Լիոնի Օլիմպիկն Ումտիտիի տրանսֆերը Բարսելոնա պաշտոնապես հաստատել էր դեռ հունիսի 30 - ին: Այսօր դա արեց նաև կատալոնական ակումբը:
Ինչպես հաղորդում է Բարսելոնայի պաշտոնական կայքը, Սամուել Ումտիտին 25 մլն եվրոյի դիմաց տեղափոխվում է կատալոնական ակումբ Լիոնի Օլիմպիկից: Նրա հետ կկնքվի 5 - ամյա պայմանագիր, հրաժարագինը կկազմի 60 մլն եվրո:
Ումտիտին Բարսելոնա կժամանի հինգշաբթի երեկոյան: Այդ օրը նա միայն կարճատև ֆոտոսեսիայի կմասնակցի ակումբի զինանշանի առջև, իսկ արդեն հաջորդ օրը բուժզննում կանցնի, կստորագրի պայմանագիրը, Կամպ Նոուում կներկայանա երկրպագուներին և կմասնակցի մամլո ասուլիսի: