Ռեալի արգելքը հաղթահարված է (2694) < Վերադառնալ
Ռեալի արգելքը հաղթահարված է (26/01/2012)
Չնայած հանդիպման վերջին րոպեների գերլարված իրավիճակին, այդուհանդերձ Բարսելոնայի խաղացողները կարողացան ի վերջո հասնել ձեռնտու հաշվի ու դուրս գալ կիսաեզրափակիչ:
Առաջին կեսի վերջում 2 գոլ հեղինակելուց հետո, թիմերը մինչ 70 - րդ րոպեն կարծես դադարեցրել էին պայքարը: Բայց հանկարծ պաշտպանությունում եղավ 1 բացթողում ու Ռոնալդոն կրճատեց հաշվի տարբերությունը: Դրանից հետո էլ աչքի ընկավ Բենզեման և լարվածությունը հասավ գագաթնակետին:
Արժանին պետք է մատուցել մադրիդցիներին, ովքեր գրեթե անհուսալի իրավիճակում պայքարեցին մինչև վերջ: Միաժամանակ գովասանքի են արժանի Պեպի սաները, ովքեր ճիշտ ժամանակին գիտակցեցին իրավիճակի լրջությունն ու դրան արձագանքեցին շատ ճիշտ կերպով:
Մարզադաշտ` Կամպ Նոու (99786 նստատեղ)
Մրցավար` Ֆերնանդո Տեյշերա Վիտյենես
Կորուստներ խաղից առաջ`
Բարսելոնա` Աֆելլայ, Վիլյա և Ֆոնտաս (3 - ն էլ վնասվածքի պատճով), Կեյտան Մալիի հավաքականի կազմում է
Ռեալ Մադրիդ` Դի Մարիա և Խեդիրա (2 - ն էլ վնասվածքի պատռճառով)
Բարսելոնայի կազմը` Պինտո; Աբիդալ, Պույոլ , Պիկե, Ալվես; Բուսկետս, Չավի, Ֆաբրեգաս (Տիագո, 69'); Ինիեստա (Պեդրո, 29'), Մեսսի և Ալեքսիս (Մասկերանո, 78')
Ռեալ Մադրիդի կազմը` Կասիլյաս; Կոենտրաո, Պեպե, Ռամոս, Արբելոա; Ալոնսո, Լաս (Գրաներո, 52'), Կակա (Կալյեխոն, 62'), Օզիլ; Ռոնալդո և Հիգուային (Բենզեմա, 62')
Գոլեր`
1 - 0 Պեդրո (43'), փոխանցումը` Մեսսի
2 - 0 Ալվես (45+3')
2 - 1 Ռոնալդո (70'), փոխանցումը` Օզիլ
2 - 2 Բենզեմա (74'), փոխանցումը` Կալյեխոն
Զգուշացումներ`
Բարսելոնա` Մեսսի (44') և Պույոլ (90')
Ռեալ Մադրիդ` Լաս (26'), Ռամոս (32'), Կասիլյաս (45'), Ռոնալդո (54'), Կոենտրաո (80'), Ռամոս (89'), Պեպե (90') և Գրաներո (90')
Հեռացումներ`
Ռեալ Մադրիդ` Ռամոս (89')
|
Ցուցանիշներ |
Բարսելոնա |
Ռեալ Մադրիդ |
|
Հարվածներ |
9 |
14 |
|
Հարվածներ դարպասին |
3 |
5 |
|
Գնդակին տիրելու % |
55% |
45% |
|
Անկյունային հարվածներ |
3 |
5 |
|
Խաղից դուրս |
3 |
6 |
|
Կանոննորի խախտումներ |
16 |
29 |
|
Դեղին քարտեր |
2 |
8 |
|
Կարմիր քարտեր |
0 |
1 |
Նկարներ` սեղմեք այստեղ:
sammes, barca.am
Մեկնաբանություններ
Եթե ուզում եք թողնել մեկնաբանություն
ու սպիտակ:[/b] Խոսեպ Գվարդիոլայի օրոք Բարսայի վիճակագրությունն Էլ Կլասիկոյում փայլուն է` 10 հաղթանակ, 3 ոչ ոքի ու միայն 1 պարտություն: Գվարդիոլան[b]
[/b]Էլ Կլասիկոներում[b]
[/b]հաղթանակների քանակով[b]
առաջ անցավ [/b]լեգենդար[b]
[/b]Յոհան Կրույֆի[b]ց
որը իր հաշվին 9 հաղթանակ ուներ:[/b]Հերթական անգամ Բարսելոնան հաստատեց իր գերիշխանությունը ֆուտբոլում: Հերթական անգամ, կատալոնական ակումբն իսկական ֆուտբոլային ներկայացում կազմակերպեց Կամպ Նոու-ում:
Բարսայի խաղացողները փայլուն նվեր մատուցեցին Պեպ Գվարդիոլային և բոլոր երկրպագուներին: Խոսեպ Գվարդիոլան շարունակում է պատմություն կերտել Բարսելոնայի ղեկին: 2008 թվականին նա գլխավորեց կատալոնյան թիմը և[b] անհավանական
բարձրունքների հասցրեց: [/b]