Տիագո. Միջմրցաշրջանն առանցքային էր (655) < Վերադառնալ
Տիագո. Միջմրցաշրջանն առանցքային էր (22/02/2012)
Տիագո Ալկանտարան, Nike - ի հագուստի շնորհանդեսի ժամանակ, պատասխանել է լրագրողների հարցերին: Նա կարևորել է միջմրցաշրջանային հատվածը:
Տիագո Ալկանտարան իր հարցազրույցում անդրադարձել է անհատական և թիմային հարցերին, ընդգծելով, որ ուրախ է առաջին թիմում օրեցօր ավելացող երիտասարդ ֆուտբոլիստների հետ խաղալու համար:
Ինչպիսի՞ գնահատական կտայիք մրցաշրջանի անցած մասին անհատական տեսանկյունից:
"Մինչ այժմ ես վայելել եմ ամեն վայրկյանն ու ամեն ակնթարդն առաջին թիմում: Հաճույք էր հաղթել Աշխարհի ակումբային գավաթը: Դա առայժմ իմ կարիերայի լավագույն պահն է: Միջմրցաշրջանն առանցքային էր հետագա հաջողությունների համար: Իսկ մինչ այդ կարևոր էր Եվրոպայի երիտասարդական առաջնությունը, որն ինձ թույլ տվեց խաղալ առաջին թիմի հետ միջմրցաշրջանային հատվածում: Առայժմ իմ գնահատականը դրական է նվաճած գավաթների քանակի ու անցկացրած րոպեների համար":
Դուք անհատապես գո՞հ եք:
"Սա իմ առաջին մրցաշրջանն է: Կարծում եմ, որ մինչ այսօր շատ լավ եմ ինձ դրսևորել նորեկի համար: Ես ավելի շատ եմ խաղում, քան սպասում էին մարդիկ և ես շատ երջանիկ եմ այն ամենի համար, ինչն արել եմ մինչ այսօր":
Հիշու՞մ եք, թե վերջին անգամ Ձեզ ինչ խորհուրդ է տվել Ձեր հայրը:
"Վայելել ամեն րոպեն, ամեն ակնթարդը, քանի որ այն այլևս չի վերադառնա: Ամեն անցկացրած խաղը, ամեն փոխանցումը, ամեն անցումը..... երբեք չի վերադառնա: Դա առանձնահատուկ է: Դու կարող ես մի հանդիպում անցկացնել անհրաժեշտ ձևով, իսկ մյուս խաղը` լիովին այլ կերպ: Պետք է օգտագործել պահն ու վայելել այն":
Ի՞նչ կասեք մրցաշրջանի մասին թիմային տեսանկյունից:
"Կարծում եմ, որ մրցաշրջանը շատ լավն է: Մենք` խաղացողներս, լիովին բավարարված չենք, քանի որ ցանկանում ենք հաղթել բոլոր 3 տիտղոսները, որոնց համար պայքարում ենք: Գիտենք, որ Լա Լիգան հաղթելը դժվար է մեր և Ռեալի միջև եղած միավորների տարբերության պատճառով, բայց կարծում եմ, որ մրցաշրջանն ընդհանուր առմամբ լավն է: Երկրպագուները սովոր են, որ թիմը շատ մրցանակներ է նվաճում ընդամենը մի քանի տարիների ընթացքում":
Դեռ կարծու՞մ եք, որ կհաղթեք Լա Լիգան:
"Կարծում եմ, մինչ այսօր ցույց ենք տվել, որ ամեն ինչ էլ կարող ենք անել և մենք շարունակելու ենք գործել նույն ոգով":
Վերջին օրերին շատ է խոսվում Գվարդիոլայի մասին: Դա ինչ - որ կերպ ազդու՞մ է խաղացողների հավասարակշռության վրա:
"Տվյալ պահին մենք հավասարակշռված ենք, քանի որ մարզիչը, ով այդքան լավ բաներ է արել մեզ համար, դեռ Բարսայում է և մեզ հետ է: Մենք հիանում ենք նրա խոսքերով, նրա գործելաոճով և ֆուտբոլն ընկալելու նրա կարողությամբ: Ավելի ուշ, երբ կավարտվի մրցաշրջանը, նոր կտեսնենք, թե արդյոք նա կշարունակի աշխատել այստեղ: Յուրաքանչյուրը, այդ թվում ես, ցանկանում ենք, որ նա մնա":
Ինչպե՞ս եք Ձեզ զգում` առաջին թիմում խաղալով այնպիսի երիտասարդ խաղացողների հետ, ինչպիսիք են Տելյոն կամ Մոնտոյան:
"Դա հիանալի է, քանի որ Տելյոյի, Բարտրայի ու Մոնտոյայի հետ ես խաղացել եմ 15 տարեկանից, երբ նոր եմ տեղափոխվել Բարսա: Խաղալով նրանց հետ առաջին թիմում, ես չեմ կարծում, որ մենք երբևե մտածել ենք, թե սա հնարավոր է: Մենք սա շատ բարձր ենք գնահատում, նման բան միայն Բարսայում կարող է լինել: Ֆուտբոլի ողջ պատմության ընթացքում նման բան միայն Բարսայում է եղել և մենք պետք է օգտվենք դրանից: Երիտասարդ խաղացողները պետք է պայքարեն առաջին թիմում տեղ զբաղեցնելու համար":
Նկարներ` սեղմեք այստեղ:
Աղբյուր` fcbarcelona.com
sammes, barca.am
Մեկնաբանություններ
Եթե ուզում եք թողնել մեկնաբանություն
Pepi paymanagir@ hunisin nor prcnuma,bayc arden poxarinox tarberaknernen qnnarkvum,,ura gnalu shat hetaqrqira???Qatari havaqakan??sax asulisnerum saaax govumen pepin u asumen vor chen uzum gna,Alvesi ancac tarva patmutyun@ darav..