Անդրես Ինիեստա Լուխան

Անդրես Ինիեստա Լուխան

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

  • Անուն` Անդրես Ինիեստա Լուխան
  • Դիրք` Կիսապաշտպան
  • Ծննդավայր` Ֆուենտեալբիլա (Ալբասետե)
  • Ծննդյան ամսաթիվ` 11/05/1984
  • Հասակ` 170
  • Քաշ` 65
  • Դեբյուտ` Բրուխաս-Բարսելոնա (0-1, Չեմպիոնների լիգա), 29/10/2002

Անդրես Ինիեստա Լուխան


Անդրես Ինիեստան միացավ Բարսելոնային 1996 թվականին 12 տարեկան հասակում, այն բանից հետո, երբ տղաները նկատեցին նրան Բրունետ մրցաշարի ժամանակ:


Սկզբնական շրջանից սկսած` նա արագ աչքի ընկավ ակումբի պատանեկան թիմերում և 2000-01 խաղաշրջանում տեղափոխվեց Բարսելոնա B թիմ, որտեղ, մարզիչ Ջոզեֆ Մարիա Գոնսալվոյի ենթակայության տակ, նա գրեթե անմիջապես դառավ թիմի գլխավոր փլեյմեյքերը:

 

Անդրեսի` ազգային հավաքականում ընդգրկվելու երազանքն իրականացավ 2002 թվականի հոկտեմբերի 2-ին, երբ Բելգիայում նա մասնակցեց Չեմպիոնների լիգայի խաղին ընդդեմ Բրյուգեի: Այդ երեկո Վան Գաալի Բարսելոնան հաղթեց և Անդրեսը գերազանց տպավորություն թողեց:

 

Այժմ թիմի ճանաչված անդամը` Ինիեստան, ծանր աշխատանքի միջոցով է հաստատել իր տեղը թիմում` իր աներկբայելի բնական հմտությունների շնորհիվ: Գտնվելով թիմի ճանաչված անունների ստվերում` Անդրեսն առանցքային կտոր դարձավ 2004-2005 հաղթական խաղաշրջանի Լիգայի ժամանակ` խաղաշրջանն ավարտելով որպես մի խաղացող, ով մասնակցել էր 38 խաղերից 35-ին: Ինիեստան նաև մասնակցեց Չեմպիոնների լիգայի 8 հանդիպումներին` խփելով 2 գոլ:

 

Բայց ազգային հավաքականում նա իսկապես հաստատվեց 2005-06 խաղաշրջանի ընթացքում: Խաղալով որպես կենտրոնական կիսապաշտպան Խավիի փոխարեն, ով վնասվածքի պատճառով բացակայում էր` Ինիեստան դարձավ Բարսելոնայի առանցքային խաղացողներից մեկը, երբ Բարսելոնան հաղթեց Լիգան և Չեմպիոնների լիգան: Նա խաղաց Լիգայի 33, իսկ Չեմպիոնների լիգայի 11 խաղերում: Ինիեստան շարունակեց աճել 2006-07 խաղաշրջանում` մասնակցելով Լիգայի 38 խաղերից 37-ին և խփելով 6 գոլ: 2007-08 խաղաշրջանից ի վեր նա մասնակցում էր բոլոր խաղերին` մինև վերջերս ծնկի վնասվածք ստանալը:

 

2008-09 խաղաշրջանը լավագույնն էր Ինիեստայի համար: Խաղալով կենտրոնական կամ մեծ դեր` նա զարմացրեց ամբողջ աշխարհին իր խաբս տալու զվարճալի ունակության շնորհիվ: Նա դարձավ Բարսելոնայի շարժիչի հիմնական բաղադրամասերից մեկը` տանելով թիմը Չեմպիոնների լիգայի եզրափակիչ:

 

Դրան գումարած` Անդրես Ինիեստան հանդիսանում է Իսպանիայի ազգային հավաքականի առանցքային խաղացողներից մեկը, ով մասնակցել է 2006 թվականի Աշխարհի գավաթի և Եվրո 2008-ի խաղերին:

 

ԲՆՈՒԹԱԳԻՐ

 

Բնազդային, ուղղահայաց, արագ և խելացի Անդրես Ինիեստան շատ արժանիքներ ունեցող մարդ է: Կիսապաշտպանն իր ճանապարհը սկսեց որպես Բարսելոնա B թիմի պաշտպան` այդտեղ գալով Ակումբի պատանեկան թիմերից: Բայց երբ ազգային հավաքականում նա փորձ ձեռք բերեց, նրան բաժին հասավ նաև ավելի հարձակվողական դեր: Այժմ նա ամբողջապես հարձակվող է, բայց նաև կարող է խաղալ որպես կիսապաշտպան:

 

Ինիեստան ոչ միայն բազմակողմանի, այլ նաև իսկական պրոֆեսիոնալ խաղացող է, ով, լինելով այդքան տաղանդավոր, շատ համեստ է: Հատկապես տաղանդավոր: Նա ունի սահմանված չափանիշներ, որին հետևում են շատ գրոհող կիսապաշտպաններ: Գործնական և խելացի, նա տանում է խաղի դեպի կատարելություն` մշտական սպառնալիք լինելով հակառակ պաշտպանության համար:

 

Բարսելոնայի 8-րդ համարը` Անդրես Ինիեստան, տարեցտարի ավելի լավ է խաղում:

 

ՏԻՏՂՈՍՆԵՐ

 

ՖԱ Բարսելոնա
2011/12 Աշխարհի ակումբային գավաթ
2011/12 Եվրոպայի սուպերգավաթ
2011/12 Իսպանիայի սուպերգավաթ
2010/11 Չեմպիոնների լիգա
2010/11 Լա Լիգա

2010/11 Իսպանիայի սուպերգավաթ

2009/10 Լա Լիգա

2009/10 Աշխարհի ակումբային գավաթ

2009/10 Եվրոպայի սուպերգավաթ

2009/10 Իսպանիայի սուպերգավաթ

2008/09 Չեմպիոնների լիգա

2008/09 Լա Լիգա

2008/09 Կոպա դել Ռեյ

2006/07 Իսպանիայի սուպերգավաթ

2005/06 Չեմպիոնների լիգա

2005/06 Լա Լիգա

2005/06 Իսպանիայի սուպերգավաթ

2004/05 Լա Լիգա


Իսպանիայի ազգային հավաքական

2010 Աշխարհի գավաթ

2008 Եվրոպայի առաջնություն

 

ԿԱՐԻԵՐԱ

 

2011-12 ՖԱ Բարսելոնա
2010-11 ՖԱ Բարսելոնա

2009-10 ՖԱ Բարսելոնա

2008-09 ՖԱ Բարսելոնա

2007-08 ՖԱ Բարսելոնա

2006-07 ՖԱ Բարսելոնա

2005-06 ՖԱ Բարսելոնա

2004-05 ՖԱ Բարսելոնա

2003-04 ՖԱ Բարսելոնա

2002-03 ՖԱ Բարսելոնա

 

 

Տրանսֆերներ
Տրանսֆերներ

ՈՒ՞մ եք ցանկանում տեսնել Բարսայում` պաշտպանության կենտրոնում:

Եթե ուզում եք քվեարկել կատարեք մուտք կամ գրանցվեք

Իսպանիայի Լիգա

1 Ռեալ Մադրիդ 100
2 Բարսելոնա 91
3 Վալենսիա 61
4 Մալագա 58
5 Ատլետիկո Մադրիդ 56
6 Լևանտե 55
7 Օսասունա 54
8 Ռեալ Մալյորկա 52
9 Սևիլյա 50
10 Ատլետիկ Բիլբաո 49
11 Խետաֆե 47
12 Ռեալ Սոսյեդադ 47
13 Ռեալ Բետիս 47
14 Էսպանյոլ 46
15 Ռայո Վալեկանո 43
16 Ռեալ Սարագոսա 43
17 Գրանադա 42
18 Վիլյառեալ 41
19 Սպորտինգ 37
20 Ռասինգ 27

Ամենաակտիվ օգտվողները

1 Nare 10488
2 ♥Anushik♥Messi♥ 10110
3 MeEsSi 8203
4 Samo 7895
5 Zorik23 7169
6 Z.P.14 6998
7 XAVIPEDRO(LILIT) 6771
8 DAVOUJAN 6735
9 MELINE(mm97) 6707
10 XAVIFAN 6505
Դեպի Էջի սկիզբ