ՀԱՋՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Ռոբերտը՝ 4 - րդ հարձակվողի մասին. Որոշում կայացնելիս չենք դանդաղի

5

Բուժզննում անցնելուց և պայմանագիր ստորագրելուց հետո Լուկա Դինը ներկայացել է մամլո ասուլիսի Ռոբերտի, Սոլերի և Մեստրեի հետ, հաղորդում է Mundo Deportivo - ն:

Բարսելոնայի մարզական տնօրեն Ռոբերտ Ֆերնանդեսը պատասխանել է կատալոնական ակումբին վերաբերող մի շարք հարցերի, որոնք ներկայացնում ենք ստորև:

Նորեկների տարիքը

"Տրանսֆերային շուկայում մենք փնտրում ենք լավ խաղացողներ, ովքեր երիտասարդ են և դեռ աճելու տեղ ունեն: Մենք գիտենք և հաշվի ենք առնում, որ նման խաղացողների համար թիմին հարմարվելն ավելի բարդ է, քան փորձառուների համար: Ես արդեն ասել եմ և այժմ էլ կրկնում եմ, որ մենք առանց ձեռքբերումների էլ ունենք մեծագույն թիմ և պետք է գնահատենք դա: Մեր նորեկները երիտասարդ և մեծ ներուժ ունեցող խաղացողներ են, ովքեր, եթե շատ աշխատեն, կարող են դառնալ հիմնական կազմի խաղացողներ: Բայց նույն հաջողությամբ մենք կարող ենք գնել նաև վետերանների: Ամեն դեպքում, մենք վաճառող ակումբ չենք":

4 - րդ հարձակվողը

"Շատ խաղացողների մասին է խոսվել, հնարավոր տարբերակները շատ են: Մենք կարող ենք ընտրել՝ երիտասարդ կամ փորձառու: Առայժմ մենք վերլուծում ենք իրավիճակը, բայց որոշում կայացնելիս չենք դանդաղի: Մենք պետք է ուսումնասիրենք բոլոր տարբերակները":

"Հարձակվող գալու է, կլինի նա 4 - րդը, 5 - րդը թե՞ 6 - րդը, չգիտեմ, բայց հարձակվող գալու է, դա հաստատ կարող եմ ասել":

Նորեկներ Ֆրանսիայից

"Ես շատ լավ գիտեմ Ֆրանսիայի առաջնությունը, շատ խաղերի եմ հետևել հենց մարզադաշտից: Այդ առաջնությունում շատ են բարձրակարգ խաղացողները, այն շատ մրցունակ է: Շատ ֆրանսիացի խաղացողներ են եկել այս ակումբ և օգուտ տվել թիմին, խաղալով բարձր մակարդակի ֆուտբոլ: Նրանք միշտ արագ են հարմարվել թիմին ու դա շատ կարևոր է":

"Բարսան պարտավոր է ուսումնասիրել այն խաղացողներին, որոնց ձեռք է բերում, տեսնել, թե որքանով են նրանք հասուն: Դինը բավարարում է մեր պահանջներին: Նա շատ հասուն է և արդեն մեծ փորձ ունի: Նա գիտի, թե ինչ է նշանակում խաղալ Ֆրանսիայից դուրս, նա հասցրել է խաղալ Իտալիայում":

Բրավոյի և Տեր Շտեգենի մասին

"Դուք արդեն գիտեք, թե ես ինչ եմ մտածում: Ես կպայքարեմ, որպեսզի նրանցից ոչ մեկը չհեռանա, սրանով ամեն ինչ ասված է":

"Ոչինչ չի փոխվել: Շատ բաներ եմ լսել, շատ է խոսվում նրանց մասին: Երկու դարպասապահներն էլ առանձնահատուկ են, շատ լավն են, ֆանտաստիկ են, այդ պատճառով էլ նման իրավիճակ է ստեղծվում: Իմ նպատակն այն է, որ գալիք մրցաշրջանում երկուսն էլ լինեն թիմում: Նրանք պայմանագիր ունեն մեզ հետ":

