Չափազանց ծանր դասավորվող խաղում Վալվերդեին ի վերջո հաջողվեց բեկել խաղի ընթացքը գրագետ փոխարինումների շնորհիվ: Հենց փոխարինման դուրս եկած Դենիս Սուարեզն ու Պաուլինյոն էլ խփեցին թիմի 2 գոլերն ու շատ կարևոր հաղթանակ պարգևեցին Բարսային:
Մարզադաշտ՝ Կոլիզեում Ալֆոնսո Պերես
Մրցավար՝ Դավիդ Ֆերնանդես Բորբալան
Խետաֆեի կազմը՝ Գուաիտա; Անտունեշ, Կալա, Դյենե, Սուարեզ; Բերգարա, Արամբարի; Դիդի (Մորա, 71'), Սիբասակի (Ալվարո, 54'), Ֆայր; Մոլինա
Բարսելոնայի կազմը՝ Տեր Շտեգեն; Ալբա, Ումտիտի, Պիկե, Ռոբերտո; Բուսկետս, Ինիեստա (Դ. Սուարեզ, 46'), Ռակիտիչ (Պաուլինյո, 77'); Լ. Սուարեզ, Մեսսի և Դեմբելե (Դեուլոֆեու, 29')
Գոլերը՝
1 - 0 Սիբասակի (40'), փոխանցումը՝ Բերգարա
1 - 1 Դ. Սուարեզ (62'), փոխանցումը՝ Ռոբերտո
1 - 2 Պաուլինյո (84'), փոխանցումը՝ Մեսսի
Զգուշացումներ՝
Խետաֆե՝ Կալա (32') և Սուարեզ (86')
Բարսելոնա՝ Պիկե (10'), Դեուլոֆեու (53'), Ալբա (66') և Լ. Սուարեզ (73')