Լուկա Դինն արդեն Բարսելոնայի ֆուտբոլիստ է: 22 - ամյա ֆրանսիացին բուժզննում է անցել և ստորագրել պայմանագիրը:
Դինը Բարսելոնա է ժամանել այսօր՝ Երևանի ժամանակով 09:00 - ին: Նա բուժզննում է անցել Hospital de Barcelona - ում և Սյուտատ Էսպորտիվա մարզաբազայում: Օրերս Լուկաս վիրահատել է քիթը, ինչի պատճառով եղել է վիրակապով:
Երևանի ժամանակով 13:00 - ին Դինը ժամանել է ակումբի շտաբ - բնակարան, որտեղ նրան դիմավորել է Բարսելոնայի նախագահը: Պայմանագրի ստորագրումից հետո Բարտոմեուն ասել է. "Մենք շատ ուրախ ենք, որ նա համաձայնել է միանալ մեր ակումբին": Իր հերթին Լուկան հայտարարել է. "Ես շատ գոհ եմ, որ Բարսայի խաղացող եմ հանդիսանում, սա մեծագույն ակումբ է, սա մեծագույն օր է ինձ համար":
Պայմանագրի ստորագրմանը ներկա են եղել նաև Բարսելոնայի մարզական փոխնախագահ Խորդի Մեստրեն ու մարզական տնօրեն Ռոբերտ Ֆերնանդեսը: