Մեկնարկում է Չեմպիոնների լիգայի 2017/18 մրցաշրջանը և մեկնարկն առավել քան բարդ է Բարսայի համար: Մրցակիցը Յուվենտուսն է, որն անհաղթահարելի պատնեշ էր Էնրիկեի թիմի համար նախորդ մրցաշրջանում:
Մարզադաշտ՝ Կամպ Նոու
Մրցավար՝ Դամիր Սկոմինա
Բարսելոնայի մեկնարկային կազմը՝ Տեր Շտեգեն; Ալբա, Ումտիտի, Պիկե, Սեմեդո; Բուսկետս, Ինիեստա, Ռակիտիչ; Դեմբելե, Լ. Սուարեզ և Մեսսի
Յուվենտուսի մեկնարկային կազմը՝ Բուֆոն; Սանդրո, Բենատիա, Բարցալի, Դե Շիլիո; Բենտանկուր, Պյանիչ, Մատուիդի; Կոստա, Հիգուային և Դիբալա
Նշենք, որ հանդիպումն ուղիղ միացմամբ ցուցադրելու է Premium Armenia TV հեռուստաընկերությունը: Կարող եք նաև դիտել՝ սեղմելով այստեղ և ընտրելով հղումներից որևէ մեկը: