Յերի Մինայի ապագան վերջնականապես վճռվել է: Նա Բարսելոնա կտեղափոխվի 2018 թվականի ամռանը՝ Մունդիալ 2018 - ի ավարտից անմիջապես հետո:
Ինչպես հաղորդում է իսպանական Sport - ը, Պալմեյրասի մարզական տնօրեն Ալեքսանդր Մաթոսն այս շաբաթ եղել է Բարսելոնայում և Պեպ Սեգուրայի հետ քննարկել Մինայի ապագան: Որոշվել է, որ նա Բարսային կմիանա Աշխարհի առաջնության ավարտից հետո:
Այդպիսով, Յերի Մինան կլինի Բարսելոնայի առաջին ձեռքբերումը 2018 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Կատալոնական ակումբը կվճարի 9 մլն եվրո: Եթե ձմռանը կարիք լինի ուժեղացնել պաշտպանության կենտրոնը, ապա Բարսան կդիտարկի այլ տարբերակներ: