Անդրեու Ֆոնտաս Պրատ

Անդրեու Ֆոնտաս Պրատ

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

  • Անուն` Անդրեու Ֆոնտաս Պրատ
  • Դիրք` Պաշտպան
  • Ծննդավայր` Բանյոլես (Ժիրոնա)
  • Ծննդյան ամսաթիվ` 14/11/1989
  • Հասակ` 186
  • Քաշ` 89
  • Դեբյուտ` Բարսելոնա-Սպորտինգ (3-0, Լա Լիգա), 31/08/2009

Անդրեու Ֆոնտաս Պրատ


Անդրեու Ֆոնտասն առաջին թիմին միացել է 2011 թվականի մարտի 16-ին 21 տարեկան հասակում: Նա պետք է փոխարիներ Աբիդալին, ում մոտ լյարդի քաղցքեղ էին ախտորոշել:

Մինչ այդ Անդրեու Ֆոնտասն (14/11/1989, Բանյոլես) արդեն անցկացրել էր իր անդրանիկ խաղն առաջին թիմում, երբ փոխարինել էր Ժերարդ Պիկեին 2009 թվականի օգոստոսի 31-ին կայացած Բարսելոնա 3-0 Սպորտինգ խաղում:

Ֆոնտասն առաջին թիմին միացավ 2011 թվականի մարտի կեսերին: Մինչ այդ նա արդեն 5 հանդիպում անցկացրել էր առաջին թիմի կազմում` խաղալով Լա Լիգայում, Կոպա Դել Ռեյում և Չեմպիոնների լիգայում: Ավելին, ՉԼ-ում նա գրավել էր Ռուբինի դարպասը Նոու Կամպում (2-0):

Ֆոնտասը Բարսա է եկել 2007 թվականին Ժիրոնայից, որտեղ 1 տարի էր անցկացրել: Մինչ այդ նա լքել է հարազատ Բանյոլեսը, որտեղ խաղացել է 1996 թվականից: Մի քանի ամիս խաղալով Խուվենիլ Ա-ում, նա տեղափոխվեց Բարսա Բ, որտեղ անցկացրեց 2,5 մրցաշրջան: Այդ ընթացքում նա օգնեց թիմին բարձրանալ մինչ Սեկունդա և այնտեղ գրանցել պատմության մեջ լավագույն արդյունքը` 3-րդ հորիզոնական:

2011 թվականի հուլիսին որոշվեց նրան տեղափոխել առաջին թիմ և ավտոմատ կերպով երկարաձգել պայմանագիրը մինչ 2013 թվականի հունիսի 30-ը: 2011/2012 մրցաշրջանում Ֆոնտասը կլինի առաջին թիմի լիարժեք անդամ:

ԲՆՈՒԹԱԳԻՐ

Ֆոնտասը հիանալի կենտրոնական պաշտպան է: Նա ֆիզիկապես շատ ուժեղ է և խելացի է: Սկզբում նա հանդես էր գալիս հենակետային կիսապաշտպանի դիրքում, սակայն տարիների ընթացքում Անդրեուն վերածվեց հուսալի կենտրոնական պաշտպանի, ով նաև արտակարգ փոխանցումների է տիրապետում:

ՏԻՏՂՈՍՆԵՐ
 
ՖԱ Բարսելոնա
2011/12 Աշխարհի ակումբային գավաթ
2011/12 Եվրոպայի սուպերգավաթ
2011/12 Իսպանիայի սուպերգավաթ
2010/11 Չեմպիոնների լիգա
2010/11 Լա Լիգա

Բարսելոնա Բ
2009/10 Առաջքաշում Սեկունդա Ա

Իսպանիայի Մ20 հավաքական
2009 Միջմայրցամաքային խաղերի հաղթող

ԿԱՐԻԵՐԱ

2011-12 ՖԱ Բարսելոնա
2010-11 Բարսա Բ/Բարսելոնա
2009-10 Բարսա Բ
2008-09 Բարսա Բ
2007-08 Խուվենիլ Ա
2006-07 Ժիրոնա

Տրանսֆերներ
Տրանսֆերներ

ՈՒ՞մ եք ցանկանում տեսնել Բարսայում` պաշտպանության կենտրոնում:

Եթե ուզում եք քվեարկել կատարեք մուտք կամ գրանցվեք

Իսպանիայի Լիգա

1 Ռեալ Մադրիդ 100
2 Բարսելոնա 91
3 Վալենսիա 61
4 Մալագա 58
5 Ատլետիկո Մադրիդ 56
6 Լևանտե 55
7 Օսասունա 54
8 Ռեալ Մալյորկա 52
9 Սևիլյա 50
10 Ատլետիկ Բիլբաո 49
11 Խետաֆե 47
12 Ռեալ Սոսյեդադ 47
13 Ռեալ Բետիս 47
14 Էսպանյոլ 46
15 Ռայո Վալեկանո 43
16 Ռեալ Սարագոսա 43
17 Գրանադա 42
18 Վիլյառեալ 41
19 Սպորտինգ 37
20 Ռասինգ 27

Ամենաակտիվ օգտվողները

1 Nare 10488
2 ♥Anushik♥Messi♥ 10110
3 MeEsSi 8203
4 Samo 7895
5 Zorik23 7169
6 Z.P.14 6998
7 XAVIPEDRO(LILIT) 6771
8 DAVOUJAN 6735
9 MELINE(mm97) 6707
10 XAVIFAN 6505
Դեպի Էջի սկիզբ