Խավիեր Մասկերանոն Արգենտինայի հավաքականի ճամբարից վերադարձել է վնասվածքով, հաղորդում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը:
Խավիեր Մասկերանոն Արգենտինայի հավաքականի կազմում վնասել է աջ ոտքի ազդրի մկանը: Նա վնասվածքը ստացել է Նիգերիայի դեմ խաղում, որում 90 րոպե է անցկացրել խաղադաշտում:
Բարսելոնայի բժշկական շտաբի նախնական կանխատեսումների համաձայն, Մասկերանոն, ով ընթացիկ մրցաշրջանում Վալվերդեի թիմի կազմում 10 հանդիպման է մասնակցել, չի կարողանա խաղադաշտ դուրս գալ առնվազն 4 շաբաթ: