Յուվենտուսի նկատմամբ տարած գեղեցիկ հաղթանակից հետո Բարսելոնան կհյուրընկալվի Խետաֆեին: Հայտնի է թիմի հայտացուցակը:
Ինչպես հաղորդում է Բարսելոնայի պաշտոնական կայքը, Յուվենտուսի հետ խաղի համեմատ հայտացուցակում փոփոխություններ չեն եղել: Մադրիդ կմեկնեն այն նույն 18 խաղացողները, ովքեր հայտավորված էին Չեմպիոնների լիգայի մեկնարկային հանդիպմանը:
Այդպիսով, հայտացուցակից Վալվերդեի որոշմամբ կրկին դուրս են մնացել Լուկա Դինը, Թոմաս Վերմալենը և Ալեյշ Վիդալը: Պակո Ալկասերն ապաքինվել է, բայց կրկին հայտացուցակում չէ, ինչպես վնասվածքներ ունեցող Արդա Թուրանն ու Ռաֆինյան:
Հայտացուցակ՝
Դարպասապահներ՝ Սիլեսեն և Տեր Շտեգեն
Պաշտպաններ՝ Ալբա, Ումտիտի, Մասկերանո, Պիկե և Սեմեդո
Կիսապաշտպաններ՝ Բուսկետս, Ռոբերտո, Դ. Սուարեզ Գոմեշ, Պաուլինյո, Ինիեստա և Ռակիտիչ
Հարձակվողներ՝ Դեուլոֆեու, Լ. Սուարեզ, Դեմբելե և Մեսսի