ՀԱՋՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Daily Mail. Սիթին պատրաստ է 24 մլն եվրո վճարել Տեր Շտեգենի համար

5

Մանչեսթեր Սիթին պատրաստ է 20 մլն ֆունտ ստերլինգ առաջարկել Բարսային Տեր Շտեգենի դիմաց, հաղորդում է Sport - ը՝ որպես աղբյուր նշելով բրիտանական Daily Mail պարբերականը:

Մանչեսթեր Սիթիի նորանշանակ գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հույսեր չի կապում Ջո Հարտի հետ: Խոսակցություններ կան, որ նա կարող է հայտնվել մանչեսթերյան մեկ այլ ակումբում՝ Յունայթեդում, որը գլխավորել է Ժոզե Մոուրինյոն:

Պեպը ցանկանում է դարպասում տեսնել մեկին, ով հաջողությամբ խաղում է նաև ոտքերով: Եվ ցանկալի դարպասապահների ցուցակում առաջին տեղում Տեր Շտեգենն է, ում պայմանագիրը Բարսելոնայի հետ նախատեսված է մինչև 2019 թվականի ամառը:

Գերմանացի դարպասապահի հրաժարագինը կազմում է 80 մլն եվրո, սակայն Սիթին պատրաստվում է առաջարկել ընդամենը 24 մլն եվրո: Բնական է, որ կատալոնական ակումբը չի ցանկանում վաճառել Տեր Շտեգենին և որոշիչ դեր կարող է խաղալ հենց դարպասապահի ցանկությունը:

Այս պահին Բարսելոնայի 1 համարի հեռանալը գրեթե անհավանական է թվում: Փոխարենը չի բացառվում, որ ծայրահեղ դեպքում կապտանռնագույնները կհամաձայնվեն վաճառել Կլաուդիո Բրավոյին 18 - ից 20 մլն եվրոյի դիմաց: Այդ դեպքում կատալոնական ակումբի շարքերը կհամալրեն Պեպե Ռեյնան կամ Դիեգո Ալվեշը:

N Թիմ խ Հ Պ Մ
1 Բարսելոնա 33 23 2 77
2 Ատլ. Մադրիդ 33 20 5 68
3 Ռեալ Մադրիդ 32 19 9 61
4 Սեվիլյա 32 15 10 52
5 Խետաֆե 32 13 7 51
6 Վալենսիա 32 11 5 49
7 Ա. Բիլբաո 32 11 8 46
8 Ալավես 33 12 11 46
9 Ռեալ Բետիս 32 12 13 43
10 Ռ. Սոսյեդադ 33 10 12 41
Տեսնել ավելին
Ժամանակ Թիմ Հաշիվ Թիմ
20.05 00:00 Բարսելոնա 1 : 0 Ռ. Սոսյեդադ
29.07 07:05 Բարսելոնա 2 : 2 Տոտենհեմ
01.08 06:05 Բարսելոնա 2 : 4 Ռոմա
05.08 04:05 Միլան 1 : 0 Բարսելոնա
12.08 23:59 Սեվիլյա 1 : 2 Բարսելոնա
15.08 20:15 Բարսելոնա 3 : 0 Բոկա Խունիորս
19.08 00:15 Բարսելոնա 3 : 0 Ալավես
26.08 00:15 Ռ. Վալյադոլիդ 0 : 1 Բարսելոնա
02.09 20:30 Բարսելոնա 8 : 2 Հուեսկա
15.09 18:15 Ռ. Սոսյեդադ 1 : 2 Բարսելոնա
Տեսնել ավելին