Էնրիկեն ցանկանում է, որ Պեպը մնա (1416) < Վերադառնալ
Էնրիկեն ցանկանում է, որ Պեպը մնա (21/02/2012)
Բարսելոնա Բ - ի նախկին և Ռոմայի ներկայիս գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հույս է հայտնել, որ Խոսեպ Գվարդիոլան կշարունակի գլխավորել Բարսան նաև հաջորդ մրցաշրջանում:
Լուիս Էնրիկեն ու Խոսեպ Գվարդիոլան 1996 - ից 2001 թվականներին հանդես են եկել Բարսելոնայի կազմում` միասին նվաճելով մի շարք մրցանակներ:
Քանի դեռ Գվարդիոլան նոր պայմանագիր կնքելու վերաբերյալ որոշում չի կայացրել, Էնրիկեն դիտարկվում է որպես Պեպին փոխարինող: Բայց Ռոմայի գլխավոր մարզիչը, հակառակ բոլոր կարծիքներին, ցանկանում է, որ Գվարդիոլան չհեռանա կապտանռնագույնների գլխավոր մարզչի ղեկից:
"Գվարդիոլայի ապագա՞ն: Ցանկանում եմ, որ նա շարունակի աշխատել Բարսայում իր և ակումբի բարորության համար", - ասել է Լուիս Էնրիկեն Sport.es - ին տված իր հարցազրույցում: "Նա շատ խելացի է, կատալոնացի է և իր մեջ կրում է Բարսայի ոգին, բայց պետք է վերջնական որոշում կայացնի ու հայտնի այն", - ավելացրել է ջալոռոսների գլխավոր մարզիչը:
Հիշեցնենք, որ, չնայած տարածված լուրերին, Ռոմայի տնօրեն Ֆրանկո Բալդինին հերքել է, որ Լուիս Էնրիկեն ամռանը կգլխավորի Բարսելոնան` փոխարինելով Պեպին:
Աղբյուր` goal.com
sammes, barca.am
Մեկնաբանություններ
Եթե ուզում եք թողնել մեկնաբանություն
դե լավ ես գնամ,բարի գիշեր!
Պեպը մնա