ՀԱՋՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Լուկա Դին. Կարդարացնեմ ակումբի սպասելիքները

5

Լուկա Դինն իր առաջին մամլո ասուլիսին է մասնակցել Բարսելոնայի խաղացողի կարգավիճակում, հաղորդում է Mundo Deportivo - ն:

"Այստեղ գտնվելն ինձ համար մեծ պատիվ է, սա աշխարհի լավագույն ակումբն է: Սա նոր ու հետաքրքիր արկածների մեկնարկ է ինձ համար, ես կարդարացնեմ ակումբի սպասելիքները", - ահա այս խոսքերով է Դինն սկսել իր ասուլիսը:

Լուկան խոսել է իր մասին. "Ես սիրում եմ հարձակվել, ինչպես բոլոր ժամանակակից եզրային պաշտպանները, բայց նաև պաշտպանվում եմ և այդտեղ վերջին ժամանակներս շատ եմ առաջադիմել: Ես Բարսային համապատասխան խաղաոճ ունեմ, սիրում եմ, երբ թիմը վերահսկում է գնդակը, հարձակվում եմ ու հենց մրցակցի կիսադաշտում փորձում խլել գնդակը":

Ինչ վերաբերում է իր և Ալբայի մրցակցությանը պաշտպանության ձախ եզրում, ֆրանսիացին ասել է. "Ցանկացած ֆուտբոլիստ ունի իրեն հատուկ խաղաոճը և պետք է բարելավի իր խաղային որակները.... Ալբան ժամանակակից եզրային պաշտպան է, ով միանում է հարձակումներին, բայց նաև հաջողությամբ պաշտպանվում է: Շատ հանդիպումներ եմ դիտել նրա մասնակցությամբ":

Նա շարունակել է. "Դա այդքան կախված չէ ինձանից, որքան Լուիս Էնրիկեից: Ես եկել եմ, որպեսզի իմ լավագույն որակները ցույց տամ: Բոլորն էլ ցանկանում են խաղալ: Ես մարզումների ժամանակ կներդնեմ իմ ողջ ուժերը, իսկ հետո արդեն մարզիչը պետք է որոշում կայացնի":

"Ճիշտ է, որ ես շատ եմ հասունացել Ռոմայում, ինչն ինձ թույլ տվեց մասնակցել Եվրոպայի առաջնությանը: Ես կայուն և մեծ ակումբ էի փնտրում: Ես դեռ երիտասարդ եմ և ցանկանում եմ աճել: Բարսան հիանալի ակումբ է հաջողության հասնելու և առաջընթաց գրանցելու համար", - վստահ է Դինը:

Լուկան հայտնել է, որ Բարսելոնայի հետաքրքրվածության մասին իմացել է "Եվրոպայի առաջնության մեկնարկից մի քանի օր հետո: Երբ ես իմացա Բարսայի հետաքրքրվածության մասին, ոչ մի պահ չկասկածեցի ու միանգամից որոշում կայացրեցի":

Նա խոստովանել է, որ կատալոնական ակումբի մասին խոսել է Մաթյոյի և Ումտիտիի հետ. "Ես արդեն խոսել եմ Ժերեմիի հետ: Այն ժամանակ դեռ Բարսան հետաքրքրված չէր ինձանով, պարզապես ինձ հետաքրքիր է իմանալ այս ակումբի մասին: Հետո, երբ արդեն սկսեցին շշուկներ շրջանառվել իմ հնարավոր տրանսֆերի մասին, խոսել եմ նաև Ումտիտիի հետ.... Ումտիտիին շատ վաղուց գիտեմ, բայց կփորձեմ արագ իսպաներեն սովորել, որպեսզի հարմարվեմ նաև թիմի մյուս անդամներին":

Լուկան անդրադարձել է այն փաստին, որ նույն թիմում խաղալու է Մեսսիի և Նեյմարի հետ. "Դա մեծ շարժառիթ է: Պարզապես շքեղ առավելություն է հնարավորություն ունենալ մարզվել և խաղալ աշխարհի 2 լավագույն ֆուտբոլիստների հետ":

Վերջում Լուկա Դինն անդրադարձել է իր խաղային համարին. "Չգիտեմ, թե որ համարով եմ խաղալու: Ինձ համար դա կարևոր չէ: Կտեսնեմ, թե որ համարներն են ազատ և հետո որոշում կկայացնեմ":

N Թիմ խ Հ Պ Մ
1 Բարսելոնա 33 23 2 77
2 Ատլ. Մադրիդ 33 20 5 68
3 Ռեալ Մադրիդ 32 19 9 61
4 Սեվիլյա 32 15 10 52
5 Խետաֆե 32 13 7 51
6 Վալենսիա 32 11 5 49
7 Ա. Բիլբաո 32 11 8 46
8 Ալավես 33 12 11 46
9 Ռեալ Բետիս 32 12 13 43
10 Ռ. Սոսյեդադ 33 10 12 41
Տեսնել ավելին
Ժամանակ Թիմ Հաշիվ Թիմ
20.05 00:00 Բարսելոնա 1 : 0 Ռ. Սոսյեդադ
29.07 07:05 Բարսելոնա 2 : 2 Տոտենհեմ
01.08 06:05 Բարսելոնա 2 : 4 Ռոմա
05.08 04:05 Միլան 1 : 0 Բարսելոնա
12.08 23:59 Սեվիլյա 1 : 2 Բարսելոնա
15.08 20:15 Բարսելոնա 3 : 0 Բոկա Խունիորս
19.08 00:15 Բարսելոնա 3 : 0 Ալավես
26.08 00:15 Ռ. Վալյադոլիդ 0 : 1 Բարսելոնա
02.09 20:30 Բարսելոնա 8 : 2 Հուեսկա
15.09 18:15 Ռ. Սոսյեդադ 1 : 2 Բարսելոնա
Տեսնել ավելին