Վիսենտե դել Բոսկեն վիճակագրության դեմ (1541) < Վերադառնալ

Վիսենտե դել Բոսկեն վիճակագրության դեմ (23/06/2012)


Վիսենտե դել Բոսկեն վիճակագրության դեմ

Շատերն Իսպանիայի հավաքականին համարում են Եվրո 2012 - ի գլխավոր ֆավորիտը և հույս ունեն, որ իսպանացիները 3 - րդ անընդմեջ խոշոր մրցաշարում չեմպիոն կհռչակվեն ու իրենց անունը կգրեն պատմության մեջ: Բայց Դել Բոսկեն հիշեցնում է, որ մինչ այդ էլ իր սաները պետք է պատմություն կերտեն:


Բանն այն է, որ իսպանացիները դեռ երբեք չեն հաղթել Ֆրանսիայի հավաքականին պաշտոնական խաղերում: Վերջին պարտությունն էլ եղել է Մունդիալ 2006 - ում: Դրանից հետո Իսպանիան կարծես կատաղեց ու նվաճեց ֆուտբոլային հնարավոր բոլոր գագաթները:

 

"Բոլորը մեզ տեսնում են ֆավորիտի կարգավիճակում, քանի որ 4 տարի առաջ մենք հաղթել ենք Եվրոպայի առաջնությունը, իսկ 2 տարի առաջ` Աշխարհի առաջնությունը: Սակայն մյուս ճշմարտությունն այն է, որ մենք ֆրանսիացիներին միշտ զիջել ենք: Տեսնենք, թե արդյոք կկարողանանք կոտրել վիճակագրությունը: Ամեն դեպքում խաղին մոտենում ենք զուսպ տրամադրվածությամբ, բայց լավատեսորեն", - ասել է Դել Բոսկեն:

 

Որքան էլ Դել Բոսկեն փորձի համեստ լինել, իր թիմի գրանցած արդյունքներն ու հեղինակությունն ինքնաբերաբար Իսպանիային ֆավորիտ են դարձնում ցանկացած մրցաշարում: Նա նշել է, որ գրեթե որոշել է մեկնարկային կազմը: Միակ հարցը վերաբերվում է հարձակման գծին, որտեղ թեկնածուները 2 - ն են` ավելի հետ քաշված Ֆաբրեգասը և դասական կենտրոնական հարձակվող Տորեսը:

 

"Իմ տրամադրության տակ արտակարգ խաղացողներ են և առաջադրանքներն ամեն խաղում տարբեր են լինում: Ես ունեմ 23 բարձրակարգ խաղացողներ ու ոչ մի կերպ նրանց չեմ կարող միանգամից խաղաժամանակ տալ, հենց այդ պատճառով էլ ես կասկածներ եմ ունենում", - խոստովանել է կարմիր ֆուրիայի մարզիչը:

 

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լորան Բլանը չունի նման աստղային խաղացողներ, բայց դա նրան չի վախեցնում: Մեքսեսը որակազրկված է, փոխարենը շարք է վերադարձել Յոհան Կաբայը: Բացի այդ, թեթև վնասվածքներից լիովին ապաքինվել են Նասրին ու Ռիբերին: Ինչ վերաբերում է Մեքսեսի խնդրին, ապա նրա փոխարեն կխաղա Կոսելնին, ով կանցկացնի իր առաջին պաշտոնական խաղը Ֆրանսիայի հավաքականում:

 

"Սովորաբար ես ասում եմ, որ մրցակցի խաղին պետք է հնարավորինս քիչ հարմարվել: Պետք է խաղալ քո ֆուտբոլը: Բայց մեզ հետ մրցելու է Իսպանիայի հավաքականը, որը խաղում է շատ յուրահատուկ ոճով: Մրցակցի խաղին հարմարվելու հարկ է լինում այն պահերին, երբ գնդակը մրցակցի մոտ է: Իսկ նման խաղին, երբ մրցակիցը երկար տիրում է գնդակին, հեշտ չէ հարմարվել: Իսպանացիները վերահսկում են գնդակը ժամանակի 65 - 70% - ն ու չեն ցանկանում բաժանվել գնդակից: Խաղի մնացած հատվածում, երբ գնդակին դու ես տիրում, անհրաժեշտ է փորձել ինչ - որ բան դուրս բերել սեփական ֆուտբոլից և խաղային փիլիսոփայությունից", - հայտարարել է Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչը:

 

"Ինչպես մենք գիտենք, Իսպանիայի հավաքականը խաղում է իր յուրահատուկ ոճով ու իշխում է համաշխարհային ֆուտբոլում վերջին 4 տարիների ընթացքում: Սակայն իսպանացիների համար խնդիրներ ստեղծելու ձևեր գոյություն ունեն: Եթե դու պաշտպանվում ես Իսպանիայի հետ խաղում, պետք է շատ հավաք գործել: Առաջին 20 - 30 րոպեներին պետք է ցույց տալ, որ դու հետ չես մնում խաղից: Դրանից հետո հաջողության հասնելու հնարավորություն կստանաս: Առաջին հերթին պետք է հետևել իմ նշած դրույթներին, այլապես մեզ կարող են պատժել", - նշել է Բլանը:

 

Շատ երկրպագուներ կարծում են, որ Ֆրանսիան որդեգրելու է Չելսիի մարտավարությունը, որով ազնվականները խաղացին Բարսելոնայի դեմ, սակայն այդ կարծիքին չէ Դել Բոսկեն. "Չեմ հավատում, որ ֆրանսիացիները կփակվեն իրենց կիսադաշտում: Նրանք ունեն խաղացողներ, ովքեր ի վիճակի են խաղն իրենց վրա վերցնել: Չեմ կարծում, որ նրանք միայն սպասելու են մեր սխալներին":

 

Աղբյուր` uefa.com

 

sammes, barca.am

Մեկնաբանություններ

Եթե ուզում եք թողնել մեկնաբանություն

կատարեք մուտք կամ գրանցվեք

 

 



  • mm97
    Meline(mm97)
    23/06/2012 23:19
    INDZ TVUMA KAM ISPANIAN KHAXTI KAM GERMANAIN
  • GEVORGEVOR
    Gevor
    23/06/2012 23:18
    hech inc tvac vor reali fana
  • ASTGHIKLEO
    ASTGHIK
    23/06/2012 20:39
    de vor MESSIS el a dzer koxmic uremn anpayman piti kreq, u heto el kisaezrapakichum et portugalacinerin cuyc taq te vor@ voric hetoya
  • shokolad
    arminevilla.
    23/06/2012 20:32
    de davay txeq  jan et fransiacinerin cuyc tveq te ovqer en ispanacinetr@
  • VIKAMESSI
    VIKA
    23/06/2012 19:50
    DE DAVAY TXERQ JAN ANPAYMAN KKREQ. ES U MESSIN EL DZER HET ENQ 
  • LILO5678
    FCBLILIT
    23/06/2012 19:20
    DEZ TESNENQ ESOR POXEQ VICHAKAGRUTYUN@ ...CHGITEM INCHI INDZ TVUM A ESOR KHAXTEN.......BAYC AY EURO2012 -@ MIQICH KASKACUM EM CHNAYAC VOR SHAAAAAAAAAAT EM UZUM ESEL HAXTEN
  • sammes
    Samo
    23/06/2012 19:02
    հա Գևոր, Բարսայի ֆան ա catalan - ը, իսկ ինչի ես զարմացած?
  • GEVORGEVOR
    Gevor
    23/06/2012 18:21
    catalan barsayi fan es??
  • tamara
    TAMARA
    23/06/2012 16:22
    Եվրո-2012. Մեսին երկրպագում է իսպանացիներին

    Չեմ հետեւում Լեհաստանում եւ Ուկրաինայում ընթացող Եվրո-2012-ին, բայց երկրպագում եմ Իսպանիայի թիմին, հայտարարել է Արգենտինայի ազգային հավաքականի եւ կատալոնական Բարսելոնայի հարձակվող Լիոնել Մեսին:
    Պետք է խոստովանեմ, որ չեմ հետեւում Եվրոպայի առաջնության հանդիպումներին, սակայն ես երկրպագում եմ Իսպանիայի հավաքականին: Այդ թիմում հանդես են գալիս իմ ակումբակիցները: Նրանք աներեւակայելի ֆուտբոլիստներ են եւ իզուր չէ, որ Իսպանիայի հավաքականը մրցաշարի հաղթողի գլխավոր հավակնորդն է,- Մեսիի խոսքը փոխանցում է Marca-ն:
  • catalan
    catalan
    23/06/2012 16:07
    Republique Tcheque-Portugal
    Allemagne-Gréce
    Espagnol-France
    Italy-Angleterre


    Portugal-Espagnol
    Allemagne-Angleterre


    Portugal-Angleterre
  • catalan
    catalan
    23/06/2012 16:05
    im karciqov tesqe lineluya senc,es futbolum favoritutyane endhanrapes tex 4em talis.
    Portugal-Espagnol
    Allemagne-Angleterre


    final-Portugal-Angleterre
  • BarcaVal
    BarcaVal
    23/06/2012 16:01
    Xosqs hisheq Ispanian saxi inadu chempiona darnalu
  • catalan
    catalan
    23/06/2012 15:59
    Germany-i vra xi es tenc vstah,mi qani amis araj France Germanin 2-0 haxtec enkerakan xaxum.es daje mtacum em Portugalian hnaravora darna 4empion.
  • AllaMessi10
    AllaMessi10
    23/06/2012 15:57
    vay vay...meka haxtelu enq
  • barca7771
    Alex 88
    23/06/2012 15:51
    KARCUM EM AVELI LAVA HIMA TRNEL EVROIC QAN TE USH.EN PAST@ VOR ISPANIAN 100% CHEMPION CHI DARNA DRANUM KHAMOZVEQ BOLORT.PARZ MI BANI HAMAR 2 ANGAM AN@NDMEJ LINEL CHEN TOXI.MEKA ETE HASNEN NUYNISK FINAL GERMANIAN SPANELUYA ISPANIAIN ET HASTAT.NUYNISK PORTUGALIAN KAROX E HAXTEL.AMEN INCH PARZ E GERMANIAN CHEMPION E.ISKTE FINALUM UM E HAXTELU KPARZVI SHUTOV
  • catalan
    catalan
    23/06/2012 15:38
    tesnenq esor France kara Zidanin nver ani.40 amyakna.
  • ANUSHIK82
    ♥Anushik♥Messi♥
    23/06/2012 14:13
    CHISTA DEL BOSKE QOTRAMADRUTYAN TAK LAV XAXACOXNEREN BAYC ET BAN CHI POXI ETE NORIC SXAL GORCES DUQ AVELI LAVA MNACEQ NENC VONC KAQ
  • FCB28
    FCB28
    23/06/2012 13:38
    of of araj  Ispaniaaaa

Մեկնաբանություններ

Բարսելոնա
Բարսելոնա

Բարսային պետք են....

Եթե ուզում եք քվեարկել կատարեք մուտք կամ գրանցվեք

Չատ

Վերջին հաղորդագրությունը` 1ր 35վ
  • PetrosyanLusine: lav Kol jan
  • Kolya1997: Բարեւ,լավ Լուս ջան,դու?
  • garimessi: de lava
  • PetrosyanLusine: ha gitem u urax em
  • garimessi: de uremn uraxaci real@ krvela final@
  • PetrosyanLusine: ha ba vonc
  • garimessi: barca fan es
  • garimessi: lav
  • PetrosyanLusine: barev dzez, vonc eq?
  • Kolya1997: lav ches ?
  • garimessi: xabum es
  • Kolya1997: չէ)
  • garimessi: mard ka
  • Kolya1997: Սիր???
  • garimessi:
  • garimessi: real@ partvec
  • SirMessi: մի հատ էլ նայի,կամ էլ Յաննին :D պակա,տրամդ էլ չքցես
  • SirMessi: լավ,կներես զեմս,հելնում եմ,,,հեսա մի քանի ժամից ձեր երկիր եմ գալու :D
  • Kolya1997: տեսել եմ
  • ATOMMESSI: MARD KA?
  • SirMessi: մի քանի հատ երգ կա,լավնա
  • SirMessi: ուխխ դե լավա..մտի յութուբով Վիտամինի Ճոճոլ նկարիչը նայի,որ տրամդ ավելի բարձրանա ու ամրապնդվի
  • Kolya1997: անկապ գրուպ ա
  • Kolya1997: Բարձրացավ
  • SirMessi: ես էս վերջերս եմ հիշել որ վախտին Green Day էի լսում
  • SirMessi: դե լավա...աշխատի նենց անես որ բարձրանա,քեզ ընդհանրապես չի սազում էս վիճակը... թեթև տար ամեն ինչ
  • Kolya1997:
  • Kolya1997: yollaya tanum
  • SirMessi: տրամդ բարձրա էսօր?
  • SirMessi: Շատ լավ մերսի
Կատարեք մուտք կամ գրանցվեք

Լա Լիգա

1 Բարսելոնա 91
2 Ռեալ Մադրիդ 81
3 Ատլետիկո Մադրիդ 72
4 Ռեալ Սոսյեդադ 59
5 Վալենսիա 59
6 Մալագա 54
7 Ռեալ Բետիս 52
8 Սևիլյա 47
9 Խետաֆե 47
10 Ռայո Վալեկանո 46
11 Էսպանյոլ 44
12 Ռեալ Վալյադոլիդ 43
13 Լևանտե 42
14 Ատլետիկ Բիլբաո 41
15 Օսասունա 36
16 Գրանադա 36
17 Ռեալ Սարագոսա 34
18 Դեպորտիվո Լա Կորունյա 32
19 Սելտա դե Վիգո 31
20 Ռեալ Մալյորկա 29

Դեպի Էջի սկիզբ