Լա Լիգայի մեկնարկային 5 խաղերում հաղթելուց հետո Բարսելոնան գլխավորում է մրցաշարային աղյուսակը, բայց առջևում դեռ շատ երկար ճանապարհ կա անցնելու: Եվ եթե Վալվերդեի թիմը ցանկանում է գարնանը չլինել հետապնդողի դերում, ապա պետք է հաղթի նման խաղերում:
Մարզադաշտ՝ Մունիսիպալ դե Մոնտիլիվի
Մրցավար՝ Խոսե Սանչեզ Մարտինես
Ժիրոնայի մեկնարկային կազմը՝ Իրաիսոս; Ադայ, Ռամալյո, Էսպինոսա, Խուանպե, Մաֆեո; Պոնս, Գարսիա, Լուիս, Պորտուգես; Օլունգա
Բարսելոնայի մեկնարկային կազմը՝ Տեր Շտեգեն; Ալբա, Ումտիտի, Մասկերանո, Ռոբերտո; Ռակիտիչ, Ինիեստա, Պաուլինյո; Լ. Սուարեզ, Մեսսի և Վիդալ
Նշենք, որ հանդիպումն ուղիղ միացմամբ ցուցադրելու է ATV հեռուստաընկերությունը: Կարող եք նաև դիտել՝ սեղմելով այստեղ և ընտրելով հղումներից որևէ մեկը: