հետ միասին: Երբեմն Ռաայկարդը նրան նաև որպես կենտրոնական պաշտպան էր օգտագործում: Խաղաշրջանի վերջում նա մասնակցեց Շվեյցարիայում և Ավստրիայում տեղի ունեցող Եվրո 2008-ին` խաղալով հանուն Ֆրանսիայի:
2008/09 խաղաշրջանում նա եռակի հաղթանակ նվաճեց Բարսելոնայի հետ, բայց դա նաև կորուստների տարի էր Աբիդալի համար: Նախ նա Էսպանիոլի հետ խաղի ժամանակ վնասվածք ստացավ և բաց թողեց ութ շաբաթ, իսկ վերադարձից հետո նրան ուղարկեցին մասնակցելու և՛ Չեմպիոնների լիգայի, և՛ Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչներին: Բոլոր երեք մրցաշարերում միասին նա խաղաց 31 խաղ:
2009/10 խաղաշրջանուն նա հասավ գագաթնակետին` խփելով մի քանի կարևոր գոլեր, սակայն նորից վնասվածք ստացավ: Նա մասնակցեց Լիգայի 17 խաղերին և Չեմպիոնների լիգայի 8 խաղերին:
ԲՆՈՒԹԱԳԻՐ
Էրիկ Աբիդալը բնատուր ձախ կիսապաշտպան է, թեև իր հասակով (186 սմ 75 կգ), նա կարող է հեշտությամբ հանդես գալ կենտրոնում: Նա շատ հմուտ և մարտավարական ֆուտբոլիստ է և կարողանում է դաշտում ճիշտ դիրքավորվել: Նա հզոր պաշտպան է, ով չի դժվարանում վազել ամբողջ 90 րոպեն:
ՏԻՏՂՈՍՆԵՐ
ՖԱ Բարսելոնա
2012/13 Լա Լիգա
2011/12 Կոպա Դել Ռեյ
2011/12 Աշխարհի ակումբային գավաթ
2011/12 Եվրոպայի սուպերգավաթ
2011/12 Իսպանիայի սուպերգավաթ
2010/11 Չեմպիոնների լիգա
2010/11 Լա Լիգա
2010/11 Իսպանիայի սուպերգավաթ
2009/10 Լա Լիգա
2009/10 Աշխարհի ակումբային առաջնության գավաթ
2009/10 Եվրոպայի սուպերգավաթ
2009/10 Իսպանիայի սուպերգավաթ
2008/09 Չեմպիոնների լիգա
2008/09 Լա Լիգա
2008/09 Կոպա դել Ռեյ
Օլիմպիկ Լիոն
2006/07 Լիգա 1
2007 Սուպերգավաթ
2005/06 Լիգա 1
2006 Սուպերգավաթ
2004/05 Լիգա 1
2005 Սուպերգավաթ
Ֆրանսիայի Ազգային հավաքական
2006 Աշխարհի գավաթ
ԿԱՐԻԵՐԱ
2011-12 ՖԱ Բարսելոնա
2010-11 ՖԱ Բարսելոնա
2009-10 ՖԱ Բարսելոնա
2008-09 ՖԱ Բարսելոնա
2007-08 ՖԱ Բարսելոնա
2006-07 Օլիմպիկ դե Լիոն
2005-06 Օլիմպիկ դե Լիոն
2004-05 Օլիմպիկ դե Լիոն
2003-04 Լիլ
2002-03 Լիլ
2001-02 Մոնակո
2000-01 Մոնակո