Լարսոնը Չավիի մասին (1753) < Վերադառնալ
Լարսոնը Չավիի մասին (22/02/2012)
Բարսելոնայի նախկին խաղացող Հենրիկ Լարսոնը հայտարարել է, որ Չավին լավագույն ֆուտբոլիստն է, ում հետ երբևե խաղացել է:
Շվեդական ֆուտբոլի լեգենդը` Լարսոնը, ով 2004 - ից 2006 թվականներին խաղացել է Բարսելոնայի կազմում, խոսել է Չավի Էրնանդեզի մասին:
"Չավին, անկասկած, լավագույն ֆուտբոլիստն է, ում հետ ես երբևե խաղացել եմ", - հայտարարել է Լարսոնը Canal+ - ին տված իր հարցազրույցում:
"Ինչպես է նա տեղաշարժվում գնդակով, ինչպիսի շրջադարձեր է կատարում.... Նա գրեթե երբեք գնդակ չի կորցնում: Նա միշտ ճիշտ պահին է փոխանցում կատարում", - նշել է Հենրիկը:
Բարսելոնայի նախկին խաղացողն անդրադարձել է նաև Անդրես Ինիեստային: Լարսոնը կարծում է, որ վերջինս շատ բան է սովորել Չավիից:
"Երբ ես խաղում էի Բարսայում, Ինիեստան դեռ կայունացման ճանապարհին էր: Վստահ եմ, որ նա շատ բան է սովորել Չավիից: Անդրեսը գիտի, թե ինչ է անելու Չավին հաջորդ քայլին և հակառակը: ՈՒրախալի է տեսնել, թե ինչպես են այդ 2 - ը խաղում իրար հետ", - ասել է Հենրիկ Լարսոնը:
Ավելացնենք, որ 40 - ամյա Լարսոնն այժմ անցել է մարզչական աշխատանքի և տվյալ պահին գլխավորում է շվեդական համեստ Լանդսկրոնան:
Աղբյուր` goal.com
sammes, barca.am
Մեկնաբանություններ
Եթե ուզում եք թողնել մեկնաբանություն
LARSONIN MORANALN UXXAKI ANHNARA
HESA ATLETICOI HARKI TAKA XAXALU MRCAKCI HARKI TAK EL BARCELONAN SHAT VATA XAXUM NENC VOR SPASEQ NORANOR ANAKNKALNERI