Սուպերչեմպիոնները (2678) < Վերադառնալ

Սուպերչեմպիոնները (18/08/2011)


Սուպերչեմպիոնները

Բարսելոնան այսօր 3 - 2 հաշվով Նոու Կամպում կարողացավ կոտրել Ռեալ Մադրիդի դիմադրությունն ու ընդհանուր դիմակայությունում խաղի հաշիվը դարձնել 5 - 4: Ոչ միայն հանդիպման, այլև ողջ դիմակայության հերոս դարձավ Մեսսին, ով կատարեց 2 գոլային փոխանցում ու 3 գոլ հեղինակեց 2 խաղերում:


Կրկին անգամ մենք ականատես եղանք 2 լիովին տարբեր վերաբերմունքի: Եթե կատալոնացիները փորձում էին խաղալ իրենց խաղը, առաջ շարժվել փոխանցումներով, ապա Ռեալում դա անում էին կանոնների խաղտման գնով, որը հաճախ մրցավարն անտեսում էր: Եթե Բարսելոնայում օրվա հերոսներն էին Մեսսին, Ինիեստան, Չավին, Պիկեն, Ալվեսը.... իրենց փայլուն խաղով, ապա մադրիդցիների մոտ այդ հերոսներն էին Պեպեն, Մարսելոն, Խեդիրան, Ռամոսը, որոնց, ինչպես երևում է, փոքր ժամանակ սովորեցրել են, որ պետք է հարվածել մրցակցիդ, այլ ոչ թե գնդակին: Սակայն սա ռեգբի չէ և այստեղ գոնե մեկ - մեկ նման տգեղ արարքների համար պատիժ ստանում են:

 

Փայլուն փոխանցում, փայլուն գոլ


Ինչպես առաջին խաղում էր, այս անգամ էլ Ռեալը հանդիպման սկզբում լուրջ ճնշում էր գործադրում, բայց այս անգամ պաշտպաններ ավելի հաջող էին գործում ու թույլ չտվեցին լուրջ վտանգավոր պահեր ստեղծել: Իսկ երբ գնդակը հայտնվեց Մեսսիի մոտ.... նա շրջանցեց Խեդիրային ու Կոենտրաոյին և փայլուն փոխանցում կատարեց Ինիեստային: Վերջինս ոչ պակաս փայլուն կերպով բացեց խաղի հաշիվը:

 

Ռեալի պատասխանը


Այդպիսով, մադրիդցիները հայտնվեցին էլ ավելի ծանր իրավիճակում: Արդեն 2 անպատասխան գնդակ էր պետք, որպեսզի անցնեին հաջորդ փուլ: Առաջինը եղավ հենց առաջին կեսում: Անկյունայինի խաղարկումից հետո Ռոնալդոն հավասարեցրեց հանդիպման հաշիվը: Թվում էր, թե հոգեբանական առավելությունն արդեն Ռեալի կողմն է, բայց ամեն բան իր հերթին:

 

Կրկին անկյունայինից


Մադրիդցիները ոգևորության ալիքի տակ մի քանի վտանգավոր հարվածներ կատարեցին, որոնցից ամենաշատը հիշվեց Ռոնալդոյի հուժկու հարվածը, երբ Վալդեսն ու դարպասաձողը միահամուռ ուժերով խուսափեցին գոլից: Բայց Բարսան աստիճանաբար իր ձեռքը վերցրեց խաղի ղեկն ու սկսեց հատվածաբար խաղալ այն խաղը, որը կար ՈՒեմբլիում: Սակայն 2 - րդ գոլը, որքան էլ տարօրինակ է, եկավ անկյունային խաղարկումից, երբ Պիկեի փայլուն փոխանցումից հետո Մեսսին սառնասրտորեն գնդակն ուղղարկեց Կասիլյասի դարպասը:

 

Ջարդը սկսվում է


2 - րդ կեսում խաղադաշտ մտավ Մարսելոն: Հենց նա էլ դրեց Բարսայի խաղացողների ֆիզիկական ջարդի մեկնարկը` օդում ոտքով հարվածելով Մեսսիին: Մեսսին, բացի ակնթարդային ցավից, ուրիշ ոչ մի խնդիր չունեցավ, բայց Ռոնալդոն ու Մասկերանոն դեղին քարտեր ստացան վիճելու համար: Այնուհետև միացավ Պեպեն, ով առաջին կեսում իրեն նման չէր` ֆուտբոլ էր խաղում: Նա Մեսսիի անցումը կասեցրեց կոպտագույն հնարքով` առաջացնելով երկրպագուների դժգոհությունը: Իսկ թե հետո ինչեր արեց Մարսելո, Պեպե, Ռամոս եռյակը, պետք է տեսնել: Դա պատմելը շատ ժամանակ կխլի: Միայն ավելացնեմ, որ Խեդիրան դեռ առաջին կեսից էր սկսել ջարդը, բայց Մոուրինյոն նրան փոխարինեց, քանզի արդեն դեղին քարտ ուներ:

 

Բենզեման հավասարեցնում է


Մոտենում էր 90 - րդ րոպեն ու Մոուրինյոն ստիպված խաղադաշտ դուրս բերեց իր հարձակվողական ողջ ներուժը: Մասնավորապես, Հուգիայինը փոխարինեց Դի Մարիային, իսկ Կական` Օզիլին: Բայց այս խաղում արդեն 3 - րդ անգամ գնդակը խփվեց ոչ թե խաղից, այլ անկյունայինից, որի խաղարկումից հետո Բենզեման գրավեց Վալդեսի պաշտպանած դարպասը` օգտվելով պաշտպանների պասիվությունից:

 

Ֆանտաստիկ Մեսսին


Ամեն բան տանում էր նրան, որ հանդիպումը կտեղափոխվի լրացուցիչ ժամանակ: Սակայն Մեսսին խաղադաշտում է ու ամեն բան հնարավոր է: Նշենք նաև, որ աշխատեցին Պեպի 2 փոփոխությունները` Ադրիանոն ու Ֆաբրեգասը: Վերջինս սկսեց գոլային գրոհը` գնդակը փոխանցելով Մեսսիին, ով այն փոխանցեց Ադրիանոյին ու տեղաշարժվեց կենտրոն: Լեոն, պատասխան փոխանցում ստանալով բրազիլիացուց, գնդակը մխրճեց Կասիլյասի դարպասը: Խաղն ավարտվեց այնպես, ինչպես 5 - 0 - ն: Տեսանք անօգնական Ռեալին, որը կրկին 10 հոգով մնաց, երբ Մարսելոն անմարդկային սահանկումով Սեսկին գետնին տապալեց: Այդ խառնաշփոթի մեջ կարմիր քարտի արժանացավ նաև Վիլյան: Ի վերջո, մադրիդցիներ կեղտոտ արարքները մի կողմ, հաղթեց գեղեցիկ ֆուտբոլը:

 

Այս հաղթանակով Բարսան սկսեց նոր մրցաշրջանը: Սա Պեպի օրոք 11 - րդ գավաթն էր և 3 - րդ անընդմեջ սուպերգավաթն էր, ինչը Ռեալի երբեմնի ռեկորդի կրկնությունն է:

 

Մարզադաշտ` Կամպ Նոու

Մրցավար` Դավիդ Ֆերնանդես Բորբալան

Կորուստներ խաղից առաջ`
Բարսելոնա` Պույոլ, Աֆելլայ, Մաքսվել (3 - էլ վնասվածքի պտճռ.)
Ռեալ Մադրիդ` Շահին, Ալթինթոփ (2 - էլ վնասվածքի պտճռ.)

 

Բարսելոնայի կազմը` Վալդես, Աբիդալ, Մասկերանո, Պիկե, Ալվես, Բուսկետս (Կեյտա, 85'), Չավի, Ինիեստա, Պեդրո (Ֆաբրեգաս, 81'), Վիլյա (Ադրիանո, 73') և Մեսսի

Ռեալ Մադրիդի կազմը` Կասիլյաս, Կոենտրաո, Կարվալյո, Պեպե, Ռամոս, Խեդիրա (Մարսելո, 46'), Ալոնսո, Դի Մարիա (Հիգուային, 63'), Օզիլ (Կակա, 78'), Ռոնալդո և Բենզեմա

 

Գոլեր`

1 - 0 Ինիեստա (15'), փոխանցումը` Մեսսի

1 - 1 Ռոնալդո (19'), փոխանցումը` Բենզեմա

2 - 1 Մեսսի (44'), փոխանցումը` Պիկե

2 - 2 Բենզեմա (81'), փոխանցումը` Պեպե

3 - 2 Մեսսի (87'), փոխանցումը` Ադրիանո

 

Զգուշացումներ`

Բարսելոնա` Չավի (41'), Մասկերանո (54'), Վալդես (92')

Ռեալ Մադրիդ` Խեդիրա (27'), Ռոնալդո (54'), Պեպե (62'), Ռամոս (75'), Կոենտրաո (84')

 

Հեռացումներ`

Բարսելոնա` Վիլյա (92')

Ռեալ Մադրիդ` Մարսելո (93'), Օզիլ (93')

 

Ցուցանիշներ

Բարսելոնա  

 Ռեալ Մադրիդ

Հարվածներ

 11

 16

Հարվածներ դարպասին

 8

 6

Գնդակին տիրելու %

 60%      

 40%    

Անկյունային հարվածներ

 7

 8

Խաղից դուրս

 5

 6

Կանոննորի խախտումներ      

 17

 17

Դեղին քարտեր

 3

 5

Կարմիր քարտեր

 1

 2 

 

 

 

sammes, barca.am

Մեկնաբանություններ

Եթե ուզում եք թողնել մեկնաբանություն

կատարեք մուտք կամ գրանցվեք

 

 



  • argbarco
    MIKA
    12/03/2012 01:38
  • VACHE1998
    Vache
    22/08/2011 12:05
    CHKREC E PRTEC
  • SFCB
    Nare
    18/08/2011 15:17
    vonc Villanela qart stacel??ah jandam!shat lavner es nyut@ u iskakanic ahavor xax er,ham hetaqrqir er,ham vaxenalu ,bayc de ardyunq@ mer ogtiner u xaxnel er mer ogtin!es @ndhanrapes chei spasum vor 88rd ropein barcan gol kxpi es arden avelacvacin ei spasum,bayc gol@ verjner u iroq arjani haxtanak er,ameninchov barcan araj er u stacav ira arjani gavat@!!!
  • ZinedinZidan
    Zinedin
  • MessiTam
    Tamara
    18/08/2011 14:06
    Ero stex es?
  • mesxavin
    Պակա
    18/08/2011 13:37
    Հոդվածը ընտիր էր խոսք չկար,բայց մի բան անհասկանալի մնաց ինձ համար.Ռեալն էլ 17 խախտում,Բարսան էլ?մի տեսակ խաղի պատկերին չի համապատասխանում:
  • dianafcb9
    diana
    18/08/2011 13:27
    bayc Marceloyi aracy,arac 4er
  • qyartua1ci
    Tigran
    18/08/2011 13:21
    ero irikun@ barcelonan qo asacic arec 
  • Erooooo
    Erooo
    18/08/2011 13:20
    de Pinton Al Caponena Ozilna mecn turq@
  • dianafcb9
    diana
    18/08/2011 13:20
    բա են Պինտոն,են Օզիլը ոնց էր ոգևորվել
  • MessiTam
    Tamara
    18/08/2011 13:19
  • Erooooo
    Erooo
    18/08/2011 13:17
    ha uremn mekin kam silela kamel qrfela
  • sammes
    Samo
    18/08/2011 13:14
    այ ախպեր կոնկրետ բան չեմ տեսել, խառը խփում էին իրար, Վիլյան էլ կարմիր ստացավ
  • Erooooo
    Erooo
    18/08/2011 13:10
    ba asumen Villan mekin silela ?
  • sammes
    Samo
    18/08/2011 13:09
    չէ հա: Էն մոուրինյոն էկավ մատերը կոխեց Վիլանովայի աչքը, Տիտոն բռնեց բրդեց, Օզիլը ոգևորվել էր չգիտես չի, Պինտոն ոնց որ միշտ Բարսի մաֆյոզն էր, Վալդեսն էլ ձեռնոցով չռփոց էր տալիս: Խառը էլի ապե, խառը խփոցի էր
  • Erooooo
    Erooo
    18/08/2011 13:02
    Sam jan karas el chqces axpers es videon heriqa menak asa meronq krvi vaxt tak mnacelen?? meke Dav jan halala ape qez arajin reali fane vor senc jisht banera xosum de Messise nvastacrec isk et marceloi meke kapik pepei masin chem xosum vat txeqen iranq urish dzev chen karum xaxan
  • sammes
    Samo
    18/08/2011 12:45
    լրիվ քո հետ համաձայն եմ Դավ ջան: Բայց մեր Մեսսին սաղ-սաղ 24 տարեկան ա ու հլը երկար կխաղա, իսկ մինչև էտ ուրիշ աստղեր կան ջահելների մեջ, որ առաջին թիմ կգան:
  • davo91
    davit zakharyan
    18/08/2011 12:41
    de obshi hamadzayn em.....marceloyin u pepeyin mec hachuyqov mi erku hat chapalax ktayi iranc abijnikutyan hamar..es ahavor kataxel ei et 2-i vra...reali anun@ qcum en hambalner@.....es xaxic heto mi ban karam asem....halala erku timeri xaxcoxnerin el , havasar payqar er lriv bayc aranc messii barcayi hamar shat djvar klni reali dem isk real@ aranc ronaldoyi etqan chi tulana inchqan barcan aranc messii !!
  • Artur1999
    Artur
    18/08/2011 12:39
    henc es drvagum marcelon karmir stacav

Մեկնաբանություններ

Տրանսֆերներ
Տրանսֆերներ

ՈՒ՞մ եք ցանկանում տեսնել Բարսայում` պաշտպանության կենտրոնում:

Եթե ուզում եք քվեարկել կատարեք մուտք կամ գրանցվեք

Ch@t

Վերջին հաղորդագրությունը` 22ր 44վ
  • SonkaMessi: chelsean a krel es nayel em ....apushutyun lriiiivvv arjani chein sax xaxi jamanak ban charin 11 nerov krin....hastat bavarian aveli arjani er mardik gone tanjvum ein isk chelsean ban charec u xndrem haxtanak@ irancna....
  • gor01: OV KREC CHEMPIONNERI LIGAYUM?????????????????????
  • gor01: MARD KA????????????????
  • gor01: EREXEQ JAN OVA FINAL@ TESEL CHEMP. LIGAYI?OV KREC?
  • 095933067:
  • 095933067: LAV ISKAKANIC HELA,B.G.
  • 095933067: EREK
  • 095933067: MG JAN EREJ ASI-CHELSI
  • 095933067: DE ES HELA,B.G.
  • MGO1996: UM EYIR ERKRPAGM?
  • 095933067: HA
  • MGO1996: MARD KA?
  • 095933067: MANUEL NOERI GOLE DZEC
  • REAL1: lav joxovurd jan karaq aseq Barcan championina krve
  • REAL1: jaaaan jaaaaan jaaaaaan
  • 095933067: CHELSI CHAMPION
  • 095933067: B.G. TATO JAN
  • Tat: tenc baner!lav hayk jan hela b.g.vax@ kqnnarkenq es xax@
  • 095933067: HA MEKA ES ETQAN 4EMEL MTNUM FB,ONOEM SHAT MTNUM MEKEL STEX
  • Tat: ha kai HAyk jan bayc hima jnjel em..menak es chem mtnum dra hamar
  • 095933067: DU FBUM IM DRUGNERUM KAIR 4E?
  • Tat: na manavand vor im sirt@ hangista barcas chi hangist knayem darpasapahneri xaxin erkusn el lavn en
  • Tat: ha chexin esel em sirumm Lempardn el vat@ chi bayc Mullerin aveli shat em sirum
  • 095933067: ES CHELSIIC MENAK LEMPARDIN SIRUM MEKEL CHEXIN
  • 095933067: ET HAVESA NAYELE
  • Tat: Hayk jan im orin es esel em uzum lini
  • 095933067: HIMA KUZEM 11 METRANOCNER LINI
  • Tat: ee et chelsiin nenc mi dzevi chem sirum!menak darpasapahna lav@..bavariayic Mullerin em sirum lavnaa
  • 095933067: ES KUZEI CHELSIN KRI,ARANC DAPALNITELNI
  • Tat: ha mexk er!
Կատարեք մուտք կամ գրանցվեք

Իսպանիայի Լիգա

1 Ռեալ Մադրիդ 100
2 Բարսելոնա 91
3 Վալենսիա 61
4 Մալագա 58
5 Ատլետիկո Մադրիդ 56
6 Լևանտե 55
7 Օսասունա 54
8 Ռեալ Մալյորկա 52
9 Սևիլյա 50
10 Ատլետիկ Բիլբաո 49
11 Խետաֆե 47
12 Ռեալ Սոսյեդադ 47
13 Ռեալ Բետիս 47
14 Էսպանյոլ 46
15 Ռայո Վալեկանո 43
16 Ռեալ Սարագոսա 43
17 Գրանադա 42
18 Վիլյառեալ 41
19 Սպորտինգ 37
20 Ռասինգ 27

Ամենաակտիվ օգտվողները

1 Nare 10488
2 ♥Anushik♥Messi♥ 10110
3 MeEsSi 8203
4 Samo 7895
5 Zorik23 7169
6 Z.P.14 6998
7 XAVIPEDRO(LILIT) 6771
8 DAVOUJAN 6735
9 MELINE(mm97) 6707
10 XAVIFAN 6505
Դեպի Էջի սկիզբ