Վաղը մեկնարկում է Չեմպիոնների լիգայի 2017/18 մրցաշրջանը և Բարսելոնան Նոու Կամպում հյուրընկալելու է Յուվենտուսին: Հայտնի է թիմի հայտացուցակը:
Ինչպես հաղորդում է Բարսելոնայի պաշտոնական կայքը, աննշան վնասվածքից հետո հայտացուցակ է վերադարձել Սերխի Ռոբերտոն: Էսպանյոլի դեմ խաղը բաց թողած Դենիս Սուարեզը նույնպես հայտավորված է:
Փոխարենը հայտացուցակից դուրս է մնացել Պակո Ալկասերը, ով վատառողջ է: Վնասվածքների պատճառով բացակայում են Արդա Թուրանն ու Ռաֆինյան, իսկ Լուկա Դինը, Թոմաս Վերմալենն ու Ալեյշ Վիդալը չեն հայտավորվել Վալվերդեի որոշմամբ:
Հայտացուցակ՝
Դարպասապահներ՝ Սիլեսեն և Տեր Շտեգեն
Պաշտպաններ՝ Ալբա, Ումտիտի, Մասկերանո, Պիկե և Սեմեդո
Կիսապաշտպաններ՝ Բուսկետս, Ռոբերտո, Դ. Սուարեզ Գոմեշ, Պաուլինյո, Ինիեստա և Ռակիտիչ
Հարձակվողներ՝ Դեուլոֆեու, Լ. Սուարեզ, Դեմբելե և Մեսսի