Բարսելոնային բավական ծանր արտագնա հանդիպում է սպասվում Ժիրոնայում: Էռնեստո Վալվերդեն կատարել է իր ընտրությունն այդ խաղի համար:
Ինչպես տեղեկացնում է Բարսելոնայի պաշտոնական կայքը, նախորդ խաղի համեմատ հայտացուցակ են վերադարձել Պակո Ալկասերը, Անդրե Գոմեշն ու Սամուել Ումտիտին:
Նրանք փոխարինել են Նելսոն Սեմեդոյին, Ժերարդ Դեուլոֆեուին և Թոմաս Վերմալենին: Վալվերդեն շարունակում է չվստահել Արդա Թուրանին, իսկ Ռաֆինյան ու Դեմբելեն բացակայում են վնասվածքների պատճառով:
Հայտացուցակ՝
Դարպասապահներ՝ Սիլեսեն և Տեր Շտեգեն
Պաշտպաններ՝ Դին, Ալբա, Մասկերանո, Ումտիտի, Պիկե և Վիդալ
Կիսապաշտպաններ՝ Բուսկետս, Ռոբերտո, Պաուլինյո, Ինիեստա, Գոմեշ, Դ. Սուարեզ և Ռակիտիչ
Հարձակվողներ՝ Ալկասեր, Լ. Սուարեզ և Մեսսի