Փայլուն հաղթանակ | Եզրափակչում ենք! (2274) < Վերադառնալ
Փայլուն հաղթանակ | Եզրափակչում ենք! (09/02/2012)
Երեկ Բարսելոնան փայլուն ֆուտբոլ ցուցադրեց և 2 - 0 հաշվով պարտության մատնեց Վալենսիային` դուրս գալով եզրափակիչ: Գվարդիոլայի թիմը ցուցադրեց մի խաղ, որին Բարսայի երկրպագուները կարոտել էին:
Չնայած, որ Մեսսին երեկ գոլ չխփեց, այդուհանդերձ հիանալի խաղ ցուցադրեց: Ֆաբրեգասը երկար դադարից հետո աչքի ընկավ ու գոլային փոխանցում կատարեց: Ալեքսիսը փայլուն խաղ անցկացրեց, իր ակտիվությամբ աչքի ընկավ Կուենկան, մի քանի դրվագներում իր անհատական վարպետությամբ փայլեց Տիագոն, Չավին, սովորության համաձայն, կառուցում էր թիմի խաղը, Պույոլը, ինչպես վերջին խաղերում, տաքարյուն երիտասարդի տպավորություն էր թողնում, Պիկեն հաջող խաղաց, ի տարբերություն վերջին հանդիպումների, Մասկերանոն իր բարձրության վրա էր, Աբիդալը շատ լավ կատարեց իր պարտականություն և նույնիսկ Պինտոն լավ խաղ անցկացրեց` մի քանի անգամ աչքի ընկնելով հիանալի սեյվերով:
Կարելի է ասել, որ երեկ մենք ականատես եղանք այն Բարսելոնայի խաղին, որը կար նախորդ մրցաշրջանում և այս մրցաշրջանում` դեկտեմբեր ամսին: Փայլուն հաղթանակ և եզրափակչի ուղեգիր!
Մարզադաշտ` Նոու Կամպ
Մրցավար` Ֆերնանդես Բորբալան
Կորուստներ խաղից առաջ`
Բարսելոնա` Աֆելլայ, Վիլյա, Ֆոնտաս, Պեդրո և Բուսկետս (5 - ն էլ վնասվածքի պատճառով), Կեյտան Մալիի հավաքականի կազմում է
Վալենսիա` Մադուրո, Կանալես, Պաբլո և Թոփալ (4 - ն էլ վնասվածքի պատճառով)
Բարսելոնայի կազմը` Պինտո; Աբիդալ, Մասկերանո, Պիկե, Պույոլ; Տիագո, Չավի, Ֆաբրեգաս (Ինիեստա, 91'); Կուենկա (Տելյո, 91'), Մեսսի և Ալեքսիս (Ալվես, 85')
Վալենսիայի կազմը` Դիեգո; Ալբա, Ռուիզ, Ռամի, Միգել; Բանեգա (Կոշտա, 68'), Ալբելդա (Պարեխո, 84'), Մաթյո, Ժոնաս (Պիատի, 79'), Ֆեգուլի; Ադուրից
Գոլերը`
1 - 0 Ֆաբրեգաս (15'), փոխանցումը` Մեսսի
2 - 0 Չավի (81'), փոխանցումը` Ֆաբրեգաս
Զգուշացումներ`
Բարսելոնա` Ֆաբրեգաս (68'), Տիագո (84') և Ալվես (87')
Վալենսիա` Ադուրից (21'), Ֆեգուլի (44'), Ռուիզ (51') և Ֆեգուլի (76')
Հեռացումներ`
Վալենսիա` Ֆեգուլի (76')
|
Ցուցանիշներ |
Բարսելոնա |
Վալենսիա |
|
Հարվածներ |
15 |
10 |
|
Հարվածներ դարպասին |
10 |
5 |
|
Գնդակին տիրելու % |
63% |
37% |
|
Անկյունային հարվածներ |
11 |
5 |
|
Խաղից դուրս |
4 |
1 |
|
Կանոննորի խախտումներ |
12 |
22 |
|
Դեղին քարտեր |
3 |
4 |
|
Կարմիր քարտեր |
0 |
1 |
Նկարներ` սեղմեք այստեղ:
sammes, barca.am
Մեկնաբանություններ
Եթե ուզում եք թողնել մեկնաբանություն
VISCAAAAAAAAAAAAAAAA BARCAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAAA
HUYS UNEM HAJORD ANGAM ARDEN GRAC KLINI PAYLUN HAXTANAK EZRAPAKCHIC HETO
apren,shaaaat lav xaxacin,aranc sxalneri,Pinton qich qich voncvor xaxala sovorum)Abin er shat lav@,Xavin...saaaax shat lavein xaxum!!!!iroq voncvor ancac tarva xaxeric liner,Messin inch apsos lav goler chxpec,bayc vochinch,karevor@ ancanq ezrapakich ur Atleticna spasum