Ձախ պաշտպան

"Մեզ ձախ պաշտպան էր հարկավոր, մենք պարտավոր էինք անել սա: Լուկան կարող է մեզ շատ բաներ տալ, որոնք մենք չունենք: Մենք չենք կարող այդ դիրքում հույսներս դնել միայն մեկ խաղացողի վրա, ամեն ինչ կարող է պատահել: Նա մեզ կօգնի ինչպես պաշտպանությունում, այնպես էլ հարձակման գծում: Մենք երկար ժամանակ ուսումնասիրել ենք նրան, այդ պատճառով էլ կարծում ենք, որ նա արագ կհարմարվի: Նա հիանալի խաղացող է":

Մեսսին

"Ոչ մի անհանգստություն չունենք նրա հետ կապված: Նա հնարավորինս արագ կվերադառնա, կգնա Սյուտատ Էսպորտիվա մարզաբազա և կսկսի մարզվել: Ես չեմ խոսել Մեսսիի հետ: Արձակուրդը հանգստանալու համար է, խաղացողը պետք է հանգստանա, ոչ թե մտածի հեռախոսազանգերին պատասխանելու մասին: Ես նույնպես ֆուտբոլիստ եմ եղել և կարող եմ ասել, որ փորձում ես կտրվել այդ ամենից, ծանրաբեռնվածությունը մրցաշրջանի ընթացքում բավականաչափ շատ է":

Աջ պաշտպան

"Նախորդ անգամ ես արդեն ասել եմ: Մենք այդ դիրքում ունենք 2 խաղացողներ՝ Սերխի Ռոբերտոն ու Ալեյշ Վիդալը, այլ ֆուտբոլիստի չենք գնելու: Երկուսի հետ էլ մենք հույսեր ենք կապում: Սերխի Ռոբերտոն կարող է խաղալ մի քանի դիրքերում: Նույնը սպասում ենք Ալեյշից: Բոլորդ էլ գիտեք, որ նա ստիպված էր սպասել մինչև ձմեռ, որպեսզի խաղա, իսկ հետո նրա առջև միայն մրցաշրջանի կեսն էր, բայց Ալվեսը հիանալի մակարդակի վրա էր: Գալիք մրցաշրջանը կարևոր է լինելու Ալեյշի և Սերխի Ռոբերտոյի համար":

Լա Մասիայի սաները

"Այստեղ գործերն անհաջող են ընթանում, մենք չունենք բարձրակարգ խաղացողների սերունդ: Կան շատ լավ խաղացողներ, բայց նրանց չի կարելի համեմատել նախորդների հետ, այդ պատճառով էլ չենք կարողացել որևէ մեկին փոխադրել առաջին թիմ: Դա բարդացնում է իրավիճակը: Այդ պատճառով մենք ստիպված ենք այլ միջոցներով պահել թիմի բարձր խաղամակարդակը":

N Թիմ խ Հ Պ Մ
1 Բարսելոնա 33 23 2 77
2 Ատլ. Մադրիդ 33 20 5 68
3 Ռեալ Մադրիդ 32 19 9 61
4 Սեվիլյա 32 15 10 52
5 Խետաֆե 32 13 7 51
6 Վալենսիա 32 11 5 49
7 Ա. Բիլբաո 32 11 8 46
8 Ալավես 33 12 11 46
9 Ռեալ Բետիս 32 12 13 43
10 Ռ. Սոսյեդադ 33 10 12 41
Տեսնել ավելին
Ժամանակ Թիմ Հաշիվ Թիմ
20.05 00:00 Բարսելոնա 1 : 0 Ռ. Սոսյեդադ
29.07 07:05 Բարսելոնա 2 : 2 Տոտենհեմ
01.08 06:05 Բարսելոնա 2 : 4 Ռոմա
05.08 04:05 Միլան 1 : 0 Բարսելոնա
12.08 23:59 Սեվիլյա 1 : 2 Բարսելոնա
15.08 20:15 Բարսելոնա 3 : 0 Բոկա Խունիորս
19.08 00:15 Բարսելոնա 3 : 0 Ալավես
26.08 00:15 Ռ. Վալյադոլիդ 0 : 1 Բարսելոնա
02.09 20:30 Բարսելոնա 8 : 2 Հուեսկա
15.09 18:15 Ռ. Սոսյեդադ 1 : 2 Բարսելոնա
Տեսնել ավելին