Բարսելոնա 1 - 2 Մանչեսթեր Յունայթեդ (2440) < Վերադառնալ
Բարսելոնա 1 - 2 Մանչեսթեր Յունայթեդ (31/07/2011)
Բարսելոնան այսօր ցավալի պարտություն կրեց միջմրցաշրջանային այս հատվածում: Ցավալին այն չէ, որ կատալոնյան թիմը պարտվեց, այլ այն է, թե ինչ հիանալի խաղ ցուցադրելով Բարսան պարտվեց: Գոլերը հեղինակեցին Նանին, Տիագոն և Օվենը:
Միայն Տիագոյի գոլն ամեն բան արժեր, բայց ի վերջո Բարսան պարտվեց 1 - 2 հաշվով: Պարտությունից էլ բացասական էր այն, որ Իբրահիմ Աֆելլայը վնասվածք ստացավ: Նա ձգել է ձախ ազդրի մկանը:
Նմանատիպ գոլեր
Ամենացավալին այն է, որ մանկունյանցիները գոլ խփեցին ոչնչից: Ողջ խաղը Ֆերգյուսոնի սաները Բարսայի ճնշման տակ էին, բայց եղավ 2 վտանգավոր հակագրոհ ու 2 գոլ: Բայց ամեն բան իր հերթին:
Կատալոնյան թիմի պաշտպանները սխալվեցին արհեստական խաղից դուրս վիճակ ստեղծելուց ու Նանին բացեց խաղի հաշիվը: Դրանից հետո Պեպի սաների տարածքային և խաղային առավելությունն էլ ավելի ընդգծվեց: Չնայած, որ Մանչեսթերը գրեթե հիմնական կազմով էր, այդուհանդերձ նրանք դժվարությամբ էին հետ մղում մրցակցի գրոհները, որոնք անարդյունք էին մինչ 70 - րդ րոպեն, երբ Տիագոն իր հերթական ֆանտաստիկ գնդակը հեղինակեց` ստիպելով Դե Խեային գնդակն աչքերով ճանապարհել սեփական դարպասը:
Թվում էր, թե Սեռ Ալեքսի թիմն այլևս ի վիճակի չէ դիմանալ ճնշմանն ու ևս 1 գնդակ բաց կթողնի: Բայց այդպես չէր թվում Կեյտային, ով որոշեց դաշտի կենտրոնում չարձագանքել Բուսկետսի փոխանցմանը: Արդյունքում, Յունայթեդի անմիջապես 2 հարձակվող դուրս եկան 1 պաշտպանի դիմաց, ում շրջանցելու համար 1 փոխանցումն էլ բավական եղավ, իսկ Վալդեսը չկարողացավ կռահել Օվենի մտահաղացումն ու հանդիպումն ավարտեց 1 - 2 հաշվով:
Պետք է փաստենք, որ չնայած երեկ երիտասարդ խաղացողները բավական մեծ թիվ էին կազմում խաղադաշտում, այդուհանդերձ Բարսան ցուցադրեց իրեն հարիր ֆուտբոլը և ուրախացրեց երկրպագուներին իր խաղով, բայց ոչ արդյունքով:
Մարզադաշտ` Ֆեդեքս Ֆիլդ
Մրցավար` Ռիկարդո Սալազար
Բարսելոնայի կազմը` Վալդես; Դոս Սանթոս, Բուսկետս, Ֆոնտաս (Արմանդո, 74'), Աբիդալ (Բալյու, 74'); Կեյտա, Տիագո, Ինիեստա (Ռիվերոլա, 77'); Պեդրո (Էսպինոզա, 86'), Վիլյա (Կարմոնա, 62') և Աֆելլայ (Կուենկա, 43')
Մանչեսթեր Յունայթեդի կազմը` Դե Խեա; Ռաֆայել (Ֆաբիո, 17'), Էվանս, Վիդիչ (Ջոնս, 78'), Էվրա (Սմոլինգ, 46'); Նանի, Անդրերսոն (Գիգզ,46'), Կլեվերլեյ, Յանգ (Օբերտան, 63'); Ռունի (Օվեն, 46') և Վելբեկ (Դիուֆ, 78')
Գոլեր`
0 - 1 Նանի (21'), փոխանցումը` Վելբեկ
1 - 1 Տիագո (70'), փոխանցումը` Կարմոնա
1 - 2 Օվեն (76'), փոխանցումը` Կլեվերլեյ
Զգուշացումներ`
Բարսելոնա` Դոս Սանթոս (30')
|
Ցուցանիշներ |
Բարսելոնա |
Ման. Յու. |
|
Հարվածներ |
11 |
6 |
|
Հարվածներ դարպասին |
4 |
3 |
|
Գնդակին տիրելու % |
70% |
30% |
|
Անկյունային հարվածներ |
4 |
1 |
|
Խաղից դուրս |
0 |
1 |
|
Կանոննորի խախտումներ |
9 |
9 |
|
Դեղին քարտեր |
1 |
0 |
|
Կարմիր քարտեր |
0 |
0 |
sammes, barca.am
Մեկնաբանություններ
Եթե ուզում եք թողնել մեկնաբանություն
Թե ասա էդ Մեսսիին երբա գալու է,սպանեց արդեն: