Վաղը կկայանա Լա Լիգայի 5 - րդ տուրը, որի շրջանակներում Նոու Կամպում հյուրընկալվելու է Էյբարը: Վալվերդեն հրապարակել է թիմի հայտացուցակը:
Ի տարբերություն նախորդ հանդիպումների, այս անգամ հայտացուցակում են Լուկա Դինը, Ալեյշ Վիդալն ու Թոմաս Վերմալենը, հաղորդում է Բարսելոնայի պաշտոնական կայքը:
Վալվերդեն հանգստի հնարավորություն է տվել Սամուել Ումտիտիին: Թուրանն ապաքինվել է, բայց դուրս է մնացել հայտացուցակից: Հայտացուցակում չեն նաև նաև Անդրե Գոմեշն ու Պակո Ալկասերը: Ռաֆինյան և Դեմբելեն բացակայում են վնասվածքների պատճառով:
Հայտացուցակ՝
Դարպասապահներ՝ Սիլեսեն և Տեր Շտեգեն
Պաշտպաններ՝ Դին, Ալբա, Մասկերանո, Վերմալեն, Պիկե, Վիդալ և Սեմեդո
Կիսապաշտպաններ՝ Բուսկետս, Ռոբերտո, Պաուլինյո, Ինիեստա, Դ. Սուարեզ և Ռակիտիչ
Հարձակվողներ՝ Դեուլոֆեու, Լ. Սուարեզ և Մեսսի