Դանիել Ալվես դա Սիլվա

Դանիել Ալվես դա Սիլվա

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

  • Անուն` Դանիել Ալվես դա Սիլվա
  • Դիրք` Պաշտպան
  • Ծննդավայր` Ժուազիերո (Բրազիլիա)
  • Ծննդյան ամսաթիվ` 06/05/1983
  • Հասակ` 173
  • Քաշ` 64
  • Դեբյուտ` Բարսելոնա-Ուիսլա (4-0, Չեմպիոնների լիգա), 13/08/2008

Դանիել Ալվես դա Սիլվա


Դանի Ալվեսը ամենաուժեղ, աջակողմյան ամենաակտիվ խաղացողներից մեկն է աշխարհում: Նա Բարսելոնա ֆուտբոլային ակումբ է եկել 2008 թվականի ամռանը, 25 տարեկան հասակում, Սեվիլիայում 6 խաղաշրջան խաղալուց հետո:

 

Դանիել Ալվեսը ծնվել է 1983 թվականի մայիսի 6-ին Ժուազիերոյում (Բահիայի բրազիլական պետություն): Սկսել է խաղալ շրջանի ամենամեծ ակումբի պատանեկան թիմում`Էսպորտե Կլուբե Բահիայում: Նա աստիճանաբար առաջադիմեց և 18 տարեկան հասակում խաղաց իր առաջին գլխավոր խաղը: Այդ ժամանակ ակումբը ղեկավարում էր Էվարիստո դե Մասեդոն:

 

Այդ օրը Բահիան Պարանային հաղթեց 3:0 հաշվով, և Ալվեսը տպավորվեց հենց սկզբից: Նա խփեց տուգանային հարվածը, ինչպես նաև մեծ աջակցություն ցույց տվեց խաղի ընթացքում, ինչն առիթ հանդիսացավ, որ երկրպագուները սկսեն վանկարկել "Ահ, ահ, ահ, Դանիել տիտղոսակիր":

 

Ալվեսի մասնագիտական առաջին տիտղոսը 2001 թվականին տեղի ունեցած Բահիայի առաջնությունն էր, որին հաջորդեց Հյուսիսային գավաթը 2001 և 2002 թվականներին: Սա հանգեցրեց նրան, որ 2003 թվականի հունվարին Դանիելին Կշկանչեցին Բրազիլիայի պատանեկան թիմերում խաղալու: Սեվիլիան վաղուց աչք էր դրել նրա վրա և Դանիելին փոխանակությամբ բերեց Եվրոպա:

 

Դանիելի խաղից գոհ, Անդալուզյան կազմակերպությունը շուտով մշտական իրավունքներ ձեռք բերեց ֆուտբոլիստի նկատմամբ: 2003 թվականի վերջերին, Ալվեսը խաղում էր Աշխարհի գավաթի պատանիների հաղթող թիմում: Այդ խաղը տեղի էր ունենում Արաբական Միացյալ Էմիրություններում և Բրազիլիան եզրափակչում 1:0 հաշղով հաղթեց Իսպանիային: Ալվեսը ճանաչվեց հանդիպվան լավագույն պաշտպան:

 

Այդ նույն 2003/04 խաղաշրջանում նա խաղաց 29 խաղ Սեվիլիայում, քանզի ակումբը որակավորվել էր Եվրոպայի համար:

 

Ժամանակն անցնում էր, և Ալվեսն ամրապնդեց իր դիրքը Սեվիլիայում թիմում և՛ որպես պաշտպան, և՛ որպես հարձակմանը մասնակցող: Այդ թիմը 2005/06 խաղաշրջանում հաղթեց ՈւԵՖԱ-ի գավաթը: Բրազիլացին ճանաչվեց որպես այդ հանդիպման լավագույն խաղացող և մի քանի ամիս անց հաղթեց Սուպեր գավաթը`Մոնակոյում հաղթելով Բարսելոնա ֆուտբոլային ակումբին:

 

2006/07 խաղաշրջանի ընթացքում բրազիլացին կազմում էր Սեվիլիա թիմի ծանրակշիռ մասը, որը պահպանելով ՈւԵՖԱ-ի գավաթը, վերցրեց նաև Կոպա դել Ռեյը:

 

Բարսելոնային միանալուց 1 տարի առաջ Ալվեսը ձեռք բերեց Չեմպիոնների լիգայի իր առաջին փորձը և հաղթեց Իսպանիայի սուպեր գավաթը` ջախջախելով Մադրիդին: Երկրորդ ռաունդում Սեվիլիան դուրս եկավ թուրքական Ֆեներբահչե ակումբի դեմ: 2007/08 խաղաշրջանում Ալվեսը խաղաց լիգայի 33 խաղ: Նավասից հետո նա երկրորդ ամենապահանջված խաղացողն էր:

 

Ալվեսը Բարսելոնա եկավ 2008 թվականի ամռանը: Իր առաջին խաղաշրջանում նա ներառվեց անհավանական եռակի հաղթական խաղերում: Նա շատ քիչ խաղեր է բաց թողել, որոնցից մեկը Հռոմում տեղի ունեցած Չեմպիոնների լիգայի եզրափակիչն էր: Այժմ նա համարվում է աշխարհի լավագույն պաշտպաններից մեկը: Բայց, չնայած պաշտպան լինելուն, նա իր մասնակցությամբ 54 խաղերի ժամանակ 5 գոլ է խփել:

 

Ալվեսը նաև կարևոր անդամ է Բրազիլիայի միջազգային թիմում: 2007 թվականի ամռանը նա գտնվում էր Կոպա Ամերիկայի հաղթող կողմում և երկու տարի անց Հարավային Աֆրիկայում բարձրացրեց Կոնֆեդերացիաների գավաթը:

 

ԲՆՈՒԹԱԳԻՐ

 

Ալվեսը շատ ուժեղ խաղացող է, չնայած որ ունի 173 սմ հասակ և կշռում է 64 կգ: Նա շատ անխոնջ վազորդ է և երբևէ չի անտեսում իր պաշտպանական պարտականությունները: Նա առաջ է ընթանում և զարմանալի է, որ նա կարողանում է հարվածել և՛ աջ, և՛ ձախ ոտքով: Նա ազատ հարվածի մեծ վարպետ է և ճանաչված է նաև իր հատման ունակության շնորհիվ:

 

ՏԻՏՂՈՍՆԵՐ

 

ՖԱ Բարսելոնա
2011/12 Աշխարհի ակումբային գավաթ
2011/12 Եվրոպայի սուպերգավաթ
2011/12 Իսպանիայի սուպերգավաթ
2010/11 Չեմպիոնների լիգա
2010/11 Լա Լիգա

2010/11 Իսպանիայի սուպերգավաթ

2009/10 Լա Լիգա

2009/10 Աշխարհի ակումբային գավաթ

2009/10 Եվրոպայի սուպերգավաթ

2009/10 Իսպանիայի սուպերգավաթ

2008/09 Չեմպիոնների լիգա

2008/09 Լա Լիգա

2008/09 Կոպա դել Ռեյ

 

Սեվիլիա 

2007/08 Իսպանիայի սուպեր գավաթ

2006/07 Կոպա դել Ռեյ

2006/07 ՈՒԵՖԱ-յի գավաթ

2006/07 Եվրոպայի սուպեր գավաթ

2005/06 ՈՒԵՖԱ-յի գավաթ

 

Մարզական ակումբ Բահիա

2002 Միջպետական

 

Բրազիլիայի ազգային հավաքական

2009 Կոնֆեդերացիաների գավաթ

2007 Կոպա ամերիկա

2003 Պատանիների աշխարհի գավաթ

 

Անհատական տիտղոսներ

2005/06 ՈւԵՖԱ-յի Գավաթի Ամենաարժեքավոր Խաղացող

2006 ՈւԵՖԱ-յի Սուպեր Գավաթի Ամենաարժեքավոր Խաղացող

 

ԿԱՐԻԵՐԱ 

 

2011-12 ՖԱ Բարսելոնա
2010-11 ՖԱ Բարսելոնա

2009-10 ՖԱ Բարսելոնա

2008-09 ՖԱ Բարսելոնա

2007-08 Սեվիլիա ՖԱ

2006-07 Սեվիլիա ՖԱ

2005-06 Սեվիլիա ՖԱ

2004-05 Սեվիլիա ՖԱ

2003-04 Սեվիլիա ՖԱ

2002-03 Սեվիլիա ՖԱ

2001-02 Մարզական ակումբ Բահիա

 

 

Տրանսֆերներ
Տրանսֆերներ

ՈՒ՞մ եք ցանկանում տեսնել Բարսայում` պաշտպանության կենտրոնում:

Եթե ուզում եք քվեարկել կատարեք մուտք կամ գրանցվեք

Իսպանիայի Լիգա

1 Ռեալ Մադրիդ 100
2 Բարսելոնա 91
3 Վալենսիա 61
4 Մալագա 58
5 Ատլետիկո Մադրիդ 56
6 Լևանտե 55
7 Օսասունա 54
8 Ռեալ Մալյորկա 52
9 Սևիլյա 50
10 Ատլետիկ Բիլբաո 49
11 Խետաֆե 47
12 Ռեալ Սոսյեդադ 47
13 Ռեալ Բետիս 47
14 Էսպանյոլ 46
15 Ռայո Վալեկանո 43
16 Ռեալ Սարագոսա 43
17 Գրանադա 42
18 Վիլյառեալ 41
19 Սպորտինգ 37
20 Ռասինգ 27

Ամենաակտիվ օգտվողները

1 Nare 10488
2 ♥Anushik♥Messi♥ 10110
3 MeEsSi 8203
4 Samo 7895
5 Zorik23 7169
6 Z.P.14 6998
7 XAVIPEDRO(LILIT) 6771
8 DAVOUJAN 6735
9 MELINE(mm97) 6707
10 XAVIFAN 6505
Դեպի Էջի սկիզբ