Audi cup - ի եզրափակչում (2347) < Վերադառնալ
Audi cup - ի եզրափակչում (27/07/2011)
Բարսելոնան 11 մետրանոց հարվածաշարով հաղթեց Ինտերնասիոնալին 4 - 2 հաշվով ու դուրս եկավ Audi cup - ի եզրափակիչ: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել էր 2 - 2 հաշվով: Եթե հաշվի առնենք այն խաղը, որ ցուցադրում էր Բարսան, ապա հանդիպումը շատ հանգիստ կարող էր ավարտվել Գվարդիոլայի սաների ջախջախիչ հաղթանակով:
Հոյակապ Բարսան
Բարսայի մեկնարկային կազմում հիմնական կազմից միայն 3 խաղացող էր ներկա` Վալդես, Բուսկետս և Ինիեստա: Սակայն առաջատարը ոչ թե այս 3 - ից ինչ - որ մեկն էր, այլ փայլուն հանդիպում անցկացրած Տիագոն, ով շատ ակտիվ էր, կազմակերպում էր խաղը, սրություն էր հաղորդում գրոհներին և հենց ինքն էլ բացեց հանդիպման հաշիվը: Դա եղավ տուգանայինի հիանալի խաղարկումից հետո` Ինիեստան փոխանցեց Բուսկետսին, վերջինս էլ տուգանային հրապարակ ներխուժող Տիագոյին, ով չվրիպեց հարմար դիրքից: Դա Բարսայի առաջին գոլն էր միջմրցաշրջանային հատվածում:
Զգացվում էր, որ խաղացողները Հայդուկի դեմ խաղի համեմատ շատ են բարելավվել իրենց խաղը: Ֆուտբոլիստներն անհամեմատ արագ էին գործում: Իսկ կառուցողական խաղն ամենաբարձր մակարդակի վրա էր, նամանավանդ առաջին կեսում: Թվում էր, թե թիմերը փոխվել են դիրքերով` Ինտերն է միջմրցաշրջանային հատվածում, իսկ Բարսան շուրջ 6 ամիս ժամանակ է ունեցել պատրաստվելու համար: Կատալոնացիները ֆիզիկապես և տակտիկապես գերազանցում էին բրազիլիացիներին:
Գվարդիոլայի սաները հիմնականում գործում էին եզրերով: Բոլոր գրոհները կազմակերպում էին 2 խաղացող` Ինիեստան և Տիագոն: Վերջինս ապացուցեց, որ թե Չավին, թե Ինիեստան լուրջ մրցակից ունեն հիմնական կազմում խաղալու համար պայքարում: Իսկ այժմ վերադառնանք բուն խաղին, որտեղ քիչ առաջ նշված խաղի 2 կազմակերպիչներին իր արագ գործողություններով օգնում էր Աֆելլայը: Նա նույնիսկ կարող էր գոլ խփել, սակայն Ինտերնասիոնալին փրկեց դարպասաձողը:
Շատ փոփոխություններ
2 - րդ կեսում խաղի ակտիվությունը նկատելիորեն նվազեց: Պեպը փոխեց հարձակման գիծը և խաղադաշտ դուրս բերեց Վիլյա, Պեդրո, Ժեֆրեն եռյակը: Կենտրոնում խաղադաշտ դուրս եկավ Դոս Սանթոսը, իսկ եզրերից գործում էին Աբիդալն ու Բալյուն: Եվ իհարկե ամենակարևորը` "հրաշագործ" Պինտոն փոխարինեց Վալդեսին: Մինչ այս կազմը փորձում էր գտնել իր խաղը, Ինտերի ֆուտբոլիստները կտրուկ հակագրոհ կազմակերպեցին: Պինտոն դեպի գնդակը ձեռքերով նետվելու փոխարեն, դա արեց ոտքերով: Արդյունքում, գնդակը բաժին հասավ մրցակցին, ով գրավեց դատարկ դարպասը:
Պեպը առաջին կեսի ամենասկզբում փոխարինեց Բուսկետսին, Կեյտային և Տիագոյին: Վերջինիս հեռանալուց հետո սրություն կտրուկ նվազեց Բարսելոնայի գործողություններում: Ամեն դեպքում, կատալոնացիները կամաց - կամաց իրենց ձեռքը վերձրեցին խաղն ու ի վերջո հասան արդյունքի: Գոլի հեղինակ դարձավ Դոս Սանթոսը:
Թվում էր, թե հանդիպումն այդպեսել է կավարտվի: Համենայնդեպս, այդպես էր հուշում խաղի ընթացքը: Սակայն, բոլորը մոռացել էին, որ խաղադաշտում է ֆուտբոլային աշխարհի թիվ 1 հրաշագործը` Պինտոն: Նախ նա գնդակը նվիրեց Ինտերի ֆուտբոլիստին որի հարվածից հետո գնդակը դատարկ դարպասից հանեց Աբիդալը, իսկ հետո Պինտոն չցանկացավ ցատկել և գնդակն առանց խոչընդոտի անկյունայինի խաղարկումից հետո հայտնվեց Բարսայի դարպասում:
Քանի որ այս մրցաշարում լրացուցիչ ժամանակ չի գործում, հաղթողը որոշվեց 11 մետրոնոց հարվածաշարով, որտեղ բրազիլիացիները չցանկացան շատ շեղվել իրենց ազգային ընտրանու գործած "սխրանքից" Կոպա Ամերիկայում: 4 հարված, որոնցից 2 - ը շեղ էր, իսկ Բարսայից վրիպեց միայն 1 - ը` Ժեֆրենը: Այդպիսով, 4 - 2 և Բարսան Audi cup - ի եզրափկչում այսօր կմրցի Բավարիայի դեմ:
Մարզադաշտ` Ալիանս Արենա
Մրցավար` Ֆելիքս Բրիխ
Բարսելոնայի կազմը` Վալդես (Պինտո, 46'), Ռիվերոլա (Բալյու, 46'), Բուսկետս (Լոզանո, 58'), Ֆոնտաս (Ռոսել, 63'), Մաքսվել (Աբիդալ, 46'), Կեյտա (Էսպինոզա, 63'), Տիագո (Կարմոնա, 58'), Ինիեստա (Դոս Սանթոս, 46'), Կուենկա (Ժեֆրեն, 46'), Սորիանո (Վիլյա, 46'), Աֆելլայ (Պեդրո, 46')
Ինտերնասիոնալի կազմը` Մուրիել, Բոլիվար, Նեյ (Զե Մարիո, 83'), Կլեբեր, Մոլեդո, Էլթոն (Գուլարտ, 46'), Տինգա (Գլայդսոն, 68'), Բոլատի (Մատիաս, 68'), Դ'Ալեսանդրո (Պաուլո, 83'), Անդրեզինյո (Ռոջիա,83'), Դամյան
Գոլեր`
1 - 0 Տիագո (14'), փոխանցումը` Բուսկետս
1 - 1 Նեյ (55')
2 - 1 Դոս Սանթոս (62'), փոխանցումը` Կարմոնա
2 - 2 Դամյան (85')
Զգուշացումներ`
Բարսելոնա`Բուսկետս (45')
Ինտերնասիոնալ` Մոլեդո (32'), Տինգա (67')
|
Ցուցանիշներ |
Բարսելոնա |
Ինտերնասիոնալ |
|
Հարվածներ |
11 |
9 |
|
Հարվածներ դարպասին |
11 |
4 |
|
Գնդակին տիրելու % |
65% |
35% |
|
Անկյունային հարվածներ |
5 |
4 |
|
Խաղից դուրս |
1 |
3 |
|
Կանոննորի խախտումներ |
11 |
10 |
|
Դեղին քարտեր |
1 |
2 |
|
Կարմիր քարտեր |
0 |
0 |
sammes, barca.am
Մեկնաբանություններ
Եթե ուզում եք թողնել մեկնաբանություն
shcmelcerin u david luizin
shnorhavor erexeq,esor menq krelu enq)))))))