Անհաջող խաղ, ձեռնտու հաշիվ (2550) < Վերադառնալ
Անհաջող խաղ, ձեռնտու հաշիվ (15/08/2011)
Այսօր կայացավ անչափ սպասված 2 Էլ Կլասիկոներից 1 - ը: Արձանագրվեց 2 - 2 հաշիվը, ինչն ընդհանուր առմամբ ձեռնտու է կատալոնյան թիմին:
Խոսեպ Գվարդիոլան բավական շատ փոփոխություններ էր կատարել մեկնարկային կազմում: Չկային Պիկեն, Չավին, Բուսկետսը, ովքեր նոր են ապաքինվել վնասվածքներից: Վաղուց արդեն բացակայում է Պույոլը վնասվածքի պատճառով, իսկ Պեդրոյի փոխարեն խաղադաշտ էր դուրս եկել Սանչեզը, ով ամենաշատն աշխատեց ողջ հանդիպման ընթացքում Բարսայի կազմում:
Խաղը սկսվեց Ռեալի լուրջ ճնշմամբ, ինչը տվեց իր արդյունքը: Ճիշտ է, մադրիդցիների գոլը Բարսայի պաշտպանության ձախողման արդյունքն էր, բայց պետք է փաստենք, որ Ռեալն արժանի էր այդ գոլին իր ցուցադրած խաղով: Այնուհետև մադրիդցիներն աստիճանաբար գցեցին տեմպն ու մի քանի կիսագոլային պահեր չօգտագործեցին, ինչի համար խստորեն պատժվեցին: Մի քանի րոպեի ընթացքում Պեպի սաները ոչ միայն հավասարեցրին խաղի հաշիվը, այլև առաջ անցան հաշվի մեջ: Գոլերի հեղինակ դարձան Վիլյան ու Մեսսին: Հատկապես տպավորիչ էր Վիլյայի փայլուն գոլը:
2 - րդ կեսը Բարսան վստահ սկսեց, բայց գնդակ բաց թողեց: Գոլի հեղինակ դարձավ Ալոնսոն: Այնուհետև աստիճանաբար զգացնել տվեց Ռեալի գերազանցությունը ֆունկցիոնալ պատրաստվածության առումով: Եղավ 2 պահ, երբ նախ 11 մետրոնոց հարված չնշանակվեց Բարսայի, իսկ այնուհետև Ռեալի դարպասին: Անկասկած, այսօր առավոտյան արդեն լսելու ենք Ժոզեի հիվանդագին "Por que" - ները:
Ամեն դեպքում, մեզ մնում է փաստել, որ խաղալով Բարսային ոչ վայել ֆուտբոլ, կատալոնյան թիմն այդուհանդերձ ձեռնտու հաշիվ արձանագրեց Բեռնաբեուում պատասխան խաղից առաջ:
Մարզադաշտ` Սանտիագո Բեռնաբեու
Մրցավար` Տեյշերա Վիտյենես
Կորուստներ խաղից առաջ`
Բարսելոնա` Պույոլ և Մունյեսա (2 - էլ վնասվածքի պտճռ.)
Ռեալ Մադրիդ` Գրաներով, Շահին, Ալթինթոփ (3 - էլ վնասվածքների պտճռ.)
Ռեալ Մադրիդի կազմը` Կասիլյաս, Մարսելո, Պեպե, Կարվալյո, Ռամոս, Ալոնսո, Խեդիրա (Կալյեխոն, 57'), Օզիլ, Դի Մարիա (Կոենտրաո, 53'), Ռոնալդո և Բենզեմա (Հիգուային, 80')
Բարսելոնայի կազմը` Վալդես, Ադրիանո (Պիկե, 61'), Աբիդալ, Մասկերանո, Ալվես, Կեյտա, Տիագո (Չավի, 57'), Ինիեստա, Ալեքսիս, Վիլյա (Պեդրո, 71') և Մեսսի
Գոլեր`
1 - 0 Օզիլ (13'), փոխանցումը` Բենզեմա
1 - 1 Վիլյա (35'), փոխանցումը` Մեսսի
2 - 1 Մեսսի (45')
2 - 2 Ալոնսո (53'), փոխանցումը` Պեպե
Զգուշացումներ`
Ռեալ Մադրիդ` Խեդիրա (31'), Ալոնսո (77'), Կոենտրաո (90')
Բարսելոնա` Ալեքսիս (55'), Ալվես (92')
Ցուցանիշներ Ռեալ Մադրիդ Բարսելոնա Հարվածներ 17 4 Հարվածներ դարպասին 8 2 Գնդակին տիրելու % 40% 60% Անկյունային հարվածներ 9 2 Խաղից դուրս 4 3 Կանոննորի խախտումներ 26 14 Դեղին քարտեր 3 2 Կարմիր քարտեր 0 0
sammes, barca.am
Մեկնաբանություններ
Եթե ուզում եք թողնել մեկնաբանություն
ISK VILLAYI U MESSII MASIN ..................