Բարսան վերսկսեց մարզումները (1163) < Վերադառնալ
Բարսան վերսկսեց մարզումները (22/02/2012)
Բարսելոնան չորեքշաբթի օրը վերսկսեց իր մարզումները` սկսելով պատրաստվել Մադրիդի Ատլետիկոյի դեմ առաջիկա արտագնա խաղին:
Վալենսիային ջախջախելուց հետո, Պեպը 2 օր հանգիստ էր տվել իր խաղացողներին: Եվ ահա չորեքշաբթի օրը` Երևանի ժամանակով 21:00 - ից սկսած, Բարսելոնան վերսկսեց իր մարզումները: Գվարդիոլայի տրամադրության տակ էին առաջին թիմի 18 խաղացողներ, ինչպես նաև Քրիստիան Տելյոն Բարսելոնա Բ - ից: Առաջին թիմից բացակայում էին միայն վնասվածքներ ունեցող Աֆելլայը, Վիլյան ու Ֆոնտասը:
Այդպիսով, թիմ այժմ ամբողջովին կենտրոնացել է Մադրիդի Ատլետիկոյի դեմ արտագնա խաղի վրա, որը կայանալու է առաջիկա կիրակի օրը:
Նկարներ` սեղմեք այստեղ:
Աղբյուր` fcbarcelona.es
sammes, barca.am
Մեկնաբանություններ
Եթե ուզում եք թողնել մեկնաբանություն
De dzez tenam,dzeznicela kaxvadz Guardiolan kgna te che