Երեկ կայացած Խետաֆե 1 - 2 Բարսելոնա հանդիպման առաջին կեսի միջնամասում Դեմբելեն վնասվածք ստացավ և ստիպված էր լքել խաղադաշտը:
Ինչպես հաղորդում է Բարսելոնայի պաշտոնական կայքը, Դեմբելեն կտրել է ձախ ազդրի ծնկատակի ջիլը և հաջորդ շաբաթ կվիրահատվի Ֆինլանդիայում: Վիրահատությունը կիրականացնի բժիշկ Սակարի Օրավան:
Այդպիսով, նախնական տվյալներով Ուսման Դեմբելեն բաց կթողնի 3,5 - ից 4 ամիս և խաղադաշտ կվերադառնա լավագույն դեպքում 2018 թվականի հունվարին, երբ արդեն կմեկնարկի մրցաշրջանի 2 - րդ կեսը: