Բարսելոնայի ոչ վաղ անցյալի ֆուտբոլիստներից և Պեպի Բարսայի հենասյուներից մեկը՝ Էրիկ Աբիդալը, վերադառնում է կատալոնական ակումբ:
Ինչպես հաղորդում է Բարսելոնայի պաշտոնական կայքը, Բարսելոնայի տեխնիկական տնօրենի պաշտոնը մինչ այս զբաղեցնող Ռոբերտ Ֆերնանդեսը չի երկարաձգի պայմանագիրն ակումբի հետ:
Հունիսի 30 - ին ավարտվում է Ֆերնանդեսի պայմանագրի ժամկետը և այդ պահից Բարսելոնայի նոր տեխնիկական տնօրենը կլինի Էրիկ Աբիդալը: Նա պաշտոնապես կներկայացվի հունիսի 18 - ին: