Իսպանիայի առաջնության հերթական տուրին Բարսելոնան մոտենում է բարձր տրամադրությամբ: Մի քանի հաջող հանդիպումների շարքից հետո Վալվերդեի սաները լի են վճռականությամբ շարունակելու հաղթանակների շարքը: Մրցակիցը Լա Լիգա վերադարձած Խետաֆեն է, որը բավական հաջող է հանդես եկել առաջին 3 տուրերում:
Մարզադաշտ՝ Կոլիզեում Ալֆոնսո Պերես
Մրցավար՝ Դավիդ Ֆերնանդես Բորբալան
Խետաֆեի մեկնարկային կազմը՝ Գուաիտա; Անտունեշ, Կալա, Դյենե, Սուարեզ; Բերգարա, Արամբարի; Դիդի, Սիբասակի, Ֆայր; Մոլինա
Բարսելոնայի մեկնարկային կազմը՝ Տեր Շտեգեն; Ալբա, Ումտիտի, Պիկե, Ռոբերտո; Բուսկետս, Ինիեստա, Ռակիտիչ; Լ. Սուարեզ, Մեսսի և Դեմբելե
Նշենք, որ հանդիպումն ուղիղ միացմամբ ցուցադրելու է ATV հեռուստաընկերությունը: Կարող եք նաև դիտել՝ սեղմելով այստեղ և ընտրելով հղումներից որևէ մեկը: