ՀԱՋՈՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Բարսելոնայի 20 խաղացողներ կմեկնեն Հունաստան

5

Երեքշաբթի օրը Բարսելոնան կարող է ապահովել Չեմպիոնների լիգայի փլեյ - օֆֆի ուղեգիրը, եթե Հունաստանում կարողանա հաղթել Վալվերդեի մեկ այլ նախկին թիմի՝ Օլիմպիակոսին:

Ինչպես հաղորդում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը, Էռնեստո Վալվերդեն հրապարակել է այն խաղացողների անունները, ովքեր կմեկնեն Հունաստան՝ Պիրեյ: Նրանք թվով 20 - ն են, որից 18 - ն են առաջին թիմից:

Վնասվածքների պատճառով շարունակում են բացակայել Ուսման Դեմբելեն, Ռաֆինյան, Անդրես Ինիեստան, Արդա Թուրանը և Ալեյշ Վիդալը: Փոխարենը Վերմալենն ապաքինվել և ընդգրկվել է հայտացուցակում:

Մասկերանոն նույնպես կմեկնի Պիրեյ, չնայած, որ դեռ չի ստացել բժիշկների խաղալու թույլտվությունը: Բարսելոնա Բ - ից առաջին թիմին են միացել դարպասապահ Ադրիա Օրտոլան և կիսապաշտպան Կարլես Ալենյան:

Հայտացուցակ՝

Դարպասապահներ՝ Օրտոլա, Սիլեսեն և Տեր Շտեգեն

Պաշտպաններ՝ Դին, Ալբա, Ումտիտի, Մասկերանո, Վերմալեն և Սեմեդո

Կիսապաշտպաններ՝ Բուսկետս, Ալենյա, Գոմեշ, Ռակիտիչ, Ռոբերտո, Դ. Սուարեզ և Պաուլինյո

Հարձակվողներ՝ Դեուլոֆեու, Ալկասեր, Լ. Սուարեզ և Մեսսի

N Թիմ խ Հ Պ Մ
1 Բարսելոնա 9 23 2 21
2 Ատլ. Մադրիդ 9 20 5 22
3 Ռեալ Մադրիդ 9 19 9 18
4 Սեվիլյա 32 15 10 52
5 Խետաֆե 32 13 7 51
6 Վալենսիա 32 11 5 49
7 Ա. Բիլբաո 32 11 8 46
8 Ալավես 33 12 11 46
9 Ռեալ Բետիս 32 12 13 43
10 Ռ. Սոսյեդադ 33 10 12 41
Տեսնել ավելին
Ժամանակ Թիմ Հաշիվ Թիմ
20.05 00:00 Բարսելոնա 1 : 0 Ռ. Սոսյեդադ
29.07 07:05 Բարսելոնա 2 : 2 Տոտենհեմ
01.08 06:05 Բարսելոնա 2 : 4 Ռոմա
05.08 04:05 Միլան 1 : 0 Բարսելոնա
12.08 23:59 Սեվիլյա 1 : 2 Բարսելոնա
15.08 20:15 Բարսելոնա 3 : 0 Բոկա Խունիորս
19.08 00:15 Բարսելոնա 3 : 0 Ալավես
26.08 00:15 Ռ. Վալյադոլիդ 0 : 1 Բարսելոնա
02.09 20:30 Բարսելոնա 8 : 2 Հուեսկա
15.09 18:15 Ռ. Սոսյեդադ 1 : 2 Բարսելոնա
Տեսնել ավելին