Հիանալի խաղ անտրամաբանական ելքով (2248) < Վերադառնալ
Հիանալի խաղ անտրամաբանական ելքով (14/09/2011)
Երեկ երեկոյան Բարսելոնան հերթական ֆուտբոլային ներկայացումն էր պատրաստել Նոու Կամպում հավաքված երկրպագուների համար: Ճիշտ է, առաջինը հաջողության հասան ռոսոներիները, սակայն հանդիպման մնացած ժամանակահատվածում խաղադաշտում իշխում էր 1 թիմ` Բարսան:
Խաղի արդեն 30 - րդ վայրկյանին Ալեսանդրո Պատոն կենտրոնով, առանց որևէ դիմադրության, ճեղքեց Բարսայի պաշտպանությունն ու գնդակն ուղղարկեց Վալդեսի պաշտպանած դարպասը: Եվրոպական շատ թիմեր նման մեկնարկից հետո գուցե խուճապի մատնվեին, սակայն ոչ Գվարդիոլայի թիմը: Պեպի սաները տիրեցին գնդակին ու, աստիճանաբար ուժեղացնելով ճնշումը, հավասարեցրին խաղի հաշիվը: Մեսսիի փայլուն անցումից ու փոխանցումից հետո Պեդրոն գնդակն ուղղարկեց անպաշտպան դարպասը:
2 - րդ կեսը սկսվեց այնպես, ինչպես ավարտվել էր առաջինը` Բարսայի ահռելի ճնշմամբ: Մեսսին և Ալվեսը ուղղակի տանջում էին Միլանի "ծերունիներին", ովքեր ստիպված խաղտում էին կանոնները: Հենց այդ խաղտումներից մեկն էլ հանգեցրեց գոլի: Տուգանայինը փայլուն իրացրեց Վիլյան և առաջ մղեց Բարսային:
Գոլից հետո ճնշումն ամենևին էլ չթուլացավ Միլանի դարպասին, բայց ամեն անգամ կամ դարպասապահ Աբիատին էր փրկում, կամ էլ Բարսայի խաղացողներն էին շեղ հարվածում: Հանդիպումը մոտենում էր ավարտին և ռոսոներիներն անհույս վիճակում էին` նրանց մոտ գնդակ չէր հայտնվում: Բայց ի վերջո` մրցավարի կողմից ավելացրած ժամանակում հայտնվեց, ինչն էլ հանգեցրեց անտրամաբանական գոլի: Անկյունայինի խաղարկումից հետո աչքի ընկավ Տիագո Սիլվան:
Այդպիսով, Բարսելոնան ողջ հանդիպման ընթացքում Միլանին փակել էր սեփական տուգանայինի մատույցներում, ստեղծեց բազմաթիվ գոլային պահեր, գրոհեց ողջ խաղի ընթացքում, ուղղակի տանջեց ֆուտբոլային չափանիշներով ռոսոներիների ծեր խաղացողներին, բայց ի վերջո արձանագրվեց ոչ ոքի: Իհարկե, մրցաշարային առումով այս արդյունքը դժվար թե տխրեցնի որևէ մեկին, սակայն ցավալի է, որ մի թիմը խաղում է ֆուտբոլ, մյուսը`.... պարզապես չի խաղում, իսկ արդյունքը լինում է ոչ ոքին:
Մարզադաշտ` Կամպ Նոու
Գլխավոր մրցավար` Մարտին Ատկինսոն
Եզրային մրցավարներ` Մայքլ Մալարկի և Պիտեր Կերկալ
4 - րդ պաշտոնյա` Մայքլ Ջոնս
Լրացուցիչ մրցավարներ (դարպասների հետևում)` Մարկ Կլատենբուրգ և Անդրե Մարիներ
Կորուստներ խաղից առաջ`
Բարսելոնա` Պիկե և Ալեքսիս (2 - էլ վնասվածքի պտճռ.)
Միլան` Մեքսես, Ֆլամինի, Ռոբինյո և Իբրահիմովիչ (4 - էլ վնասվածքի պտճռ.), Գատուզո (որակազրկման պտճռ.)
Բարսելոնայի կազմը` Վալդես, Ալվես, Բուսկետս, Մասկերանո, Աբիդալ, Կեյտա (Պույոլ, 67'), Չավի, Ինիեստա (Ֆաբրեգաս, 39'), Պեդրո, Վիլյա (Աֆելլայ, 83') և Մեսսի
Միլանի կազմը` Աբիատի, Աբատե, Նեստա, Սիլվա, Ձամրոտա, Վան Բոմել (Ակվիլանի, 77'), Զեդորֆ, Նոչերինո, Կասանո (Էմանուելսոն, 61'), Բոատենգ (Ամբրոզինի, 33') և Պատո
Գոլերը`
0 - 1 Պատո (1')
1 - 1 Պեդրո (36'), փոխանցումը` Մեսսի
2 - 1 Վիլյա (49')
2 - 2 Սիլվա (90+2'), փոխանցումը` Զեդորֆ
Զգուշացումներ`
Բարսելոնա` Վիլյա (51'), Ալվես (69'), Պույոլ (90')
Միլան` Վան Բոմել (17'), Նեստա (56')
|
Ցուցանիշներ |
Բարսելոնա |
Միլան |
|
Հարվածներ |
17 |
5 |
|
Հարվածներ դարպասին |
7 |
3 |
|
Գնդակին տիրելու % |
69% |
31% |
|
Անկյունային հարվածներ |
11 |
2 |
|
Խաղից դուրս |
5 |
2 |
|
Կանոննորի խախտումներ |
10 |
11 |
|
Դեղին քարտեր |
3 |
2 |
|
Կարմիր քարտեր |
0 |
0 |


sammes, barca.am
Մեկնաբանություններ
Եթե ուզում եք թողնել մեկնաբանություն
-
18/02/2012 15:20
-
Aregnaz
30/09/2011 17:292-2
-
ANUSHIK82
26/09/2011 15:20
-
ANUSHIK82
26/09/2011 15:20
-
ANUSHIK82
26/09/2011 15:20
-
ANUSHIK82
26/09/2011 15:20
-
ANUSHIK82
26/09/2011 15:20
-
ANUSHIK82
26/09/2011 15:20
-
ANUSHIK82
26/09/2011 15:20
-
ANUSHIK82
26/09/2011 15:20
-
ANUSHIK82
26/09/2011 15:20
-
ANUSHIK82
26/09/2011 15:20
-
ANUSHIK82
26/09/2011 15:20
-
ANUSHIK82
26/09/2011 15:20
-
ANUSHIK82
26/09/2011 15:20
-
ANUSHIK82
26/09/2011 15:20
-
ANUSHIK82
26/09/2011 15:20
-
ANUSHIK82
26/09/2011 15:20
-
ANUSHIK82
26/09/2011 15:20
-
ANUSHIK82
26/09/2011 15:20
-
ANUSHIK82
26/09/2011 15:20
-
Hos
18/09/2011 13:05
-
ero8800
14/09/2011 20:56axper es videon poxeq ashkis chi ashxatum !!!
-
MeEsSi
14/09/2011 16:19
-
pssyuzi
14/09/2011 16:18էկա -
MeEsSi
14/09/2011 16:16BAREV SYUZ JAN BAYC MENQ VEREVNENQ HEL VEREV FUTBOLIC MIQICH XOSANQ
-
pssyuzi
14/09/2011 16:14olaaaa,, ոնց եք հարազատներ? -
dianafcb9
14/09/2011 15:30չէէ,միևնույն ես իմ կարծիքին եմ նում,ես Պեդրոյի խաղաոճը շատ եմ սիրում -
SFCB
14/09/2011 15:28hech lav chi mianum Dan...ira koxmic normal xax es es vrjers @ndhanrapes chem tesel,es gol@ Messii shnorqner et hech,bayc ahavor anvstaha xaxum,harvac chi anum hamarya,u shushut korcnuma gndak@ -
dianafcb9
14/09/2011 15:24համաձայն չեմ Նար ջան,Պեդռոն շատ լավ ա միանում,էլ չասեմ Դանիի մասին,լրիվ դառել ա ձախ հարցակվող -
MeEsSi
14/09/2011 15:23ES INCH BANER MI TIMEL AMBOXJ XAXI @NTACQUM GNDAK CHSTANA U VOCH VOQI XAXA? APSHEL KARELIYA
-
SFCB
14/09/2011 15:22ha hardzakvoxner@ texnen,bayc Villan 2 tarin meka qnic helnum u senc goler xpum,Pedroi masin el chasem ahavor anvstaha xaxum,Sanchez@ srutyun er talis xaxinu im hamar Sanchezi kariq@ uni mer hardzakman gic@ hastat -
dianafcb9
14/09/2011 15:19Նար ջան ետքան մի մտածի,Պիկեն հեսա գալիս,մենք հարցակվողների պռոբելմ չունենք,նենց, որ Սանչեսը թող իրա համար հանգիստ ապաքինվի,Պույոլը եկավ,ետ շաաատ լավ ա,այսինք կենտրոնական պաշտպան կունենանք,իսկ Ինիեստայի հետ տենց բաներ էլի լինոււմ են,ահավոր ոչ մի բան չկա,մ խոսքով ամեն ինչ իրա տեղում ա -
SFCB
14/09/2011 15:15@ndhanrapes antramabanakan er es amen inch@,uxaki anhavatali..ches el kara ases vor barcayum inch-vor meki sxali patjarov exav 2-2,sax xaxacoxnern el iranc dirqerum shat lav xaxum,de karelia nshel henc 30rd vayrkyani mer kentronakan pashtpanneri ''inqnamorac'' xax@,kamel,verjin ropei Puyoli animast ankyunayin@,hetoel 2rd harkum pahoxneri xax@..bayc @ndhanur armamb Barcayi koxmic anteri xax er,amenavat ban@ im hamar vochte 2-2 hashivna,ayl Iniestayi vnasvacq@,en pahin em erani talis vor barcan ira normal kazmov,aranc vochmi vnasvacqi mtni xaxa,krven bayc tox vnasvacq chlini,teche Sanchez@,Piquen,hima Iniestan u arden mrcashrjani skzbum!iharke hashivnela shat cavali,karelia asel Milan@ vochmiban chanelov 1 miavor vastakec,u aveli karevor@ barcayin zrkec 2 miavoric.Milanin es depqum uxaki jptac marzakan baxt@ urish dzev chka! -
dianafcb9
14/09/2011 14:59ԼԱՎ ԵՐԵԽԵՔ ՋԱՆ ԵՍ ՈՉ ԱՌԱՋԻՆ ՈՉ ԷԼ ՎԵՐՋԻՆ ԽԱՂՆ Ա,ՄԵՆՔ ԱՐԺԱՆԻ ԵՆՔ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՈՒ ՀԱՍՏԱՏ ՀԱՄՈԶՎԱԾ ԵՂԵՔ,ԿՍՏԱՆԱՆՔ,ԻՍԿ ԵՍ ԴԵՊՔՈՒՄ ՁԱԽՈՂՎԵՑ ՄԵՐ ԱԲՈՂՋ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ`ՊԵՏՔ ԷՐ ՊՈՒՅՈԼԻՆ ՀԵՆՑ ՍԿԶԲԻՑ ՄՑՆԵՄ,ԲԱՅՑ ԻՀԱՐԿԵ ԵՍ ՏԽՐԵԼՈՒ ՊԱՏՃԱՌ ՉԻ,ՊԵՏԱ ՔԱՋԱԼԵՐԵԼ ՄԵՐ ԽԱՂԱՑՈՂՆԻԵՐԻ
, ԵՂԵՔ ԼԱՎԱՏԵՍ -
DavidVilla7
14/09/2011 14:38Amena lav@ ViLLAn eeeerrr...ira paylun goloooovvvv...ush ush a xpum, bayc erb xpum a ira golerin havasar@ chi linum...goooo Barcaaaaa...!!! -
ANUSHIK98
14/09/2011 14:21UFFFFFFFFFFFFFFFFFFFFFFFFFFFFFFFFFFFFFFFFFFFF
-
gayushrmxc
14/09/2011 14:13antramabanakanyy en xosqy chi yaaaa
-
TAR2
14/09/2011 14:12mexken uxaki sax xax@ iranc dzerner bayc nichya prcav... -
MissMessi
14/09/2011 14:05ba en Keitan vapsheee incha anum Barcayum -
MissMessi
14/09/2011 14:03Pep@ es verjers nenc anhaskanali banera anum,chishta vnasvasq unecox footballistner@ shat en bayc axr Busquets-i tex@ pashtpanutun@ chi inq@ Mascheranon chi ! -
Smileeeee
14/09/2011 14:01@h@n
-
TAR2
14/09/2011 14:01et ceruninerine halala zato chkrvan.. -
LEvOn
14/09/2011 13:59vernagir@ laaaaavn eerrr....